Հայաստանն ու Գերմանիան ճշգրտել են փոխգործակցության ոլորտները. հանդիպում գործադիրում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը կարեւորել է հայ-գերմանական գործընկերության զարգացումը եւ ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է քայլեր ձեռնարկել, որոնք նոր ազդակ կհաղորդեն երկկողմ քաղաքական եւ տնտեսական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը: «Մենք ողջունում ենք Գերմանիայի կողմից Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման եւ այլ ոլորտներում իրականացվող ծրագրերը: Պատրաստ ենք համատեղ աշխատանքով նոր մակարդակի բարձրացնել մեր երկրների  համագործակցությունը, որոնք կնպաստեն առեւտրատնտեսական հարաբերությունների  ակտիվացմանը, ներդրումների ներգրավմանն ու դրանց արդյունավետ իրականացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով նաեւ մեր երկրում տարբեր ուղղություններով նախատեսվող բարեփոխումների իրականացման գործում փոխգործակցության անհրաժեշտությունը:  

Դեսպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ խթանել բազմոլորտ համագործակցությունը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ են այնպիսի նախաձեռնություններ, որոնք կխթանեն տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի իրականացումը: Մաթիաս Քիսլերը հեռանկարային է համարել փոխգործակցությունն արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի եւ այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին վերաբերող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Անդրադառնալով ընտրությունների մասին հարցին՝ վարչապետը կարեւորել է Ընտրական օրենսգրքում այնպիսի փոփոխությունների իրականացումը, որոնք կերաշխավորեն դրանց ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը:

Տպել
323 դիտում

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ