Մալաթիա-Սեբաստիա. վիճակը պայթյունավտանգ չէ՞

05/06/2018 schedule14:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 2-ի համարում

Այս կիրակի Մալաթիա-Սեբաստիայում տեղի կունենան թաղապետի ընտրություններ, որոնց արդյունքում էլ կորոշվի՝ համայնքը կունենա՞ նոր ղեկավար, թե՞ գործողը կշարունակի պաշտոնավարել: Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի պաշտոնի համար պայքարում են գործող թաղապետ, ՀՀԿ անդամ Աղվան Գրիգորյանը եւ անկուսակցական Սամվել Հովսեփյանը (Ադմիրալ): Արտաքուստ Մալաթիա-Սեբաստիայում իրավիճակը հանգիստ է, եւ կողմերը զբաղված են իրենց քարոզարշավով: Սակայն, երբ ուսումնասիրում ենք կողմերի ուժերի դասավորվածությունը, ակնհայտ է դառնում, որ քվեարկությունն անցնելու է անչափ լարված, եւ բավական է կողմերից որեւէ մեկը ինչ-որ առիթ տա, որ մյուսն անցնի «գրոհի»: Մի խոսքով, առայժմ որեւէ մեկը չի կարող ասել, թե Մալաթիա-Սեբաստիայի հունիսի 5-ի քվեարկությունն ինչպես կանցնի:

Չնայած մինչ քարոզարշավի սկսվելը Ս.Հովսեփյանը մի շարք կուսակցությունների հետ բանակցել է, սակայն հատկապես ընտրական հանձնաժողովում տեղեր ունեցող քաղաքական ուժերի աջակցությունը ստանալու խնդիրը, մեր ունեցած տեղեկություններով, նրան չի հաջողվել լուծել: Քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն, Ս.Հովսեփյանը վայելում է պաշտպանության փոխնախարարների՝ Մանվել Գրիգորյանի եւ Արթուր Աղաբեկյանի աջակցությունը: Դրանով է պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ նրան են սատարում նաեւ Մալաթիա-Սեբաստիայի ԵԿՄ տարածքային կառույցի անդամները:

Իհարկե, այս կառույցն այժմ առաջվա պես համայնքում այդքան որոշիչ ուժ չէ, քանի որ Մալաթիա-Սեբաստիայի ԵԿՄ անդամների մի զգալի մասը համալրել է մի քանի ամիս առաջ ստեղծված «Ոգու փորձություն» կազմակերպության շարքերը: Աղվան Գրիգորյանին հաջողվել է ապահովել ընտրական հանձնաժողովներում տեղեր ունեցող քաղաքական ուժերի առնվազն գերակշիռ մեծամասնության աջակցությունը: Ընտրական հանձնաժողովների առնվազն 7 անդամները` նախագահի երեքը, ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ «Արդարություն» դաշինքի ՏԸՀ անդամի տեղերը, փաստացի տրված են Ա.Գրիգորյանին: Մեզ համար անորոշ է միայն ՄԱԿ-ի եւ «Ազգային միաբանության» մոտեցումը:

Ի դեպ, ՀՅԴ-ն պաշտոնապես է հայտարարել Ա. Գրիգորյանին սատարելու մասին: Դեռեւս մեկ ամիս առաջ ենթադրվում էր, որ ՀՅԴ-ն կնախընտրի Ս.Հովսեփյանին սատարել, քանի որ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի նախորդ ընտրություններում Ա.Գրիգորյանը թաղապետ դարձավ հենց ՀՅԴ-ի թեկնածուին պարտության մատնելու միջոցով: Ուստի, ենթադրվում էր, որ դաշնակցությունը ռեւանշ վերցնելու նկատառումով կպաշտպանի Ս.Հովսեփյանին: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, ՀՅԴ-ի տարածքային կառույցը որոշել է Ա.Գրիգորյանին սատարել: Սակայն, ըստ որոշ գնահատականների, Ա.Գրիգորյանի հիմնական հենարանը քաղաքական ուժերը չեն, այլ Մալաթիա-Սեբաստիայի երկու օլիգարխները` Սամվել Ալեքսանյանը եւ Հակոբ Հակոբյանը:

Իսկ քաղաքական ուժերի միջոցով լուծվում է ՏԸՀ տեղերի եւ ընտրությունների քաղաքական շիրմայի խնդիրները: Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ընտրությունները կազմակերպող թիվ 11 ԸԸՀ նախագահ Օլեգ Գրիգորյանի գնահատմամբ համայնքում իրավիճակը պայթունավտանգ չէ, եւ նա վստահ է, որ ընտրությունները կանցնեն նորմալ եւ արտակարգ միջադեպեր չեն լինի: Ըստ Օ.Գրիգորյանի, մինչ օրս թեկնածուներից դիմում բողոքներ չեն ստացվել, միակ դեպքը եղել է Ս. Հովսեփյանի նախընտրական պաստառների հետ կապված միջադեպը, երբ փողոցներում փակցված Ս.Հովսեփյանի նախընտրական պաստառներն ինչ-որ մարդիկ մասսայական պոկել են:

Ի դեպ, այս միջադեպի մասին մեզ ասացին նաեւ Ս.Հովսեփյանի նախընտրական շտաբում: Ս. Հովսեփյանի շտաբում որեւէ այլ միջադեպ չմատնանշեցին: Մի խոսքով, մինչեւ հունիսի 5-ը Մալաթիա-Սեբաստիայում կտիրի հանդարտ մթնոլորտ, իսկ թե այդ օրը եւ դրանից հետո իրադարձություններն ինչպես կզարգանան, ցույց կտա ժամանակը:

Վահագն Հովակիմյան

Տպել
800 դիտում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը