Արամ mp3-ն սկզբում չէր սիրում իր անունը

22/07/2010 schedule10:16

«Ավանգարդ ֆոլկ» ակումբում կազմակերպած համերգի ժամանակ այդ մասին պատմեց MP3-ն։ «3 տարի առաջ ձեր տեղը նստած էի, Վահագը ինձ հրավիրեց բեմ ու ներկայացրեց` Արամ MP3 (պատճառն այն է, որ Արամը կարողանում է երգել տարբեր երգիչների ձայներով,-Ս.Պ.)։ Սկզբում զարմացա, բայց հետո հասկացա, որ իմ մասին է խոսքը։ Դա ինձ սկզբում դուր չէր գալիս, չէի սիրում։ Հետո մասնակցեցի «Հ1»-ի «Երկու աստղ» ծրագրին, հաղորդավար Հրանտ Թոխատյանն էլ ինձ այդպես էր ներկայացնում, ու աստիճանաբար սկսեցի սիրել»,- դիմելով հանդիսատեսին` պատմեց Արամ Սարգսյան-MP3-ն` ավելացնելով, որ դրանից հետո բավականին հետաքրքիր դեպքեր են եղել իր անվան հետ կապված. «Կիրովական էինք գնացել, փողոցում մեկը տեսավ, նայեց ինձ ու ասաց` Լպետրի։ Մի անգամ էլ Բաթումիում ընկերոջս` Վաչոյի հետ էի, պարզվեց` մի տատիկ լսել է մեր մասին, բայց չգիտի` ով ով է։ Նայեց Վաչոյին ու նրան ասաց` Արամ MP3, հետո նայեց ինձ ու կարծեք կռահելով` Շպռօտ (Արամն ու Շպռօտը «Երկու աստղում» եւ դրանից հետո գրեթե միշտ հանդես են գալիս միասին ու ասոցացվում իրար հետ,- Ս.Պ.)։ Բայց ամենից հետաքրքիրն այն էր, թե ես ինչպես էի հայրիկիս բացատրում, որ ես ոչ թե նրա անունն եմ փոխել, այլ «MP3»-ն իմ մականունն է»։ Ինչեւէ, Արամը այդ պատմություններից հետո շարունակեց համերգը` իր գրեթե բոլոր կատարումներից հետո պատմելով որեւէ զվարճալի դեպք, ինչը հնարավորություն տվեց, որ ստեղծվի անմիջական մթնոլորտ։ Արամի հետ հանդես եկան «32 ատամ» ակումբի գրեթե բոլոր անդամները։ Պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանին Արամ MP3-ն դաշնամուր նվագելու «հնարավորություն տվեց»` կատակելով, թե այլապես կարող է համերգից «տխուր դուրս գալ»։ Արամն ինքն իր հետ դուետ երգեց, հանդես եկավ կին երգչի` Բարբարա Մորիսի կերպարում` ապացուցելով իր անվան ճշմարտացիությունը։ Ամբողջ համերգի ընթացքում բարկացրեց միայն տեխնիկան, որը, երգչի բնորոշմամբ, անընդհատ «ղժղժում էր»։ Ակումբում երգելու եւ աստղ դառնալու որոշման մասին զրուցեցինք Արամ MP3-ի հետ։ Հարցին, թե ո՞ր վիճակում է իրեն սիրում` հումոր անելիս, թե երգելիս, MP3-ն պատասխանեց. «Ես ինձ սիրում եմ այնտեղ, որտեղ իմ արածների դիմաց ծափահարություններ եմ ստանում։ Ինձ թվում է` համատեղ, որովհետեւ երկուսի ժամանակ էլ ծափեր ստանում եմ»,- ասաց Արամը։ Նա չհերքեց, որ աստղ դառնալու եւ ճանաչվելու նպատակ ունի, սակայն երգում է ակումբում, քանի որ կարծում է, որ ամեն ինչ պետք է սկսել ակումբներից։ «Ժամանակ է պետք, որ մարդիկ էլ ընտելանան ակումբային վիճակին, որտեղ իրենց չեն զգա թատրոնում, եւ լուրջ նստելու փոխարեն կմասնակցեն համերգային շոուին։ Ինչ վերաբերում է աստղ դառնալուն, ապա ցանկություն կա, իհարկե, ավելի մեծ բեմերում երգելու, ուղղակի պետք է սկսել փոքրից, կերտվել, սիրվել, աշխատել ինքդ քեզ վրա, որ հնարավոր լինի հասնելը մեծ բեմերին»,- համոզված է MP3-ն։ Նա չի կարծում, որ ակումբներում երգում են նրանք, ովքեր չեն կարող պրոֆեսիոնալ բեմերում երգել։ «Եթե իսկական ակումբի մասին է խոսքը` արտասահմանյան, ոչ նրանք, որոնց մասին մենք գիտենք, ապա այդ ակումբներից շատ աստղեր են դուրս եկել, որովհետեւ ակումբներում մշակում ես քո ձայնը, կոնտակտի մեջ մտնում հանդիսատեսի հետ, հոգեպես դաստիարակվում, որ քեզ կարող են չլսել»,- կարծում է Արամը։ Երգչից հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ որոշ ժամանակ առաջ երգիչների համար ամոթ էր համարվում ակումբում երգելը, իսկ հիմա դա դարձել է մոդայիկ. «Որոշակի ուղղվածություն ունեցող, օրինակ` ջազ, բլյուզ ակումբներում երգելու մեջ ամոթ բան չկա, բայց եթե ասեն` եկեք էս ինչ ռեստորան` հաց ուտելու, որտեղ կերգի այս երգիչը` որոշակի պրոֆեսիոնալիզմի հասած մարդու համար դա վիրավորական է։ Օրինակ` ես շատ կվիրավորվեմ, որ ես երգեմ ու տեսնեմ` մեկը հաց է ուտում, նույնիսկ գիտեմ երգիչներ, ովքեր կանգնեցրել են համերգը ու ասել` գնա դրսում հաց կեր»,- ի պատասխան պատմեց Արամ MP3-ն։ Ինչեւէ, Արամը սկսում է երգել, եւ քանի որ հանդիսատեսը սիրել է Շպռօտի հետ նրա դուետը, ուստի հնարավոր է` նա շարունակի նման երգեր կատարել։ Առայժմ նա հանդես է գալիս` միջազգային «գերաստղերին» նմանակելով, իսկ այդ հարցում նա բազմասեր է։

Տպել
2453 դիտում

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել