Լոռիում անհայտ հիվանդությունից շարունակում են ոչխարներ սատկել (լուսանկարներ, տեսանյութ)

Լոռու մարզի Աքորի գյուղում տարածված անհայտ հիվանդության պատճառով շարունակում են ոչխարներ սատկել: Այս մասին Armtimes.com-ին ահազանգել են բնակիչները:

Մովսես Սիմոնյանը երկար տարիներ ՌԴ-ում ապրելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ, տնտեսություն հիմնել՝ վերջնականապես գյուղում հաստատվելու նպատակով: Զբաղվում է անասնապահությամբ, մինչեւ վերջերս գոհ էր իր տնտեսությունից ու ստացած եկամուտից: Սակայն վերջին մեկ ամսում իր ունեցած 200 ոչխարներից 60-ը սատկել է անհայտ հիվանդության պատճառով՝ մեծ վնաս հասցնելով անասնապահի տնտեսությանը:

Հիվանդության տեսակը պարզելու եւ դրա դեմ քայլեր ձեռնարկելու նպատակով դիմել է թե՛ տեղի անասնաբույժին, թե՛ համայնքապետարանին ու թե՛ մարզպետարանին, սկզբում ասել են, թե գեմ տեսակի հիվանդություն է, դեղորայք են նշանակել, որը, սակայն որեւէ արդյունք չի տվել: Կենդանիները շարունակել են սատկել: Ամեն տարի այս շրջանում նմանատիպ դեպքեր լինում են, պատմում է անասնապահ Մովսես Սիմոնյանը, սակայն վերջին տարիներին մեծ թվով անասուններ են սկսել սատկել, անգամ դեղորայքը չի օգնում:

Բնակչի խոսքով՝ նախորդ տարի օրական շուրջ 10-12 կգ պանիր են ստացել, այս տարի ավելի շատ պիտի ստանային, քանի որ ոչխարների թիվը նախորդ տարիների համեմատ ավելացրել էին, սակայն 20 կգ-ից ավելի պանիր մինչ այժմ չեն ստացել:

Գյուղում սատկել են նաեւ Բազոյան ամուսինների ոչխարները: Նրանք այս տարի պատրաստվում էին նորից ընդլայնել տնտեսությունը, սակայն ներկայիս պայմաններում այլեւս չեն կարողանա մտածածն իրագործել:

Նույնպիսի խնդրի առջեւ է կանգնել նաեւ նրանց համագյուղացի՝ Մխիթար Եղիազարյանը, ում ավելի քան 60 ոչխարը եւս սատկել է: Անասնապահները դիմել են թե՛ Ալավերդու համայնքապետարան, թե՛ Լոռու մարզպետարան, ակնկալում են որեւէ մեկի աջակցությունը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Մանրամասները՝ Armtimes.com-ի տեսանյութում

Տպել
11489 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին