ՊԵԿ-ում անհրաժեշտ են կադրային արմատական փոփոխություններ

07/06/2018 schedule16:53

Հայ հանրությունը երբեք այնքան ուշադիր չի հետեւել կառավարության գործունեությանը, որքան անցած մեկ ամսվա ընթացքում: Նախկինում, օրինակ, կառավարությունում կադրային նշանակումներն ու փոփոխությունները հիմնականում հետաքրքրում էին լրատվամիջոցներին, որոնք հիմնականում կենտրոնանում էին այդ նշանակումների ինտրիգներին՝ ով ում բարեկամն է, ով ում քավորն է եւ այլն:

Գործող կառավարության քայլերի նկատմամբ հանրային ուշադրությունը բոլորովին այլ բովանդակություն ունի: Հանրությունը չափազանց սուր է արձագանքում կադրային անհաջող նշանակումներին, կառավարության ծրագրի բացթողումներին այն պարզ պատճառով, որ այդ ամենը դիտարկում է որպես սեփական, հարազատ կառավարության բացթողում: Ու դա շատ լավ է: Տարօրինակ կլիներ, եթե հանրությունը նույնքան անտարբեր լիներ, որքան նախկինում էր:

Իսկ բացթողումներ, անշուշտ, կան: Ու առաջին հերթին խնդիրը կադրային մի շարք նշանակումներն են: Նախարարների ու փոխնախարարների նշանակումների հետ կապված՝ կան վերապահումներ, որոնք ավելի շատ պայմանավորված են հանրության տարբեր հատվածների ճաշակներով, նշանակված մի քանի անձանց երիտասարդ տարիքով, նրանց արտաքինով, կուսակցական պատկանելությամբ, մեծ փորձի բացակայությամբ եւ այլն: Դա խնդիր չէ՝ ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա:

Բայց կան նշանակումներ, որոնք իրոք խնդրահարույց են: Եվ այստեղ խոսքը հիմնականում վերաբերում է պետեկամուտների կոմիտեում իրականացված մի քանի նշանակումների: Սա չափազանց կարեւոր, կոռուպցիայով ներծծված գերատեսչություններից է, որտեղ տարիներ շարունակ գործել են հստակ կարգաբերված եւ խիստ համակարգային բնույթ ունեցող կոռուպցիոն սխեմաներ:

«Հարկայինի պետ», «մաքսայինի պետ», «պետի տեղակալ», «վարչության պետի տեղակալ», «հարկայինի օպեր» բառակապակցությունները տարիներ շարունակ արդարացիորեն ասոցացվել են ամենաընդգծված կոռուպցիայի հետ: Ու դա պատահական չէ: Օրինակ, անցած տարիներին վերը նշված պաշտոններում աշխատած անձանց շրջանում գրեթե անհնար է գտնել որեւէ մեկին, որի ունեցած գույքը համարժեք լինի աշխատած տարիներին իր ստացած աշխատավարձին: Բացառություններ, անշուշտ, կլինեն, բայց դրանք ընդամենը չնչին ու թերեւս պատահական բացառություններ են: 

Որպես օրինակ, տարիներ շարունակ հարկային եւ մաքսային ոլորտներում բարձր պաշտոն, ապա նաեւ ղեկավար աշխատած Գագիկ Խաչատրյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ անձանցից մեկը: Նրա եւ նրա ընտանիքի անդամների ունեցվածքը թանկարժեք բնակարանների ու վիլլաների տեսքով ունի շատ լայն աշխարհագրություն՝ Հայաստանից սկսած մինչեւ Եվրոպա եւ ԱՄՆ: Հայտնի է, որ նրա ընտանիքի անդամները ամիսը մի քանի անգամ մեկնում էին Փարիզ՝ հագուստի առեւտուր անելու, տանը որպես աղախիններ աշխատում էին  ֆիլիպինուհիներ եւ այլն: Գագիկ Խաչատրյանից առաջ «մաքսայինի պետ»-ի պաշտոնում աշխատած Արմեն Ավետիսյանը եւս, մեղմ, շատ մեղմ ասած՝ աղքատ մարդկանց շարքին չէր դասվում...: Այսպես օրինակները կարելի է շարունակել:

ՊԵԿ համակարգի ղեկավար անձնակազմը իր մեծամասնությամբ բաղկացած է այն պաշտոնյաներից, որոնք, դիվանագիտորեն արտահայտվենք, առնվազն մասնակցել են կոռուպցիոն կուռ սխեմաների ձեւավորմանը: Կոռուպցիոն «շրջանառությունը» այստեղ դրված է եղել ավտոմատ ռելսերի վրա: Դա այնքան ինստիտուցիոնալիզացված ու կառուցվածքային բնույթ է ունեցել, որ կոռուպցիան այդ համակարգից արմատախիլ անելու կամ գոնե նվազագույնի հասցնելու համար կադրերի մաքրման վիրահատական միջամտություն է անհրաժեշտ: Եթե կա մի համակարգ, որտեղ կադրային ջարդ է անհրաժեշտ, ապա դա հենց պետեկամուտների կոմիտեն է:

Սակայն ինչ ենք մենք տեսնում նոր կառավարության ձեւավորումից հետո այս համակարգում իրականացված կադրային նշանակումների առումով: Երկու շաբաթ առաջ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել Ռաֆիկ Մաշադյանը, որը միշտ էլ համարվել է Գագիկ Խաչատրյանի ամենավստահելի մարդկանցից մեկը: Գործարար աշխարհում այդ նշանակումը, մեղմ ասած, այնքան էլ դրական չի ընդունվել: Երեկ ՊԵԿ ներքին անվտանգության պետի պաշտոնում նշանակվեց Կարեն Կարապետյանը, որը բավականին աղմկարահարույց պատմությունների մեջ է եղել նախկինում: ՊԵԿ մաքսային ծառայությունում էլ կատարվել են նշանակումներ, որոնք տարակուսանք են առաջացնում:

Ուղղակի ակնհայտ է, որ տարիներ շարունակ ձեւավորված այդ «թիմի» անդամները մեկը մյուսին աջակցում են, իրար «թեւութիկունք» են լինում համակարգում ունեցած իրենց դիրքերը պահպանելու համար: Անշուշտ, ներկայումս նրանք չեն համարձակվի գործի դնել նախկին սխեմաները, սակայն հետագայում, երբ ամեն ինչ կարգավորվի ու հանդարտվի, չափազանց մեծ է հավանականությունը, որ նրանք կամաց-կամաց, շատերի համար աննկատելիորեն կվերադառնան իրենց նախկին «արհեստին»: Կառավարությունը, թերեւս չպետք է բարդույթավորվի ՊԵԿ-ում թավշյա, բայց արմատական կադրային փոփոխություններ կատարելու հարցում:

Տպել
2999 դիտում

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների