Եթե կողմերը որոշեն և Արցախը վերադառնա բանակցային սեղան՝ մենք կհարգենք այդ որոշումը. Լավրով

Ռուսական կողմը կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փոխընդունելի լուծումների որոնմանը: Այս մասին Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Մենք միշտ եղել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով խնդրի լուծման կողմնակից: Մենք համոզված ենք, որ դա օպտիմալ ձեւաչափն է եւ որպես համանախագահող մենք հետաքրքրված ենք ու շահագրգռված ստեղծել պայմաններ, որոնք հնարավորություն կտան Երեւանին ու Բաքվին գալ համաձայնության»,- ասել է նա: 

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որը Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային սեղան, Լավրովն ընդգծել է. «Եթե որեւէ փուլում կողմերը համաձայնության գան, որ Արցախը պետք է նորից ներկայացված լինի բանակցային գործընթացում, մենք կհարգենք այդ որոշումը»:

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում հայտարարել էր, որ Արցախը պետք է վերադառնա Ադրբեջանի հետ բանակցային սեղան, քանի որ Հայաստանը չի կարող բանակցել ԼՂ իշխանությունների փոխարեն։

Այս հայտարարությունն առաջացրել էր ադրբեջանական կողմի դժգոհությունը։

Տպել
1721 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ