Ոչ մի թիզ. հող հանձնելը այնքան էլ հեշտ չէ

07/06/2018 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 7-ի համարում

ԵԿՄ վարչության նախագահ, ՊՆ փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն արդեն մեկ ամիս է՝ շրջում է հանրապետության տարբեր շրջաններում եւ հայտարարում, որ ազատագրված տարածքներից ոչ մի զիջում չպետք է արվի Ադրբեջանին: Անցած ամիս առաջին անգամ Մանվել Գրիգորյանն այս թեմայով խոսեց մայիսի ութին Երկրապահի օրվա առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ: Դրան հաջորդեցին ԵԿՄ նախագահի եւ վարչության մի խումբ անդամների այցելությունները Շիրակի, Տավուշի, Լոռու մարզեր, որտեղ կազմակերպված հանդիպումներին մասնակցել էին ոչ միայն ԵԿՄ անդամներ, ազատամարտիկների ընտանիքի անդամներ, այլ նաեւ ուղղակի քաղաքացիներ:

Չնայած այդ հանդիպումները ներկայացվում են որպես Հայրենական պատերազմի 60-ամյակի եւ Շուշիի ազատագրման առիթով կազմակերպված միջոցառումներ, սակայն հանդիպումների սկզբում մասնակիցներին շնորհավորելով Հայրենական պատերազմի հաղթանակի եւ Շուշիի ազատագրման կապակցությամբ՝ գեներալ Գրիգորյանը հիմնականում խոսում է ղարաբաղյան հարցի կարգավորման եւ դրան առնչվող մյուս խնդիրների մասին:

«Արցախյան հողը, ինչ որ ազատագրվել է, դա մեր ժողովրդի հողն է: Չգիտեմ՝ թերթերը, լրատվությունը, քաղաքական գործիչները, մարդիկ ում հաշվին են հող տալիս, թե հող են վերցնում, բայց ես գիտեմ, որ այն հողը, որ մենք վերցրել ենք, դա մեր ազգի լավագույն զավակների, որդիների, մայրերի արցունքների հաշվին է ձեռք բերված, արյունով է ձեռք բերված», - Գյումրիում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԿՄ նախագահը՝ անհասցե խորհուրդ տալով առանց ծովը տեսնելու ջուրը չմտնել: Խոսելով փոխզիջումների եւ այդ թեմայով խոսող քաղաքական գործիչների մասին՝ պարոն Գրիգորյանն ասել է.

«Մենք դեռ չգիտենք, թե մեզ ինչ են տալիս, կամ ինչ պիտի վերցնենք: Ասում ենք՝ հող ենք տալիս, նման բան չկա: Հնարավոր է, որ մեկն ուզում է նախագահ դառնալ, մեկը՝ պառլամենտի նախագահ, մեկն էլ ուզում է քաղաքական լավ լիդեր լինի: Դա իրենց խնդիրն է, բայց ոչ թե ժողովրդին ծախելով կամ հողը ծախելով: Այդ հողը տալն այդպես հեշտ չի: Հողի հարցը կարող է որոշել ժողովուրդը, այն մարդիկ, ովքեր այդ հողի վրա ապրում են, այդ հողի վրա պապեր ունեն թաղած, այդ հողի վրա երեխա են բերում»: Պարոն Գրիգորյանը իր ելույթներում անդրադարձել է նոր պատերազմի հավանականությանը:

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, ոչ էլ ադրբեջանցին ի վիճակի է հող վերցնել: Իսկ այդ պատերազմ-մատերազմ, սարսափելի վախերը հաշվի չառնեք: Ով փորձի պատերազմի, նա էլ պատերազմի դառնությունը կտեսնի: Ոնց որ այս պատերազմն էլ իրենցից սկսվեց ու դրա պատասխանն էլ ստացել է, ու եթե քիչ լինի, նորից կստանան»,- Մանվել Գրիգորյանի այս հայտարարությանը հետեւել է ներկաների բուռն ծափահարությունը: ՊՆ փոխնախարարը իր հանդիպումների ժամանակ խոսում է ոչ միայն ազատագրված տարածքները չհանձնելու, այլ նաեւ մեր պատմական հայրենիքից նոր տարածքներ ազատագրելու անհրաժեշտության մասին:

Քանի որ գեներալ Մ.Գրիգորյանը մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ազատագրված տարածքներում զբաղվում է ցորենի մշակությամբ, նա այդ տարածքները չափում է հեկտարներով: Նա հանդիպումներից մեկում հայտարարում է. «Մենք հազարավոր հեկտարներով հող ունենք իրենց ձեռքում: Մեր պատմական հողերը դեռ ադրբեջանցիների ու թուրքերի ձեռքն է, եւ մենք պետք է մտածենք, թե դա ինչպես պետք է հետ բերենք»: ԵԿՄ վարչության մյուս անդամները եւս իրենց ելույթներում պաշտպանում են Մանվել Գրիգորյանի կողմից առաջադրված տեսակետները:

«Մենք պիտի երբեք թույլ չտանք որեւէ մեկին նահանջելու, որովհետեւ բոլոր ազգերի մեջ, բոլոր ժողովուրդների մեջ կա մի հատված, որը հանուն իր ազգի գոյության, հանուն իր ժողովրդի անկախացման, հանուն իր պետության անառիկության, ժամանակի հրամայականով զենք է վերցնում պահելու իր հայրենիքը եւ պատրաստ է հայրենիքի համար զոհվել»,- Գյումրիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԿՄ վարչության փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1887 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա