Վանաձորում վերամբարձ կռունկից ընկած աշխատակցի վիճակը ծայրահեղ ծանր է (լուսանկարներ)

Վանաձորի Արցախ պուրակում գտնվող շինհրապարակի վերամբարձ կռունկից ընկած աշխատակցի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին Armtimes.com-ին հայտնեց Վանաձորի բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ Տիգրան Հազրոյանը, հավելելով, որ ներկայումս տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

 

Դեպքը տեղի է ունեցել ժամը 13:15-ի սահմաններում՝ Վանաձորի Արցախի պուրակում, որտեղ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 3-րդ հարկից վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել եւ ճոպանին ամրացված բետոնով լի տարան ընկել է նրա վրա: Ընկնելու պահին փլուզվել են 3-րդ եւ 2-րդ հարկի բետոնե առաստաղները: 

Փաստի առթիվ Ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Պարզվում է տուժած աշխատակցի ինքնությունը: Չի բացառվում, որ դեպքի առթիվ կհարուցվի նաեւ քրեական գործ՝ անվտանգության կանոնները չպահելու հիմքով:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Տեղում է նաեւ Լոռու ՃՈ պետ Վահան Էվինյանը: Իրավապահները փորձում են պարզել աշխատակցի ինքնությունը:

Վանաձորի բժշկական կենտրոնից Armtimes.com-ին հայտնեցին, որ տուժածին ռեոնոմոբիլով ներկայումս տեղափոխում են Երեւան:

Տպել
2662 դիտում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը