ՀՀԿ-ից դուրս գալը կապված է պետական ապարատի հնարավոր ռեպրեսիվ գործողություններով. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին՝ ասաց, որ խորհրդարանական երկրներում կա մեծամասնության մի քանի տեսակ:

«Լինում է Սահմանադրական մեծամասնությունը, որը մենք ունեինք նախորդ կոալիցիայի շրջանում՝ ՀՅԴ-ի հետ միասին: Կա բացարձակ մեծամասնություն, երբ քաղաքական ուժը միայնակ ունի 50+1 ձայների քանակ: Եւ կա խորհրդարանական մեծամասնությունը, որ քաղաքական ուժը ունի մեծամասնություն, բայց չի տիրապետում 50+1 ձայների քանակին: Մենք այսօր բացարձակ մեծամասնություն չենք, մնում ենք ամենաշատը ներկայացված քաղաքական ուժը»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը նշում է, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է քաղաքական բնական փոփոխություններով:

«Խմբակցությունից որոշ գործիչների դուրս գալը պայմանավորված է պետական ապարատի ոչ համաչափ եւ ռեպրեսիվ հնարավոր գործողություններով: Ակնհայտ է, որ այս գործընթացները գործադիր իշխանությունում եղած իշխանափոխության տրամաբանական շարունակությունն է, եւ խորհրդարանը ավելի շատ է դառնում համահունչ հասարակական-քաղաքական տրամադրություններին, որ գումարային որոշիչ ձայներն արդեն ՀՀԿ-ինը չեն»,- ասաց Աշոտյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նոր իշխանությունը կդիմի ռեպրեսիվ գործողությունների, ապա հավելեց.

«Քաղաքական հետապնդումներն այսօր փորձում են քողարկել արդարության գործընթացով: Ես ուզում եմ ընդգծել, որ կա սելեկտիվ արդարության միտում եւ սրա կիրառումը չի նպաստելու հեղափոխության ժամանակ հնչեցված տեսակետների իրականացմանը»:

Տպել
6876 դիտում

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին

Տնակից դուրս չեն գալիս, որ նպաստ ստանան. Գյումրու ավագանին 2 ուղերձ հղեց կառավարությանը

Հ. Մարությանի որոշմամբ ապամոնտաժվել է ևս մեկ ինքնակամ շինություն, այս անգամ՝ Գյուրջյան փողոցում

Լոռու ներկայիս մարզպետը՝ նախկին ՀՀԿ-ական մարզպետի հետ ընտրապայքարի մասին

Երևանի Սայաթ Նովայի պողոտա-Նալբանդյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն

Սերժ Սարգսյանից երկու տարի պահանջվեց, որ Խաչատուրովը դառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինության մասին