Ներսես Պողոսյանը եւս այսօր ազատ չի արձակվի. նա հացադուլ հայտարարեց

Ներսես Պողոսյանը եւս այսօր ազատ չի արձակվի:

Քիչ առաջ նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Հրաչյա Հակոբյանի երաշխավորությամբ ազատ արձակել իր պաշտպանյալին:

Մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանն այս անգամ էլ չառարկեց միջնորդության դեմ, սակայն դատարանը տեղում խորհրդակցելով՝ որոշեց կրկին միջնորդության լուծումը հետաձգել եւ դրան անդրադառնալ դատական ակտ կայացնելիս:

Նման որոշում քիչ առաջ դատարանը կայացրել է նաեւ Գեւորգ Սաֆարյանի պարագայում:

Այս որոշումից հետո Ներսես Պողոսյանը վրդովվեց եւ հայտարարեց հացադուլ սկսելու մասին. «Եթե չեք կարողանում մի հատ որոշում կայացնել, ես հացադուլ եմ հայտարարում»,- ասաց Պողոսյանը:

Նշենք, որ Լենա Նազարյանը եւ Հրաչյա Հակոբյանը երաշխավորել էին, որ Ներսես Պողոսյանն ազատության մեջ գտնվելով՝ կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:

Տպել
1530 դիտում

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ