Ուրիշ ենք մենք. պաշտպանել գենը հայկական

06/06/2018 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 4-ի համարում

Իր բնակչության նկատմամբ ավելի հոգատար իշխանություն, քան մերն է, դժվար է գտնել` նույնիսկ անհնարին: Ոչ մի իշխանություն այնպես հոգ չի տանում իր բնակչության առողջության եւ անվտանգության համար, ինչպես մերը: Այս պնդումը հաստատող փաստերը շատ-շատ են, բայց այս անգամ կանգ առնենք միայն մեկի վրա` ինչպես է իշխանությունը հոգ տանում մեր այն քաղաքացիների մասին, որոնք դեղեր են օգտագործում: ՀՀ օրենսդրությամբ, Հայաստանում վաճառվող բոլոր դեղերը պետք է լինեն պետականորեն գրանցված: Յուրաքանչյուր անուն դեղը գրանցելուց առաջ այն պետք է ենթարկվի փորձաքննության: Դեղը փորձաքննության ենթարկելու իրավունք ունի միայն «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն, որի հիմնադիրն ու փայատերը պետությունն է:

Իսկ որպեսզի այս փորձագիտական կենտրոնը փորձաքննության ենթարկի դեղը, պետք է նրան վճարեն 900 հազար դրամ: Այդ գումարը պետք է վճարեն կա՛մ տվյալ դեղը արտադրողը, որը ցանկանում է Հայաստանում շուկա ունենալ իր արտադրանքի համար, կա՛մ ներմուծող որեւէ ընկերություն: Իսկ ինչի՞ համար է այդ փորձաքննությունը: «Որպեսզի ստուգվի այդ դեղի արդյունավետությունը եւ անվտանգությունը»,-մեր հարցին այսպես պատասխանեց փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանը: Բայց այդ դեղերը արդեն իսկ գրանցված են այնպիսի երկրներում, որտեղ նույնիսկ թթվասերն ու կոշիկն է անցնում հատուկ ստուգում: Ասենք, օրինակ, Եվրոպայում:

Ի՞նչ կարիք կա այդ դեղը կրկին ստուգել, ենթարկել փորձաքննության, երբ եվրոպական երկրներում դրանք այնպիսի փորձաքննություն են անցել, որ դրա բաղադրության յուրաքանչյուր մոլեկուլի մասին մի քանի հատոր եզրակացություն է կազմված: «Ռուսաստանում նույն դեղը ռուսական գենի վրա այլ կերպ է ազդում, հայկական գենի վրա՝ այլ կերպ»,- սա էլ նույն կենտրոնի մյուս փոխտնօրեն Վարդան Գրիգորյանի պնդումն է: Պահո՜: Այսինքն՝ մեր փորձարարական կենտրոնում կարողանում են ընդամենը երկու հազար դոլարով դեղերը ենթարկել գենետիկական հետազոտությունների այն դեպքում, երբ Եվրոպայում ու ԱՄՆ-ում նման ուսումնասիրութունների համար միլիոններ են ծախսվում, այն էլ հետազոտությունների արդյունքները մնում են վիճելի` ժամանակակից գիտությունը գենետիկային դեռ չի հասել:

Իսկ մեզ մոտ 2 հազար դոլար տալիս ես, ու խնդրեմ` պարզում ես, թե «Ասպիրինը» հայկական գենի վրա ինչպես է ազդում, ճապոնականի վրա` ինչպես: Սակայն փորձարարական կենտրոնի փոխտնօրենը մեր այս նկատառումից հետո հանեց իրենց հետազոտությունների գենետիկ ուղղվածության պնդումը եւ ընդամենը նկատեց. «Դեղը պետք է գրանցվի, որպեսզի գրանցված նմուշը դառնա էտալոն՝ յուրաքանչյուր ներկրվող խմբաքանակը դրա հետ համեմատելու եւ դրանով կեղծված կամ ստանդարտին չհամապատասխանող դեղերը հայտնաբերելու համար»,- գենետիկ հարթությունից հարցը ստվերային տնտեսության մակարդակ տեղափոխեց Ալբերտ Սահակյանը: Բայց ինչո՞ւ որպես էտալոն չի կարելի ընդունել նույն Եվրոպայում արդեն ստուգված եւ գրանցված դեղը, մնաց անհասկանալի: Ինչո՞վ է այս հարցը ուշագրավ:

Խնդիրն այն է, որ գրանցման համար այդ գումարը, որ վերցնում է փորձարարական կենտրոնը, փաստորեն, դառնում է լրացուցիչ հարկ եւ ներառվում դեղի մանրածախ գնի մեջ: Այսինքն՝ դրա դիմաց վճարում են այն մարդիկ, որոնք ունեն դեղի կարիք եւ գնում են այն: Որպեսզի ամեն ինչ ավելի ակնառու լինի, նշենք, որ այսօր Հայաստանում կա գրանցված ավելի քան երեք ու կես հազար անուն դեղ: Դրա դիմաց հիվանդները վճարել են ընդհանուր առմամբ մոտ 5,5 մլն դոլար: Սա միայն առաջին անգամ գրանցելու գումարն է: Եթե հաշվի ենք առնում, որ փորձարարական կենտրոնը գումար է վերցնում նույն դեղի տարբեր չափաքանակների հետազոտության համար առանձին-առանձին, եւ այն էլ յուրաքանչյուր 5 տարին մեկ դեղը ենթակա է վերագրանցման, ապա մոտավոր պատկերացրեք, թե ինչպիսի թվերի մասին է խոսքը: Ո՞ւր է գնում այդ գումարը:

«Խոշոր հարկատուների` կառավարության կողմից հրապարակած ցանկում մեր ընկերությունը երկրորդ-երրորդ տողում է: Մեր իրականությունում կարող է ծիծաղելի թվալ, բայց կենտրոնը  եզակի կազմակերպություններից մեկն է, որը բարեխիղճ կերպով հարկեր է վճարել»,- ասում է փոխտնօրեն Վ.Գրիգորյանը: Դե, պրն Գրիգորյանը մի քիչ չափազանցնում է: Խոշոր հարկատուների ցանկում այս կազմակերպությունը ոչ թե երկրորդ կամ երրորդ տեղում է, այլ ընդամենը 107-րդ: Բայց դժվար թե գտնվի մի կազմակերպություն, որը օրենքով ունենա այսպիսի մենաշնորհային դիրք եւ հետն էլ պարծենա, թե հարկեր է վճարում: Եւ հետո, եթե դեղերի հետազոտության ամրագրված արժեքը 900 հազար դրամ է, եւ կազմակերպությունն էլ կարողանում է մեծ շահույթներ ունենալ, ապա դեղերի հետազոտության ինքնարժեքը շատ ցածր է:

Այսինքն՝ դեղ գրանցելու համար 900 հազար դրամ պահանջելը նշանակում է թալանել: Թալանել, ի վերջո, նրանց, ովքեր դեղ են գնում: Ի դեպ, այդ 900 հազար դրամի մասին: Այս գինը սահմանվել է բոլորովին վերջերս: Դրանից առաջ գինը արտահայտվում էր դոլարով եւ կազմում էր 1500 դոլար: Այլ կերպ ասած, դոլարից դրամի անցնելով՝ դոլարի հաշվարկային արժեքը համարել են 600 դրամ: Հիշեցնենք, որ բենզինի եւ ծխախոտի հաստատագրված վճարները ընդամենը մեկ ամիս առաջ դոլարից դրամի անցնելիս դոլարի հաշվարկային փոխարժեքը համարվեց 500 դրամը: Փաստորեն, դեղերի գրանցումից գանձվող այս «պարտադիր վճարը» ավելի բարձրացավ: Վրաստանի համեմատ ՀՀ-ում դեղերը շատ թանկ են: Իսկ սա արդեն երաշխիք է, որ դեղերը մաքսանենգ ճանապարհով հորդեն Հայաստան:

Ըստ որոշ ուսումնասիրությունների, Հայաստանում օգտագործվող դեղերի առնվազն 30-40 տոկոսը հենց մաքսանենգ դեղերն են, եւ սա մեզ մոտ դեղերի բարձր գնի արդյունք է: Քանի որ խոսք գնաց գումարների մասին, ավելացնենք նաեւ, որ այդ խոշոր հարկատու կազմակերպության տնօրեն, ՍՊԻԴ-ը բուժող այսպես կոչված դեղամիջոցի` «Արմենիկումի» ստեղծող Էմիլ Գաբրիելյանը վերջերս ձեռք է բերել «Ինֆինիտի» բավական թանկարժեք ջիփ (նկարում): Բոլորը սպասում էին, թե պրն Գաբրիելյանը իր «Արմենիկումով» կդառնա աշխարհի ամենահարուստ մարդը, բայց չստացվեց: Գոնե դեղեր գրանցելով ստացվի:

Հայկ Գեւորգյան

Տպել
1486 դիտում

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի հանդեպ բոլոր պարտավորությունները. գլխավոր քարտուղար

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ