Ովքեր են կանգնած Ամուլսարի հետևում. նոր կառավարությունը պատրա՞ստ է խնդրին հետամուտ լինել

Ջերմուկի եւ հարակից գյուղերի բնակիչները երկու օր փակել էին Ամուլսարի հանք տանող ճանապահները՝ որպես բողոք «Լիդիան Արմենիա»-ի կողմից իրականացվող Ամուլսարի շինարարական աշխատանքների շարունակման: Ցուցարարները հեռախոսազանգ էին ստացել Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանից, որն էլ առաջարկել էր բացել հանք տանող ճանապարհները, գալ Երևան եւ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ցուցարարների 15 հոգանոց խումբը եկել էր Երևան, սակայն վարչապետի հետ հանդիպել չէր ստացվել: Կառավարությունում նրանց ընդունել էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Ցուցարարները փոխվարչապետին ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ կապված Ամուլսարի շահագործման հետ, որն էլ խոստացել է հնարավորինս սեղմ ժամկետում խնդրին լուծում տալ:

Ի պատասխան Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ Ջերմուկում բողոքի ակցիաների` «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասված է. «Արդեն երկրորդ օրը մոտ քսան մարդ փակել են Ամուլսարի հանքի շինհրապարակ տանող ճանապարհները՝ ավելի քան 1450 աշխատակցի զրկելով իրենց օրինական աշխատանքով զբաղվելու հնարավորությունից եւ խոչընդոտելով երկրի ամենախոշոր ներդրումային ծրագրի աշխատանքը: Նման սադրանքն ուղղված է ոչ միայն մեր ընկերության, այլև երկրի դեմ՝ խոչընդոտելով օրական մի քանի հարյուր հազար դոլարի ներդրումների մուտքը երկիր:

Վերջինս հայտարարության մեջ նաև նշել էր, որ Ամուլսարի ծրագիրը բնապահպանական տեսանկյունից Հայաստանում երբևէ նախագծված լավագույն ծրագիրն է: Նշենք, որ ծրագիրը դեռևս չի շահագործվում եւ գտնվում է շինարարության փուլում: «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը հավաստիցնում է, որ շուկայից դուրս մղելու նպատակով ընկերության նկատմամ բիրականացվում է նպատակաուղղված եւ ֆինանսավորված հակաքարոզչություն:

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման եւ Ամուլսարի հանքի շահագործման վտանգների շուրջ ՀԺ-ն զրուցեց աշխարհագրագետ,  «Հայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ Լևոն Գալստյանի հետ: Վերջինս նույնպես ներկա էր գտնվել երեկվա հանդիպմանը եւ որոշ մանրամասներ փոխանցեց մեզ: Լևոն Գալստյանի խոսքով՝ երեկ, երբ ջերմուկցիները եկել էին Երևան՝ Բնապահպանական ճակատի անդամները մասնավորապես եւ ինքը՝ մանրամասն խոսել են նրանց հետ, որպեսզի հասկանան, թե ինչով կարող են օգտակար լինել:

«Նրանց հետ ամբողջ օրը սպասեցինք, ապա ուշ երեկոյան հանդիպեցինք Արարատ Միրզոյանին, ուզում էինք հասկանալ, թե ինչ մտադրություններ ունի կառավարությունը: Որքան ես հասկացա՝ սկզբում կառավարությունը նպատակ ուներ տեսչական ստուգումներ սկսելու, սակայն քննարկման արդյունքում կառավարության պատկերացումները փոխվեցին, քանի որ կարելի է ենթադրել, որ իրենք էլ դեռ չէին հասցրել խնդրին մանրամասն ծանոթանալ: Բացի տեսչական ստուգումներից, որը կարող է եւ անարդյունավետ լինել՝ այստեղ տարբեր հարցեր կան՝ կապված օրենսդրական փոփոխությունների եւ այլնի հետ»,-ասաց աշխարհագրագետը:

Վերջինիս խոսքով՝ այս պահին այն նեղ մասնագիտական նախարարությունները, որոնք զբաղվում են խնդրի ուսումնասիրությամբ, պատշաճ կերպով չեն ներկայացրել իրավիճակը: «Մենք մեր կողմից որոշ առաջարկություններ արեցինք, ասեցինք, թե խնդրի լուծման համար ինչ մեթոդներ կան: Քանի որ մենք այդ թեմայով 2011 թվականից ենք զբաղվում, եւ բոլոր կառավարությունների օրոք պայքարել ենք տարբեր եղանակներով, ու հիմա էլ մեզ համար տարբերություն չկա, շարունակում ենք պայքարել, սակայն, եթե նախորդ կառավարության ժամանակ մտածում էինք, որ պարտադիր ճնշում գործադրելու եւ այլ քայլերի միջոցով կարող ենք մի բանի հասնել, ապա հիմա մտածում ենք, որ այս կառավարությունը մերն է եւ կարելի է համագործակցության ու երկխոսությունների միջոցով ճիշտ ճանապարհներ գտնել»,-ասաց Լևոն Գալստյանը:

Մեր նկատառմանը, թե բնապահպաննների կողմից կարծիքներ են հնչում, որ Արարատ Միրզոյանը խնդիրը չի պատկերացրել եւ միայն տեսչական ստուգումներ անելով է հարցին լուծում տվել, Լևոն Գալստյանն ասաց. «Էկոլոգիական հարցերի եւ բնապահպանական խնդիրների լրջությունը դեռևս ոչ մի կառավարություն էլ լիրաժեք չի պատկերացրել, դա երևի մեր ընդհանուր գաղափարախոսության շրջանակներում է, ուստի մենք իրենց էլ ասացինք, որ Ամուլսարի հարցը բոլորովին այլ է: Ամուլսարը չշահագործվող հանքավայր է, այնտեղ շինարարություն է ընթանում դեռևս»:

Գալստյանը նշեց, որ նախորդ կառավարությանը բազմիցս դիմել են, սակայն հրաժարվել են հարցին լուծում տալ: Իսկ հիմա նամակ են գրել նոր կառավարությանը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին, նամակում հիմնավորել են, թե ինչպես կարելի է օրենքի շրջանակներում դադարեցնել հանքի շահագործումը: «Ես հասկանում եմ, որ կան բազմաթիվ այլ առաջնահերթ խնդիրներ, բայց մեզ համար առաջնային խնդիր է բնությունը եւ էկոլոգիական մաքրությունը: Հայաստանի ջրային պաշարների սրտում իրավունք չունի հանքավայր շահագործվելու, դա կարող է էկոլոգիական անվտանգության խարխլման աղբյուր դառնալ»,-եզրափակեց բնապահպանը:

Նշենք, որ երեկվա հանդիպումից հետո փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով բնապահպանների եւ ցուցարարների հետ իր զրույցին, ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում էր կատարել, նշելով, որ վերահաստատել է բարձրացված հարցը եւ որ այն իրենց առաջնային ուշադրության կենտրոնում է. «Մենք ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս կարճ ժամկետներում կազմավորվի խնդիրը խորությամբ հետազոտելու հանձնառություն ունեցող մի խումբ, որը կընդգրկի շահագրգիռ բոլոր կողմերին»,- գրել էր փոխվարչապետը:

Տպել
12784 դիտում

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին