Իմ հրաժարականը կապված չէ ակցիայի մասնակիցների պահանջի հետ. Արայիկ Հարությունյան

06/06/2018 schedule15:37

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց աշխատանքից ազատվելու մասին իր դիմումի պատճառները: Նա նշեց, որ իր հրաժարականի պատճառներից մեկը՝ երեւի գլխավոր պատճառը, բարեփոխումներն են, քանի որ ինքը ղեկավարում է «Ազատ հայրենիք» կուսակցությունը եւ ինքը գնալու է՝ կատարելու այդ առաքելությունը:

«Այսօր ղեկավարում եմ կուսակցությունը, բայց պաշտոնս թույլ չի տալիս իրականացնել այն, ինչ ես ուզում եմ: Պառլամենտում այսօր ամենամեծ խմբակցությունը ունի մեր կուսակցությունը»,- ասաց նա հավելելով, որ նպաստելու են նախագահի կողմից իրականացվող բարեփոխմանը:

«Իմ հրաժարականը կապված չէ ակցիայի մասնակիցների պահանջի հետ, ես մասնակցել եմ երկրում տնտեսական բարեփոխման քաղաքականությանը, համարում եմ, որ ստացվել է եւ այն հիմքերը, որ դրել ենք ապահովելու են տնտեսական աճի բարձր տեմպեր մեր երկրում»,- ասաց նա եւ նշեց, այսօր նոր երիտասարդ կադրեր են պետք:

«Դեռ չի սպառվել իմ ռեսուրսը, չեմ պատրաստվում հրաժարվել քաղաքականությունից, շարունակելու եմ ղեկավարել կուսակցությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը այսօր աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին:

Տպել
1011 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել