Միջազգային կառույցները կհետազոտեն Հայաստանում մարդու պապիլոմավիրուսի տարածվածությունը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է հայ-արգենտինական «ՖԱՅԴԵՔ Արմենիա» (FIDEF Armenia) հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանին: Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը նախարարին փոխանցել է իրենց առաջարկը՝ Հայաստանում իրականացնել լայնածավալ գիտական հետազոտություն՝ պարզելու մարդու պապիլոմավիրուսի տարածվածությունը Հայաստանում և այս առումով առկա ճշգրիտ պատկերը:

Հարցը հատկապես կարևորվում է հաճախ հնչող այն հարցի համատեքստում, որ Հայաստանում առկա վիճակը հստակ բնութագրող տեղեկատվություն չկա:

«ՖԱՅԴԵՔ Արմենիա» հիմնադրամը սեփական նախաձեռնությամբ է դիմել առողջապահական գերատեսչությանը՝ գիտական-ապացուցողական հետազոտություն իրականացնելու պատրաստակամությամբ: Հետազոտությունը կիրականացնի այս հիմնադրամը՝ Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության հետ գործակցությամբ (International Agency for Research on Cancer), Ֆրանսիա` Լիոն:

Առաջիկայում հիմնադրամի պատվաստանյութերի գծով տնօրենը կայցելի Հայաստան՝ մանրամասն քննարկելու հետազոտության իրականացման մեթոդաբանությունը, մեխանիզմները և ժամկետերը:

«ՖԱՅԴԵՔ» կազմակերպության հիմնադիրն  է արգենտինահայ հայտնի վարակաբան Դանիել Ստամբուլյանը:

Տպել
1663 դիտում

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին

Առեւտրի կետից գողություն կատարելու հետքերով գնալիս, ոստիկանները հանցավոր խումբ են բերման ենթարկել