Հայհոյանքն է պակասում. օմբուդսմենը՝ պերսոնա նոն գրատա

07/06/2018 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 7-ի համարում

Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ սկսված արշավին շատ լուրջ չէինք վերաբերվի եւ այդ ամենը կվերագրեինք Լարիսա Ալավերդյանի վառ երեւակայությանը, եթե չկարդայինք արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, վճռաբեկ դատարանի նախագահի գրություններն՝ ուղղված օմբուդսմենին: Այս տարեսկզբին «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն օմբուդսմենը տարեկան զեկույց ներկայացրեց հանրությանը՝ «նախորդ տարվա ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին»:

Ալավերդյանն իր զեկույցը հղել է ՀՀ նախագահին, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններին եւ նրանցից պատասխան-մեկնաբանություններ ստացել: Դրանք կարդալով՝ համոզվում ես, որ այս գերատեսչություններում ՄԻՊ կառույցը համարում են միանգամայն ավելորդ, խանգարող, ոտքի տակ ընկնող մարմին: Նշված մարմինները որակումների մեջ խտրություն չդնելով՝ «նախշել են» օմբուդսմենին՝ հաշվի չառնելով, որ սա նրա առաջին զեկույցն է, երկիրը, որտեղ նա աշխատում է, շատ հեռու է դեմոկրատական լինելուց, եւ վերջապես՝ զեկույցի հեղինակը կին է: Մի խոսքով՝ այս պատասխանների մեջ պակասում է միայն հայհոյանքը:

Արդարադատության նախարարի կարծիքը

Դավիթ Հարությունյանը մի ծավալուն վերլուծություն է կատարել Ալավերդյանի զեկույցի վերաբերյալ, որտեղ քննադատվել են զեկույցի գրեթե բոլոր դրույթները, ընդ որում՝ բավական տգեղ ձեւակերպումներով: Յուրաքանչյուր տողատակից զգացվում է Դավիթ Հարությունյանի «իրոնիան»՝ մարդու իրավունքների պաշտպանն ու իր գրասենյակը կա՛մ չգիտեն, կա՛մ սխալ եւ խեղաթյուրված են մեկնաբանում օրենքը: Ամենահետաքրքիրն անշուշտ դատական համակարգին վերաբերող հատվածն է: Լ.Ալավերդյանն իր զեկույցում նշել էր, որ սեփական նախաձեռնությամբ իրականացնում են «հասարակական հնչեղություն ունեցող դատական նիստերի դիտարկումներ», արդարադատության նախարարը գտել է, որ «պաշտպանը դիտարկումներ անելու իրավասությամբ օժտված չէ»՝ նա այդ գործողություններն իրականացրել է առանց որեւէ իրավական հիմքի:

Օմբուդսմենը որակումներ էր տվել դատարանների վճիռներին ու որոշումներին, նշել, որ հաճախ դրանք բավարար հիմնավորված չեն, ինչն առաջացրել է Դ.Հարությունյանի զայրույթը: Նրա պատասխանի այդ հատվածը դասախոսություն է հիշեցնում, որտեղ նախարարը օմբուդսմենին սովորեցնում է, որ դատարանի որոշումների անհիմն լինելու մասին կարող է խոսել միայն վերադաս դատարանը, այն էլ՝ համապատասխան վճիռը բեկանելուց հետո: Եզրակացությունը կտրուկ է. «Պաշտպանի արած հետեւություններն անհիմն են եւ մտացածին»:

Եվ ընդհանրապես, նախարարի բնորոշմամբ, օմբուդսմենը «ընդհանրացված մոտեցումներ» է դրսեւորել, նրա արտահայտած մտքերի մեջ «հակասություններ» կան, «եզրահանգումները հակասում են ՀՀ Սահմանադրությանը», նա «անտեղյակ է» կառավարության որոշումներին, «օրենսդրությամբ չնախատեսված հասկացություններ է օգտագործել», դեկլարատիվ ու չփաստարկված հայտարարություններ է արել եւ այլն: Իսկ զեկույցի «օրենսդրական բարեփոխումներ» գլուխն, ըստ Դ.Հարությունյանի, «պետք է ընդհանրապես հանել զեկույցից», քանի որ օմբուդսմենն իրավունք ունի արտահայտվել միայն իր նախորդ տարվա գործունեության եւ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

Գլխավոր դատախազի կարծիքը

Պակաս տպավորիչ չէ նաեւ գլխավոր դատախազի պատասխանը: Այստեղ գնահատականներն ավելի խիստ են՝ մեղադրական եզրակացություն հիշեցնող: «Դատախազությանն առնչվող դրույթների գերակշիռ մասը զուրկ է որեւէ հիմնավորումից»,- ասված է փաստաթղթում: Դատախազության կարծիքով օմբուդսմենը «խիստ կամայական մեկանաբանություններ է տվել իրավական ակտերին», «դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից»՝ «փորձելով վերահսկողություն սահմանել իր կողմից ուղարկված բողոքի քննարկման նկատմամբ» (նկատի ունի քաղաքացիների բողոքները): Դատախազության կարծիքով օմբուդսմենը խախտում է դիտել «իրավասու պաշտոնատար անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված պարտականությունների պատշաճ կատարումը»:

Օմբուդսմենն այնքան անտեղյակ է օրենքին, որ իր զեկույցում «շրջանառության մեջ է դրել այնպիսի դրույթներ, որոնք 7-8 տարի առաջ ուժը կորցրել են», իսկ այնտեղ, որտեղ ուժի մեջ են՝ «եզրահանգումները զուրկ են իրավական հիմնավորումից»: Ավելին՝ «տարեկան զեկույցում բազմաթիվ են օրենսդրական հասկացություններն աղավաղելու եւ դրանք սոսկ կենցաղում օգտագործվող հոմանիշ կամ պարզապես սխալ տերմիններով փոխարինելու օրինակները»: Աղվան Հովսեփյանը եւս Դ.Հարությունյանի նման հիշեցրել է տկն Ալավերդյանին, որ նա պետք է զեկույց կազմեր միայն իր գործունեության եւ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Դատախազության պատասխանից մեզ հետաքրքրեց 2004-ի ապրիլյան դեպքերին վերաբերող հատվածը:

Ըստ դատախազության՝ օմբուդսմենը «տարածական մեկնաբանություն է տվել «զանգվածային անկարգություններ», «պետական իշխանությունը յուրացնել» հասկացություններին»՝ չնայած ժամանակին Լ.Ալավերդյանը հայտնել է իր տեսակետը, եւ իրենք «սպառիչ պարզաբանումներ են տվել նրան»՝ ներկայացրել են «մեղադրյալների կողմից բռնություններ գործադրելու անառարկելի փաստեր», որոնք նրա կողմից չեն վիճարկվել: Ուստի դատախազությունը զարմացած է, որ նույն տեսակետը տեղ է գտել նաեւ օմբուդսմենի զեկույցում: Դատախազության 6 էջանոց կարծիքի յուրաքանչյուր պարբերությունը սկսվում է «իրականությանը չի համապատասխանում», «անհիմն է» արտահայտություններով:

Փաստաթղթի վերջում արված եզրակացությունն անողոք է՝ օմբուդսմենը իր լիազորությունները կատարելիս «հավուր պատշաճի» չի օգտվել օրենքի դրույթներից՝ չի դիմել դատախազությանը եւ չի նպաստել բողոքներում նշված հանգամանքների ուսումնասիրությանը, հնարավորություն չի տվել, որ պետական մարմինը պարզաբանումներ տա բողոքների կապակցությամբ: Մի խոսքով՝ «զգացմունքային եզրահանգումներ անելու գործելաոճը չէր կարող նպաստել հիմնավորված զեկույց կազմելուն»՝ գրել է գլխավոր դատախազը:

Վճռաբեկ դատարանի նախագահի կարծիքը

Մեզ առավել զարմացրեց օմբուդսմենին ուղղված վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանի պատասխանը: Անձ, որը կոչված է մարդու իրավունքները պաշտպանելուն, փաստորեն, պաշտպանում է իշխանավորների՝ շարքային քաղաքացիների իրավունքները խախտելու իրավունքը: Այս պատասխանը, որպես դատական իշխանության կախյալության, անազատության վառ ապացույց, կարծում ենք, արժե, որ դառնա միջազգային կառույցների հատուկ քննարկման առարկան: «Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ-ում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները միայն խախտվում են, դրանք չեն պաշտպանվում»,- չինովնիկի նման Լ.Ալավերդյանի վրա զայրանում է վճռաբեկի նախագահը:

Նրա կարծիքով օմբուդսմենը պարզապես չի տեսել «մեր պետության եւ հասարակության կյանքում կատարված ու կատարվող դրական տեղաշարժերը» եւ «եզակի դեպքերի վկայակոչմամբ, իսկ ավելի հաճախ մերկապարանոց ընդհանրացումներ է կատարել դատական համակարգի վերաբերյալ՝ տուրք տալով առանձին քաղաքացիների եւ նրանց պաշտպանների չբավարարված հավակնություններին»: Անդրադառնալով զեկույցի այն հատվածին, որտեղ Լ.Ալավերդյանը նշել է, որ իր կողմից դատարաններ են ուղարկվել 35 առաջարկներ, պրն Դանիելյանը գրել է. «Պաշտպանը 35 անգամ թույլ է տվել հակասահմանադրական, ՀՀ քրօրենսգրքով հետապնդվող արարք՝ միջամտել է դատական վարույթին»: Վճռաբեկի նախագահը մոռացել է, որ «դատարաններին առաջարկներ անելու» իրավասությունը օմբուդսմենին տրված էր «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով:

Արմինե Օհանյան

Տպել
1365 դիտում

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)