Բարքեր. ոսկե մեդալը էլ նախկինը չէ

05/06/2018 schedule14:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 2-ի համարում

Դպրոցական ոսկե մեդալի հավակնորդների այս տարվա քննությունները աննախադեպ են իրենց «անհետաքրքրությամբ»: Հատկապես անցյալ տարվա սկանդալային իրադարձություններից հետո, երբ անգամ նախագահի վերահսկողական ծառայությունն էր անթաքույց միջամտում քննություններին, երեկ քննասենյակում անսովոր տեսարան էր: Իհարկե, կանխատեսվում էր, որ բուհական ընդունելության քննությունների ժամանակ մեդալակիրներին արտոնություններից զրկելուց հետո լարվածությունն այս քննությունների ժամանակ մի քիչ կմեղմանա, սակայն ոչ ոք թերեւս չէր պատկերացնում, որ տարբերությունն այս աստիճան կլինի:

Նախ, մեդալի թեկնածուների քննությունները, որ ավանդաբար տեղի էին ունենում Ջոն Կիրակոսյանի անվան (նախկին Ձերժինսկու) դպրոցում, ուր պայմաններն անհամեմատ լավն էին, այս տարի տեղափոխվել էին Նիկոլ Աղբալյանի անվան (նախկին Կրուպսկայայի) դպրոց: Հայոց լեզվի քննասենյակում ներկա էին ընդամենը 33 թեկնածուներ, անցյալ տարվա 163-ի փոխարեն: Թե քանի պատգամավոր ու պաշտոնյա անցյալ տարի գլուխ կոտրեցին լիազորի, դիտորդի կարգավիճակով կամ պարզապես քննություններին ներկա լինելու համար, այս պահին դժվար է հիշել: Երեկ, սակայն, վաղ առավոտից ոչ մի պաշտոնյա այդպես էլ չհայտնվեց քննությանը: Նույնիսկ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, որ որպես կանոն, սկզբից մինչեւ վերջ ներկա էր լինում սույն քննություններին, այդպես էլ չհայտնվեց:

Իսկ թեկնածուների ծնողները, որոնք քննությունը վերահսկելու եւ անձնապես համոզվելու համար, որ ներսում արտառոց ոչինչ տեղի չի ունենում, մի քանի րոպեն մեկ հերթափոխում էին իրար, որեւէ փորձ չարեցին քննասենյակ մտնելու: Նրանք շատ հանգիստ ու համբերատար մինչեւ վերջ դրսում սպասեցին երեխաների դուրս գալուն: Ոչ ոք չուշաթափվեց, ոչ ոքի քթից արյուն չեկավ, ու ոչ ոք չէր փորձում րոպեն մեկ զուգարան գնալ: Այս ամենը գալիս է մեկ անգամ եւս ապացուցելու, թե իրականում ինչեր են տեղի ունեցել մեդալի քննությունների ժամանակ: Երբ մենք երեկվա հայոց լեզվի քննությանը կրթության եւ գիտության նախարարությունից ներկա միակ պաշտոնյային՝ հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Նուրիջան Մանուկյանին, հարցրեցինք, թե սովորաբար որքան ստվերային գումար էր շրջանառվում նախկինում մեդալի քննությունների ժամանակ, նա որեւէ պատասխան չտվեց:

Հետաքրքիր է, սակայն, որ անգամ այս տարբերությունը տեսնելուց հետո նախարարության ներկայացուցիչն, այնուամենայնիվ, պնդում էր, որ մեդալը նախկին ձեւով պետք է արտոնություն տա: «Ես կարծում եմ, որ մեդալը պետք է լինի, նախարարը մեդալի թեկնածուի ձեռքից բռնած պետք է բերի քննության: Այս ձեւով մենք կոտրում ենք դպրոցների մեջքը»,- ասում էր պարոն Մանուկյանը: Հասկանալի է, սակայն, որ մեդալակիրներին արտոնություններից զրկելու պարագայում դպրոցների մեջքն իրականում բոլորովին այլ բանից է կոտրվում: Բանն այն է, որ ըստ տարիների ձեւավորված ավանդույթի, մեդալի համար ամրագրվել էին կայուն գներ, որի մի մասը բաժին էր հասնում դպրոցին: Խոսքը 5 հազար դոլարի մասին է (մի փոքր ավել կամ պակաս):

Ընդ որում, մեդալի քննությանը թողնելու համար պահանջվում էին նաեւ այլ ծախսեր՝ հիմքերը ապահովելու համար: Եթե հաշվի առնենք, որ միայն անցյալ տարի մեդալ ստացան սկզբնական հայտ ներկայացրած 407 շրջանավարտներից 75-ը, նույնիսկ չբացառելով, որ նրանց մեջ, այնուամենայնիվ, եղել են իրենց ուժերով այն վաստակած երեխաներ, կարելի է մոտավոր պատկերացնել, թե ստվերային ինչ գումարներից են զրկվել շատերը: Ահա հենց այստեղ էլ կոտրվում է նաեւ դպրոցների մեջքը: Փաստորեն, ստվերային շրջանառությունը փոխադրվում է մի փոքր այլ ոլորտ: Ի դեպ, հիմնականում հենց այս հիմնավորմամբ էլ, այսինքն, դպրոցների դերի բարձրացմամբ, տարիներ առաջ որոշվեց մեդալակիրներին ընդունելության քննությունների ժամանակ արտոնություններ տալ:

Իսկ հայաստանյան իրականության մեջ չհամաձայնվել, որ հիմա ստվերը պարզապես մի փոքր այլ տեղ է  փոխադրվելու, մի քիչ դժվար է, քանի որ այսպես թե այնպես, վերջնական արդյունքում նույն գումարը շրջանառվելու է, ու թերեւս ոչ ոք չի համարձակվի պնդել, որ գործող մեխանիզմներով, գործող իշխանությամբ ու քննությունների պատասխանատուներով բուհական ընդունելությունը կանցնի արդար ու թափանցիկ: Պարզապես մեդալի արտոնություններից նրանք ստիպված էին հրաժարվել, քանի որ անցյալ տարվա խայտառակ իրադարձություններից հետո, որոնց քավության նոխազը նախագահի վերահսկողական ծառայությունը դարձրեց ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանին, անհրաժեշտ էր փոխել տպավորությունը:

Իսկ երեկվա քննությունները այնքան էին կորցրել իրենց նշանակությունը, որ կրթության եւ գիտության նախարարությունից չէին շտապում անգամ մարզերից մեդալի թեկնածուների տվյալներ հավաքել: Մեր հարցին, թե մեդալի հայտ ներկայացրած շրջանավարտներից քանիսն էին մարզերում ներկայացել քննության, ԿԳՆ-ից պատասխանեցին, որ այդ թիվը հայտնի կլինի միայն 4-5 օրից: Իսկ Երեւանից հայտ ներկայացրած 49 թեկնածուներից երեկ հայոց լեզվի քննության էին եկել միայն 33-ը: Մնացած 16 հոգին ոչ մի ձեւով իրենց բացակայությունը չէին հիմնավորել: Նրանցից 7-8 հոգին ֆիզմաթ թեքումով դպրոցից էին, 4-ը՝ «Անանիա Շիրակացի»:

Լուսինե Բարսեղյան

Տպել
2596 դիտում

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով