Իվետա Մուկուչյանը պատրաստվում է արտասահմանյան համերգներին

Երգչուհի Իվետա Մուկուչյանն ակտիվորեն աշխատում է մի շարք նոր նախագծերի շուրջ: Դրանց մի մասը համերգային շրջագայություններ են: Առաջիկայում պատրաստվում է ելույթներ ունենալ արտասահմանում: Նշում է, որ մեծ սիրով կսպասի իր հայ հանդիսատեսին:

«Մենք հունիսի 8-ին պետք է համերգ ունենայինք այստեղ, բայց հետաձգելու ենք, որովհետեւ մեկնելու եմ ԱՄՆ: Այնտեղ համերգ է լինելու: Բոստոնում ելույթ  կունենամ հունիսի 23-ին: Շատ ուրախ եմ, որ ԱՄՆ-ում ավելի շատ եմ գործունեություն ծավալում: Հուլիսի 15-ին համերգ կլինի Բարսելոնայում: Բոլոր հայերին մեծ սիրով կուզենայի տեսնել: Էլի համերգներ լինելու են, համերգներով լի շրջան է, բայց մնացած փակագծերը դեռ չեմ ուզում բացել»,- ասաց նա:

Իվետա Մուկուչյանը շատ է ցանկանում մեծ մենահամերգ ունենալ Հայաստանում: Այդ հարցում, սակայն, չի շտապում: Փորձում է համբերատարություն դրսեւորել, որպեսզի ի վերջո ամեն ինչ իր սրտով ստացվի:

«Մեծ մենահամերգ լինելու է, բայց Հայաստանում այս պահին ոչ: Եթե լինի, կլինի արտերկրում: Մեծ համերգ... գիտեք՝ իմ համերգը պետք է շատ յուրահատուկ եւ անկրկնելի լինի: Այդ պատճառով ավելի լավ է՝ սպասեմ, որ ամբողջ թիմն այնպես կազմվի, որ իմանամ, որ ապահովվելու է այն, ինչ ես ուզում եմ, այլապես ես հենց հիմա համերգ կտայի»,- ասաց նա:

Իվետա Մուկուչյանը նաեւ ֆիլմում նկարահանվելու փորձ ունի: Հանդես էր եկել «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգությունում: Նշում է, որ հիմա էլ դեմ չէր լինի նկարահանվել ֆիլմում, բայց առաջարկներ չկան:

«Մեծ սիրով կուզեի, եթե լավ ֆիլմերի առաջարկներ լինեն, մեծ սիրով կմասնակցեմ, բայց այս պահին չկան»,- ասաց նա:

Երգչուհին նշեց, որ զբաղված է նաեւ մի շարք այլ նախագծերով: Աշխատանքները բուռն են, սակայն առայժմ մանրամասներ չի ցանկանում հայտնել, քանի որ ամեն ինչ դեռ ընթացքի մեջ է՝ կիսատ է:

Տպել
981 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին