Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2 հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Այսօր՝ հունիսի 7-ին, հրապարակված ցուցակում 100-րդ տեղում է: Ունի 338 միավոր:

Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնությունից առաջ աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան: Ունի 1558 միավոր: 2-րդ եւ 3-րդ տեղերում նույնպես փոփոխություններ չեն եղել: 2-րդը Բրազիլիան է (1431), իսկ 3-րդը՝ Բելգիան (1298): Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան 4-րդն է 1274 միավորով:

Առաջին տասնյակն ունի հետեւյալ տեսքը.

1.Գերմանիա-1558 միավոր

2.Բրազիլիա-1431

3.Բելգիա-1298

4.Պորտուգալիա-1274

5.Արգենտինա-1241

6.Շվեյցարիա-1199

7.Ֆրանսիա-1198

8.Լեհաստան-1183

9.Չիլի-1135

10.Իսպանիա-1126

Ազգերի լիգայի D լիգայի 4-րդ խմբում Հայաստանի մրցակիցներից Մակեդոնիան ունի 451 միավոր: Մայիսի համեմատ առաջադիմել է 6 հորիզոնականով եւ այժմ 71-րդն է: ՀՀ մրցակիցներից մյուսը՝ Լիխտենշտեյնը, ունի 80 միավոր, առաջադիմել է 1 հորիզոնականով եւ 180-րդն է: ՀՀ հետ նույն խմբում ընդգրկված Ջիբրալթարն ունի 34 միավոր: Նույնպես առաջադիմել է 1 հորիզոնականով եւ 195-րդն է:

Ընկերական խաղերում ՀՀ վերջին 2 մրցակցից՝ Մալթան, որն ունի 65 միավոր, եւս առաջադիմել է 1 տեղով. 184-րդն է: Մյուս մրցակիցը՝ Մոլդովան, ունի 88 միավոր: Նահանջել է 2 տեղով եւ 175-րդն է:

Աշխարհի 2018 թ. առաջնությունը հյուրընկալող Ռուսաստանը նահանջել է 4 հորիզոնականով: Ունի 457 միավոր եւ 70-րդն է:

Տպել
697 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան