Հանդիպում ԱՆ-ում. 2018-2023 թ. իրավական, դատական բարեփոխումների ռազմավարության քննարկում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 5-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննե Քեմփային եւ GIZ «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանին:  

ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ողջունելով հյուրերին՝ արդարադատության նախարարը բարձր է գնահատել Հայաստանում ընկերության գործունեությունը եւ ընդգծել, որ GIZ-ի արհեստավարժ աշխատակազմի մասնակցությամբ մշակվել եւ կյանքի են կոչվել բազմաթիվ իրավական ակտեր, օրինակ, վարչական իրավունքի օրենսդրությունը, որը, Արտակ Զեյնալյանի գնահատմամբ, ՀՀ-ում լավագույններից է:

GIZ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ընդունելության համար եւ վստահեցրել, որ ընկերության աջակցությունը ՀՀ արդարադատության համակարգին շարունակվելու է:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2018-2023 թվականների Իրավական եւ դատական բարեփոխումների ռազմավարությանը, նոտարական ոլորտի, հանրագրերի եւ վարչական պատասխանատվության ինստիտուտների բարելավմանը: Վերջինի առումով նախարարն ընդգծել է, որ վարչական պատասխանատվության ինստիտուտը պետք է այնպես վերափոխել, որ  պետությունը արդյունավետ կառավարման հասնելու համար կարողանա հավասարակշռել իր հնարավորությունները հետապնդվող նպատակին հասնելու հետ: «Մեր ցանկությունն է պատասխանատվության այնպիսի միջոցներ սահմանել, որոնք կծառայեն իրենց նպատակին եւ կունենան կանխարգելիչ բնույթ»,- ասել է Արտակ Զեյնալյանը:

Տպել
475 դիտում

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին

Վեց տարեկան Իրինան շարունակում է պայքարել քաղցկեղի դեմ. հանգանակությունը շարունակվում է