«Ճակատագիր». Ֆելինին, Կուստուրիցան եւ Գոռ Վարդանյանը

06/06/2018 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 4-ի համարում

Այսպիսով, ղարաբաղյան պատերազմի մասին հայկական առաջին գեղարվեստական ֆիլմի պատասխանատվությունն իր վրա վերցրել է կարատեիստ Գոռ Վարդանյանը: Փաստորեն, խիստ պատասխանատու այս թեման, որից վախեցան անգամ մեր առաջատար ռեժիսորներն ու սցենարիստները, «Ֆուլ կոնտակտ» կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը ոչ միայն հունիսի 10-ից կսկսի նկարահանել, այլ նաեւ «Ճակատագիր» կոչվող այդ ֆիլմով պատրաստվում է դրսում քաղաքական խնդիրներ լուծել: Դրա համար նրան ֆինանսական մեծ աջակցություն են ցույց տվել նախագահի անվտանգության ծառայության պետ Գրիգորի Սարկիսյանը, Հայաստանի եւ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունները, ամերիկյան «Էյջ դիջիթլ» ստուդիան եւ այլոք:

Թե կոնկրետ որքան գումար է ծախսվելու ֆիլմի վրա, երեկ Գոռ Վարդանյանը հրաժարվեց նշել՝ շոշափելով միայն միլիոններ բառը: Ամերիկյան մարտաֆիլմերից էլ պրիմիտիվագույն իր մի քանի մարտաֆիլմերով Հայաստանում հռչակ ձեռք բերած Գոռ Վարդանյանը երեկ կարեւորագույն այս իրադարձության մասին հանրությանը տեղյակ պահելու համար հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքն ինֆորմացիա ունի, որ մեր հարեւան Ադրբեջանում եւս սկսել են ղարաբաղյան պատերազմի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանել, որի բյուջեն կազմում է 15 միլիոն դոլար: Ու հիմա մենք պետք է փորձենք ավելի արագ ավարտել նույն թեմայով մեր ֆիլմը եւ տեսնել, թե ում ֆիլմն ավելի հետաքրքիր կլինի:

Ի տարբերություն իր մյուս չորս բոյեվիկների, որոնք վիդեոֆիլմ էին, այս ֆիլմը Գոռ Վարդանյանը նկարելու է կինոժապավենի վրա: Դա թերեւս պայմանավորված է այն բանով, որ հետագայում հնարավոր լինի ֆիլմը ներկայացնել, ասենք, Կաննի կամ Վենետիկի կինոփառատոններին: Ի դեպ, սույն ֆիլմում եւս գլխավոր դերում հանդես կգա Գոռ Վարդանյանը: Նա նաեւ «Ճակատագրի» սցենարի համահեղինակն է եւ գլխավոր պրոդյուսերը: Ըստ ռեժիսոր Արմեն Մազմանյանի, սույն ֆիլմը նկարվելու է դասական կինոյի բոլոր կանոններով եւ փորձ է արվելու ստանալ համարյա վավերագրական ճշմարտացիություն:

«Ես ընդամենն ուզում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում Գոռ Վարդանյան ֆենոմեն: Կան մարդիկ, որոնք Ապարանի լեռներում բանանի սերմ են ցանում ու սպասում են, որ աճի: Ասում ես՝ այ, ցավդ տանեմ, ստեղ բանան չի աճի: Ասում է՝ չէ, ես գիտեմ, որ կաճի: Ու հանկարծ աճում է: Եւ վաղ թե ուշ կլիման պետք է հարմարվի բանանին, որովհետեւ բանանն այնքա՜ն համառ է աճում: Այսպես է Գոռ Վարդանյանի դեպքում: Չորս մարտաֆիլմը պետք է բերեին-հասցնեին այս ամենակարեւոր թեմային»,- երեկ ասում էր Վահե Խաչատրյանը, որը լինելու է նկարահանվող այս ֆիլմի ռեժիսորը:

Դատելով կինոռեժիսորի այս համեմատականից՝ կարելի է արդեն մոտավոր պատկերացում կազմել, թե պատմական այս ֆիլմը մոտավորապես ինչ մակարդակ է ունենալու: Համենայնդեպս, Գոռ Վարդանյանի բոյեվիկի մասին խոսելիս ռեժիսոր Արմեն Մազմանյանը, որը պետք է աշխատի դերասանների հետ, շարունակ շոշափում էր աշխարհահռչակ Էմիր Կուստուրիցայի, Ֆելինիի ու Պազոլինիի անունները: Բայց, փաստորեն, ֆիլմի կինոռեժիսորը երեկ խոստովանեց, որ ստեղծագործական կազմն ահ ու սարսափով է մտնում սույն թեմայի մեջ՝ գիտակցելով, թե ինչպիսի պատասխանատվություն է վերցնում իր վրա՝ վստահ լինելով, սակայն, որ պատվով է դուրս գալու դրա տակից:

Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում Ղարաբաղի Քարինտակ գյուղում: Դերակատարները հիմնականում Ստեփանակերտի թատրոնի դերասաններն են ու եւս մի քանի հոգի էլ Երեւանից, որոնց անունները, սակայն, չնշվեց, քանի որ ռեժիսորը կարծում էր, որ դրանք ոչ ոքի ոչինչ չեն ասի: Նկարահանումները տեղի կունենան Ղարաբաղում, Արմավիրում եւ Երեւանում: «Մենք մեր պատմության մեջ չունենք ֆիլմ, որով կարող ենք հպարտանալ, որ ուժեղ ենք: Միշտ գալիս են, կոտորում են, բռնաբարում են, լաց են լինում, ողորմություն խնդրում: Մեր այսօրվա սերունդների մեջ պետք է սերմանել ռազմահայրենասիրական գաղափար, որ հայ երեխան հայ զինվորին հաղթող տեսնի ու փորձի նմանվել նրան»,- երեկ ասում էր Գոռ Վարդանյանը:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1669 դիտում

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա