Գեւորգ Սաֆարյանն այսօր ազատ չի արձակվի. միջնորդության լուծումը հետաձգվեց

Քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդության լուծումը հետաձգվեց:

Նման որոշում քիչ առաջ հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանը:

Մինչ այդ այսօրվա նիստին քննվեց ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի եւ Ալեն Սիմոնյանի անձնական երաշխավորությամբ քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին ազատելու միջնորդությունը:

Այս միջնորդությունը ներկայացրեց Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը: Պատգամավորները, այսպիսով երաշխավորել են, որ Սաֆարյանը գտնվելով ազատության մեջ կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:

Մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանը չառարկեց Սաֆարյանին պատգամավորների երաշխավորությամբ ազատելու միջնորդության դեմ: Մասնավորապես, Փանոսյանը նշեց. «2018 թվականի մայիսին ՀՀ-ում ծավալված իրադարձություններն ու դրանց արդյունքում ձեւավորված իրողությունները էական ազդեցություն ունեն արգելանքից ազատելու դեպքում Գեւորգ Սաֆարյանի հավանական վարքագծի կանխատեսման առումով: Մասնավորապես, իրադրության փոփոխման արդյունքում էապես նվազել է ամբաստանյալի կողմից հանցագործություններ կատարելու  հավանականությունը»,- ասաց նա եւ հավելեց, որ չի առարկում պաշտպանի միջնորդության դեմ:

Գեւորգ Սաֆարյանը, սակայն առարկեց մեղադրող դատախազի գործողությունների դեմ՝ նշելով, որ ինքը որեւէ վտանգ չի ներկայացրել, որ իր նկատմամբ շինծու քրեական գործ է հարուցվել: «Քրեական գործում դրված են իմ ելույթները դրանք եղել են հանրային, չեն եղել թաքուն, ես երբեւէ հանրության համար վտանգ չեմ ներկայացրել»,- ասաց Սաֆարյանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, ապա վերադառնալով նման որոշում կայացրեց:

Տպել
2711 դիտում

Արմեն Սարգսյանի հրամանով վարչական դատարանի դատավորներ են նշանակվել

Արցախի զինկոմի որդին հոր հետ վիճելու համար, ընկերների հետ ծեծել է քաղաքացուն (տեսանյութ)

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

Ինչպե՞ս նորոգել ռազմական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները. քննարկում բելառուսական կողմի հետ

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագրի կկնքվի 2025 թ-ին. հանդիպում Մոսկվայում

Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն. Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Երիտասարդ հունահռոմեականները ԱԱ-ից վերադարձել են 1 ոսկով, 2 արծաթով

Սփյուռքի նախարարը կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

Խաղաղություն եւ մեծագույն հաջողություններ. Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրգործ. պաշտոնական

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա

Թուրք սահմանախախտ երեխայի ծնողները խնդրում եմ ՀՀ իշխանություններից հետ վերադարձնել իրենց որդուն

Երթուղայինով՝ «պպզած». առանց ռազմավարության

Էլի չստացվեց. «ԱՄ»-ն Ռուզան Խաչատրյանի հետ չէ

55 միլիոն դրամ. ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները մասնակի վերականգնել են պետության պատճառված վնասը

Խասիաթ. եթե կալանավորել են՝ կդատեն

Մոլախաղեր, գյուղատնտեսություն եւ ընդերք. տնտեսական կառուցվածքը կառավարությանը չի բավարարում. վարչապետ

Մեծ դեբատ. Հանրային հեռուստաընկերության եթերում կբանավիճեն Երեւանի քաղաքապետի թեկնածուները

«Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը հասանելի է հայերենով

ԱՊՀ անդամ երկրներին ներկայացվել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ փորձն ու աննախադեպ արդյունքները