Վրաստանի վարչապետը Փաշինյանի հետ քննարկել է Նինոծմինդա-Բավրա ճանապարհի վերանորոգման հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում պատասխանելով անկախ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին՝ անդրադարձավ Վրաստան կատարած իր այցին եւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ ունեցած հայ-վրացական փոխհարաբերություններին եւ հետագա զարգացմանն ուղղված քայլերին: 

Կառավարության ներկայացրած ծրագրում հատված կա նաեւ հայ-վրացական հարաբերությունների մասին, որին իր հարցում անդրադարձավ նաեւ Շիրակ Թորոսյանը. «Ձեր այսօրվա եւ նախորդ ելույթներում նույնպես նշել եք, որ հայ-վրացական հարաբերությունները պետք է խարսխվեն փոխադարձ ինքնության եւ հարգանքի վրա, ինչպես նաեւ այդ հարաբերությունները պետք է զերծ պահվեն աշխարհաքաղաքական ազդեցություններից: Ելնելով այն հանգամանքից, որ անցյալ տարվա դեկտեմբերին Վրաստանը շվեցարական ընկերության հետ համաձայնագիր ստորագրեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքով միջանցք բացելու ապրանքաշրջանառության հետ կապված, օրերս այդպիսի համաձայնագիր ստորագրեց նաեւ Ռուսաստանը, արդյո՞ք քննարկվեցին Լարսի այլընտրանքային ճանապարհների հարցը եւ ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա կարեւոր շեշտադրում է եւ որ իրենք այդ կապակցությամբ Հայաստանն ու Վրաստանը ունեն փոխադարձ ըմբռնում: Վարչապետի բնորոշմամբ՝ այն պայմաններում, երբ Հայաստանն ու Վրաստանն արտաքին քաղաքական տարբերվող մոտեցումներ ունեն՝ շատ կարեւոր է, որ գտնեն այն ընդհանուրը, որը հնարավորություն կտա, որպեսզի հայ-վրացական փոխհարաբերությունները անընդհատ եւ շարունակական զարգացման ուղիով գնան, այլ ոչ թե բռնեն ռեգրեսի ճանապարհը:

«Մենք փորձեցինք ձեւակերպել հայ-վրացական հարաբերությունների մի նոր բանաձեւ, որը մեր հարաբերություններում էլ ավելի կբարելավի վիճակը, չնայած որ մեր հարաբերությունները վատը չեն: Իսկ այդ նոր բանաձեւը հետեւյալն է՝ Հայաստանի հանրապետությունը եւ հայ ժողովուրդը պետք է վստահ լինեն, որ Վրաստան պետության եւ վրաց ժողովրդի գործողություններում չկա որեւէ դավադրություն, որեւէ սադրանք եւ սպառնալիք ՀՀ-ի եւ հայ ժողովրդի հասցեին, իսկ Վրաստան պետությունը եւ վրաց ժողովուրդն էլ պետք է համոզված լինեն, որ  Հայաստանի եւ հայ ժողովրդի գործողություններում չկա որեւէ դավադրություն, սպառնալիք եւ սադրանք Վրաստան պետության եւ վրաց ժողովրդի հասցեին»,- ասաց վարչապետը:

Շիրակ Թորոսյանն անդրադառնալով դեպի Ջավախք Նիկոլ Փաշինյանի աննախադեպ այցելությանը՝ ասաց. «Ինչու եմ ասում աննախադեպ, որովհետեւ եւ այցն էր աննախադեպ եւ ջավախահայության ցուցաբերած ջերմ ընդունելությունը: Ջավախքի Ախալքալաք քաղաքում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ նշեցիք, որ Հայաստանը եւ Վրաստանը ձեռք-ձեռքի տված պետք է ապահովեն նաեւ Ջավախքի հայապահպանությունը եւ ներգաղթը դեպի Ջավախք, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի եւ Վրաստանի համար»:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատելով հնչեցրած տեսակետը՝ նշեց, որ Վրաստանի վարչապետից ստացել է հավաստիացում, որ մինչեւ տարվա վերջ կվերանորոգվի Նինոծմինդա-Բավրա ճանապարհը: «Ինչպես մենք քաղաքական խնդիր ենք համարում, որ Հայաստանից արտագաղթը դադարի եւ սկսվի ներգաղթը, կարծում եմ՝ Վրաստանի իշխանությունների համար նույնպես դա կարեւոր շարժառիթ է, մասնավորապես՝ Ջավախքի վերաբերյալ. բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, տանել այնպիսի քաղաքականություն, որպեսզի ոչ միայն արտագաղթը դադարեցվի, այլեւ սկսվի ներգաղթի գործընթաց, դրա համար անհարժեշտ է, որ ներդրումներ իրականացվեն կապիտալ ներդրումներ՝ ենթակառուցվածքների առումով, եւ հույս ունենք, որ մասնավոր կապիտալը ներդրումներ կանի:

Այս իմաստով ջավախահայությունը նույնպես մեծ պոտենցյալ ունի ներդրումներ իրականացնելու: Ինչպես ՀՀ կառավարությունն է ցանկացած պարագայում հանդես գալիս անվտանգ ներդրման երաշխավորությամբ, կարծում եմ՝ վրաց կառավարությունը նույնպես այդ դերը կստանձնի նաեւ Ջավախքում եւ դա իր հերթին կբերի այն ցանկալի արդյունքին, որի մասին դուք նշեցիք»,- եզրափակեց վարչապետը:

Շիրակ Թորոսյանը հավելեց, որ հայապահպանում ասելով՝ նկատի ունի երկու կարեւոր հանգամանք, առաջինը՝ հայեցի մնալն է Վրաստանի տարածաշրջանում եւ երկրորդ՝ այն ներդրումներն են, որոնցով աշխատատեղեր եւ բավարար կենսամակարդակ կապահովվի մարդկանց համար, ինչը ոչ միայն չի խրախուսի արտագաղթը այլեւ հնարավորություններ կստեղծի ներգաղթի: «Ինչ վերաբերում է Նինոծմինդա-Բավրա ճանապարհին, ապա այն էական նշանակություն ունի Հայաստանի հետ կապի, ինչպես նաեւ տուրիզմի զարգացման համար»,-եզրափակեց Թորոսյանը, եւ հույս հայտնեց, որ ծրագրերը սահմանված ժամկետներում կյանքի կկոչվեն:

Նշենք, որ Շիրակ Թորոսյանը նույնպես այն ՀՀԿ-ականների թվում է, որոնք լքեցին խմբակցությունը: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Թորոսյանը ասել էր, որ դուրս գալով ՀՀԿ խմբակցությունից, շարունակելու է աշխատել որպես ազատ պատգամավոր: «Իմ որոշումները չեն համապատասխանում խմբակցության տեսակետների հետ: Առաջիկայում էլ էին այդպիսի դեպքեր լինելու, որոնք քննարկումների թեմա էին դառնում, այդ իսկ պատճառով ես խմբակցության նիստի ժամանակ ասացի, որ դուրս եմ գալիս»,- ասել էր նա եւ տեղեկացրել, որ արտահերթ ընտրությունների ժամանակ իր ներկայացրած «Հզոր հայրենիք» կուսակցությունն առանձին է մասնակցելու ընտրությանը: 

Տպել
7599 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին