Բաց նամակ Արայիկ Հարությունյանին. աշխատանքի ընդունվելիս կոռուպցիոն գործարքները կվերանա՞ն

Դոցենտ Լիլիթ Անտոնյանը «Հայկական ժամանակի» խմբագրություն ուղարկած բաց նամակով դիմում է կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով համակարգում առկա որոշ արատավոր երեւույթների վրա:

Վերջին շրջանում շատ ենք խոսում կոռուպցիայի բարձր մակարդակի, անարդարության մթնոլորտի մասին, որոնք ժառանգել ենք նախորդ իշխանություններից: 2015 թ. հանգամանքների բերումով ես թողեցի մարզային բուհում դասախոսի (դոցենտի) աշխատանքս և տեղափոխվեցի Երևան՝ համոզված լինելով, որ մասնագիտական գիտելիքներս ու մանկավարժական հմտություններս բացառում են առանց աշխատանքի մնալու տարբերակը: Գիտեի, որ կշարունակեմ բարեխղճորեն կատարել իմ գործը մեկ այլ բուհում:

Ցավոք, տարբեր բուհերում հայտարարվող մրցույթները ձևական բնույթ էին կրում և հիմնականում նախորդ աշխատակցի վերանշանակման համար էին կամ թափուր լինելու դեպքում՝ վաճառքի ենթակա: Այստեղ ելք չկար, քանի որ ընտրությունը կատարվում էր՝ ըստ ռեկտորի կամ այլ պատասխանատուի ներքին համաձայնության սկզբունքի: Այս տեսանկյունից առաջին հայացքից ավելի անաչառ թվացին քաղծառայության խորհրդի և համապատասխան մարմնի հայտարարած մրցույթները. կա հստակ հարցաշար, իսկ քննությունների բարեհաջող հաղթահարումը նշանակում է աշխատանք ստանալ նախարարություններից մեկում:

Թափուր պաշտոնների մրցույթներ է հայտարարում նաև Կրթության և գիտության նախարարությունը: Բազմաթիվ մրցույթների մասնակցեցի: Բայց ի՞նչ է ստացվում. գրավորի փուլը հաղթահարելուց հետո (գրավորը փաստ է) բանավոր քննությունը «հաղթում էին» բարձրաստիճան պաշտոնյաների թերուս բարեկամները, մտերիմները, կոռուպցիոն եղանակով իրենց հարցերը լուծածները, ընտրություններին որոշակի ծառայություններ մատուցածները: Վերջապես հաղթահարեցի մրցույթը: Անցա ռեզերվ (երկու անգամ), քանի որ աշխատակազմի ղեկավարը գրավոր պատասխանել էր դիմումիս՝ նպատակահարմար չեմ գտնում նշանակել աշխատանքի:

Ոդիսականիս մասին չեմ ուզում երկար խոսել: Համոզված էի, որ անօրինականությունները ձևավորվում էին ոչ թե քաղաքացիական ծառայության խորհրդում, այլ՝ հենց նախարարությունում: Այստեղ էին բանավոր քննության հարցաշարերը տալիս հաշիվը փակած «գործընկերներին»: Պարո'ն նախարար, ի՞նչ եք կարծում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի գրողների միության անդամ, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ, 20 տարվա գիտական աշխատանքի փորձ ունեցող մասնագետի համար որքա՜ն նսեմացուցիչ է ամեն անգամ մասնակցել այս մրցույթներին (ԲՈՒՀ-երից հույսը վաղուց կտրած) և ամեն անգամ բախվել նմանօրինակ խայտառակ արդյունքի:

Սա ես արել եմ ինքնասիրությանս մասին մոռանալով, քանի որ այլ տարբերակ չունեի: Այսօր, երբ պայքարում ենք քաղաքացիական հասարակության հաղթանակի համար, դիմում եմ Ձեզ: Հույս ունեմ, որ Դուք առանց երկվության պիտի պահանջեք Ձեր ենթակայության տակ գտնվող մարմնի անաչառ աշխատանքը: Հունիսի 15-ին Կրթության եւ գիտության նախարարությունում սպասվում է նոր մրցույթ: Ի՞նչը կհաղթի՝ նախորդ իշխանություններից մնացած՝ մասնագետին դրամապանակի հետ շփոթելու սովորությունը, թե ամեն ինչ իր տեղը կընկնի:

Տպել
5630 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին