Ս. Պապիկյանը Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկել է Տավուշի անտանգության ծրագրերը

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը` կոմիտեի ղեկավարի տեղակալ Նիմա Դադբինի ղեկավարությամբ: Պատվիրակության կազմում էին ԿԽՄԿ տնտեսական անվտանգության ծրագրերի համակարգող Մարգարիտա Վասիլիաուսկայտեն եւ առողջապահական ծրագրերի պատասխանատու Գեղամ Պետրոսյանը: 

ՏԿԶ լրատվական ծառայության փոխանցմամբ, ողջունելով պատվիրակության անդամներին՝ Սուրեն Պապիկյանը կարեւորել է Հայաստանում ինչպես Ղարաբաղյան հակամարտության տարիներին, այնպես էլ այսօր սահմանամերձ բնակավայրերում ԿԽՄԿ-ի մարդասիրական առաքելությունը՝ միտված պատերազմից տուժած անձանց օգնության տրամադրմանը, տեղական ենթակառուցվածքների զարգացմանը, բնակչության  շրջանում անվտանգ վարքագծի ձեւավորմանը: «Սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման, անհետ կորածների վերադարձի ու հակամարտող կողմերում  մարդասիրական իրավունքի պահպանման բնագավառում ԿԽՄԿ-ի դերակատարումը  շատ էական է եւ նման  խնդիրների լուծումն  առանց այդ աջակցության հնարավոր չէր լինի իրականացնել»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով  Տավուշի մարզում սահմանամերձ բնակավայրերում կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերի համար:  

Շնորհավորելով նախարարին նշանակման կապակցությամբ՝ ԿԽՄԿ ղեկավարի տեղակալ Նիմա Դադբինը շնորհակալություն է հայտնել արագ արձագանքի եւ ընդունելության համար։ Դադբինը կարեւորել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ հետագա համագործակցությունը` շեշտելով, որ ԿԽՄԿ-ի համար նախարարությունը կարեւոր գործընկեր է հանդիսանում:   

Հանդիպմանը պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը։ Քննարկվել են, մասնավորապես, ԿԽՄԿ-ի կողմից Տավուշի մարզում բնակավայրերի անվտանգության բարձրացմանն ուղղված իրականացվող պաշտպանական ծրագրերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեւավորված համագործակցութունն ակտիվացնելու ուղղությամբ: 

2011 թվականից ի վեր՝ ԿԽՄԿ-ն սերտ համագործակցում է Հայաստանի տեղական իշխանությունների հետ՝ իրականացնելով զանազան ծրագրեր հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով տեղակայված համայնքներում: ԿԽՄԿ-ն օգնում է սահմանամերձ համայնքներին բարելավել ջրի քանակը, որակը, ապահովում է հասանելիությունը բնակիչների համար՝ վերանորոգելով ենթակառուցվածքները, օգնում է գյուղերի բնակիչներին գտնել եկամուտի այլընտրանքային հնարավորություններ:

Տպել
627 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան