Օֆշոր. պաշտպանված են օրենքով

07/06/2018 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 7-ի համարում

Ցանկացած երկիր ձգտում է ներգրավել օտարերկրյա ներդրումներ: Ավելին, սա տվյալ երկրի համար կարեւոր ցուցանիշ է համարվում: Օրինակ, որեւէ երկրի տնտեսական իրավիճակը հետազոտելիս հաշվում են, թե յուրաքանչյուր բնակչի հաշվով որքան օտարերկրյա ներդրում է եղել, կամ այդ ծավալը համեմատում են համախառն ներքին արդյունքի հետ եւ այլն: Ու բնական է, որ զարգացող երկրները տարբեր օրենսդրական արտոնություններ են սահմանում օտարերկրյա ներդրումների համար, որպեսզի երկիրն ավելի գրավիչ դառնա: Նույն ճանապարհը դեռ անկախանալուց անմիջապես հետո ընտրեց նաեւ Հայաստանը: Օրենսդրությամբ օտարերկրյա ներդրումներ գրաված ընկերությունները ստանում էին հարկային արտոնություններ:

Մինչեւ հիմա էլ դեռ կան արտոնություններ: Մասնավորապես ՀՀ «Շահութահարկի մասին» օրենքի 39-րդ հոդվածով ավելի քան 500 մլն դրամ օտարերկրյա ներդրումներով ընկերությունները որոշակի ժամկետներով ազատվում են շահութահարկից: Այսինքն՝ այն ընկերությունները, որոնց կանոնադրական կապիտալի մեջ գոնե մեկ միլիոն դոլար օտարերկրյա ներդրում կա, շահութահարկ չեն վճարում: Այս արտոնությունները չեն կարող հավերժ լինել, եւ մի ինչ-որ պահի դրանք պետք է վերացվեն: Իսկ օտարերկրյա ներդրումների համար միակ խթանիչը պետք է դառնա ոչ թե հարկային արտոնությունը, այլ երկրի տնտեսության իրական վիճակը` ազատականության աստիճանը, ներդրողների պաշտպանվածությունը, կոռուպցիայի ցածր մակարդակը եւ այլն:

Եւ նույնիսկ եթե երկիրը չի լուծել այս խնդիրները, ապա շահութահարկի գծով արտոնությունը, միեւնույնն է, պետք է հանվի, որովհետեւ սա բյուջեի եկամտային մասն ապահովող կարեւոր բաղադրիչ է: Անցած տարեվերջին ՀՀ հարկային պետական ծառայությունը փորձել է «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխության նախագիծ ներկայացնել կառավարության քննարկմանը, որով նշված արտոնությունները պետք է վերացվեին: Սակայն կառավարությունում այն հանդիպել է կատաղի դիմադրության, եւ հարցը նույնիսկ չի մտել կառավարության նիստի օրակարգ: Ո՞րն է սրա պատճառը: Հայաստանի տնտեսությունը ազատական է միայն տեսության մեջ` օրենքների տեսանկյունից, եւ դա փաստ է:

Փաստ է նաեւ, որ օտարերկրյա ներդրողների պաշտպանվածության խնդիրը Հայաստանում, մեղմ ասած, հեռու է նորմալ համարվելուց: Իսկ կոռուպցիայի մակարդակը` ինքներդ գիտեք: Բայց սա չէ, որ կառավարությանը ստիպել է կտրականապես հրաժարվել արտոնությունները վերացնելու առաջարկից: Կա ավելի լուրջ խնդիր: Իսկ այդ խնդիրն այն է, որ Հայաստանում իրական օտարերկրյա ներդրումների ծավալը չափազանց փոքր է: Այսինքն՝ այն, ինչ մեր վիճակագրությունը համարում է օտարերկրյա ներդրում, մեծ մասամբ իրականում օտարերկրյա ներդրում չէ: Դրանք Հայաստանից գնացած, այնուհետեւ օտարերկրյա ներդրման կարգավիճակ ստացած գումարներ են: Մեխանիզմը չափազանց պարզ է:

Որեւէ օֆշորային գոտում գրանցվում է ընկերություն, այդ ընկերության կանոնադրական կապիտալը համալրվում է հայկական փողերով, այնուհետեւ այդ ընկերությունը Հայաստանում գնում է ձեռնարկություններ, հողեր, օբյեկտներ, դառնում է խոշոր բիզնեսի տեր: Դրա լավագույն օրինակը անցած շաբաթ բացված «Գոլդեն Պալաս» հյուրանոցն է, որի սեփականատերը կիպրական մի անհայտ, աշխարհի ոչ մի երկրում որեւէ բիզնեսում չներառված ընկերություն է: Այդ ընկերության իրական սեփականատերերի մասին տեղեկությունները պաշտոնապես իմանալու որեւէ մեխանիզմ չկա: Բայց սա միայն ամենաթարմ օրինակն է: Մեզ եւ ձեզ հայտնի գրեթե բոլոր օլիգարխները օգտվում են հենց օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններով գործարքներ իրականացնելու հնարավորությունից:

Եւ ընդհանրապես, Հայաստանում ավելի հեշտ է թվարկել այն ընկերությունները, որոնք իրական օտարերկրյա կապիտալով են համալրված` «Երեւանի Կոնյակի գործարան», «Արմենտել» եւ էլի մեկ-երկուսն ու վերջ: Այլ կերպ ասած՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումները արտոնություններով օժտելը ունի ոչ թե դրանց համար երկիրը գրավիչ դարձնելու նպատակ, այլ ընդամենը տեղում գռփած փողերը դրսում լվանալու, դրանք շահութահարկից ազատելու նպատակ: Եւ բոլորովին հասկանալի է, թե ինչու է կառավարությունը այդպես պաշտպանել «օտարերկրյա ներդրումների» արտոնությունները: Այդ արտոնությունները, ըստ էության, իրենց` մեր բարձրաստիճան իշխանավորների համար են:

Մի խոսքով, Հայաստանում հիմնական եկամտաբեր բիզնեսը մեծ մասամբ գտնվում է օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների ձեռքում: Եւ արդյունքում ստացվում է, որ այս մանիպուլյացիաներից չօգտվող ընկերությունները հայտնվում են հարկային անհավասար դաշտում: Սա էլ իր հերթին ստիպում է, որ մյուսներն ել ձգտեն դեպի օֆշորային գոտիներ: Ու կգա մի պահ, որ Հայաստանի շատ թե քիչ խոշոր բիզնեսը ամբողջությամբ կիրականացվի օֆշորային ընկերություններով: Եթե, իհարկե, այդ պահը դեռ չի եկել: Առաջիկայում, ըստ մեր տեղեկությունների, հարկային ծառայությունը կհրապարակի բոլոր այն ընկերությունների ցանկը, որոնց կապիտալում կան օտարերկրյա ներդրումներ: Այդ ցանկը մեծ անակնկալներ է պարունակելու: Ցանկի հրապարակումից հետո հասարակությունը հանկարծ կտեղեկանա, որ Հայաստանում ամբողջ բիզնեսը պատկանում է «օտարերկրացիների»: 

Հայկ Գեւորգյան

Տպել
2288 դիտում

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել