ՀՀ ԱԺ-ն աջակցում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դերի ամրապնդմանն ուղղված քայլերին

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Ռուսաստանի Դաշնություն: Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ հանդիպումը կնպաստի հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը` ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների: Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին՝ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Ռուսաստանի արձագանքը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին լիովին համապատասխանում էր հայ-ռուսական հարաբերությունների ոգուն: Նրա համոզմամբ՝ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ գործընկերության եւ վստահության մթնոլորտում, խորհրդարանները կշարունակեն կառուցողական աշխատանքը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովն աջակցում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դերի ամրապնդմանն ուղղված քայլերին: Այս համատեքստում Արա Բաբլոյանը կարեւորել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստի անցկացումը Երեւանում՝ 2018 թվականի հոկտեմբերի 29-30-ին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ տեսանելի առաջընթաց կա:

Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացմանն առնչվող հարցերի:

Վյաչեսլավ Վոլոդինը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների խորհրդարանները շահավետ համագործակցում են փոխվստահության մթնոլորտում: Նա կարեւորել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության սերտացումը տարբեր ոլորտներում՝ այս հարցում ընդգծելով կոնկրետ գործնական քայլերի հետագա աշխուժացումը: 

Տպել
1740 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել