Միլիոնավոր դրամներ են հափշտակվել Լոռիում պարարտանյութերի բաշխման ժամանակ. դատախազություն

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պարարտանյութերի բաշխման պետական ծրագրի շրջանակում Լոռու մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման գործում աջակցելու պետական ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. Դ.-ն 2015թ. կազմել, հաստատել եւ մարզպետարան է ներկայացրել համայնքի բնակիչների կողմից պարարտանյութեր գնել ցանկացող հողօգտագործողների կեղծ ցուցակներ: Դրանցում նա ձեւականորեն ներառել է համայնքի թվով 66 շահառու բնակիչների տվյալներ, ապա հանձնման-ընդունման ակտերով ստացել ընդհանուր 11.274.000 ՀՀ դրամ արժողությամբ 93.950 կգ պարարտանյութ, որի դիմաց որպես կանխավճար վճարվել է ընդամենը 3.000.000 ՀՀ դրամ: Իսկ վճարման ենթակա մնացած՝ 8.274.000 դրամ արժողությամբ պարարտանյութից հողօգտագործողների անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝  7.870.000 ՀՀ դրամ արժողությամբ 65.583 կգ քաշով պարարտանյութն օգտագործել է իր կողմից մշակվող հողերը պարարտացնելու  նպատակով, մի մասն էլ հատկացրել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող՝ Լոռու մարզի Կաթնառատ եւ Սարատովկա համայնքների ղեկավարներին:

Արդյունքում, 2015թ. ընթացքում Լ. Դ.-ի կողմից հափշտակվել է խոշոր չափերի պարարտանյութը եւ պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարներ:

Այնուհետեւ, հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով համայնքի ղեկավարը իր կողմից կազմած՝ պարարտանյութերի դիմաց վճարում կատարած անձանց վերաբերյալ ցուցակներում կեղծ տեղեկություններ ներառելով համայնքի բնակիչների կողմից պարարտանյութ ստանալու, դրա դիմաց վճարումներ կատարել չկարողանալու վերաբերյալ՝  դրանք  ներկայացրել է Լոռու մարզպետարան: Վերոնշյալ արարքները կատարելու համար Լ. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Միաժամանակ, քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ  նաեւ այն մասին, որ ՀՀ Լոռու մարզպետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը նշված փաստով ուսումնասիրություններ կատարելէ  Միխայլովկա համայնքում: Արդյունքում պարզվել են համայնքի ղեկավարի կողմից ներկայացված 94 հոգանոց ցուցակում ընդգրկված շահառուների կողմից պարարտանյութ չստանալու, բնակիչների անվամբ հատկացված պարարտանյութը համայնքի ղեկավարի կողմից անձամբ եւ իր գործընկերներ՝ Սարատովկա եւ Կաթնառատ համայնքների ղեկավարների հետ օգտագործելու փաստերը: Հանձնաժողովը պարզել է նաեւ, որ այդ ցուցակում ընդգրկվել են ինչպես մահացած, այնպես էլ՝ ՌԴ-ում գտնվող անձանց վերաբերյալ անհատական տվյալներ:

Ուսումնասիրության արդյունքներով կազմվել է արձանագրություն, որին կցվել են նաեւ բնակիչների գրավոր հայտարարությունները:

Նման փաստական տվյալների առկայության պայմաններում մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք, համապատասխան իրավական ակտերով լիազորված լինելով վերահսկելու պարարտանյութի տրամադրման դիմաց գումարների հավաքագրման գործընթացը, իմանալով Միխայլովկա համայնքին տրամադրված պարարտանյութը շահառու հողօգտագործողներին չհատկացվելու, այն համայնքի ղեկավարի եւ նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց կողմից օգտագործված լինելու մասին, իրենց ստորագրությամբ հաստատել, մարզպետարանի կնիքով վավերացրել եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն են ներկայացրել 2015թ. Միխայլովկա համայնքի պարտապան շահաառուների վերջնական ցանկերը: Դրանցում տեղեկություններ են ներառվել համայնքի բնակիչների կողմից պարարտանյութ ստանալու, դրա դիմաց վճարումներ կատարել չկարողանալու վերաբերյալ:

Ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա ՀՀ կառավարության 2017թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ դադարեցվել է Միխայլովկա համայնքին հատկացված պարարտանյութերի դիմաց ընդհանուր 8.274.000 ՀՀ դրամի չափով պարտավորությունը:

Նկատի ունենալով, որ նշված քրեական գործով բացահայտվել է ենթադրյալ այլ հանցագործություն՝ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ նշված քրեական գործի նյութերով պարարտանյութերի բաշխման գործընթացում Լոռու մարզպետարանի պաշտնատար անձանց կողմից առերեւույթ պաշատոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քեական գործ եւ առանձնացվել առանձին վարույթում:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Տպել
1848 դիտում

Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան