Ուշագրավ մանրամասներ Նոր Խարբերդի համայնքապետարանի գնումներից. պարտադրաբար թերթեր են գնել

ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի 2018 թվականին կատարված եւ նախատեսվող գնումների պլաններում բավական ուշագրավ թվեր կան: Մասնավորապես, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի գնումները «փոքր-ինչ» տարօրինակ էին թվում:

Նոր Խարբերդի տարօրինակ գնումների ցանկից մի քանիսը ստորեւ.

Պարգեւատրում- 400 հազար դրամ

Թերթերի բաժանորդագրություն- 400 հազար դրամ

Ֆլեշ հիշողություն- 4 GB, հատը 2300 դրամ, քանակությունը՝ 10 հատ, ընդհանուր՝ 23 հազար դրամ

Ֆլեշ հիշողություն- 2GB, հատը 2000 դրամ, ընդհանուր քանակը 5 հատ, ընդհանուր՝ 10 հազար դրամ

Համակարգչի աթոռ- 900 հազար դրամ

Սեղան, գրասեղան- 450 հազար դրամ

Երբ Նոր Խարբերդի համայնքապետ Կամո Կակոյանից փորձեցինք պարզել, թե ի՞նչ թվեր են սրանք, նա զարմացավ: Կակոյանը նշեց, որ երբեւէ իր պաշտոնավարման ընթացքում նմանատիպ գնումներ չեն կատարել: Հարցին՝ իսկ եթե չեն կատարել, սրանք ի՞նչ թվեր են, Կակոյանը համայնքապետարանի հաշվապահի հետ կապ հաստատելուց հետո նշեց, որ նախկին գնումների պլանի վրա ամեն տարի որոշ բաներ են ավելացնում, ուղարկում, եւ դրանք իր պաշտոնավարման ժամանակ չեն ձեռք բերել:

Հարցին, թե թերթերի բաժանորդագրությունը նույնպե՞ս իր պաշտոնավարման ժամանակ չի եղել, Կակոյանը պատասխանեց, որ եղել են, բայց մոտ 40 հազար դրամի են դրանք: «Առաջ եղել են 100 հազարից ավելի, բայց կրճատել ենք, մեզ այդ թերթերը պետք էլ չեն, ուղղակի կարելի է ասել պարտադիր ցուցակի մեջ է ներառված»,- ասաց Նոր Խարբերդի համայնքապետը:

Քիչ հետո մեզ հետ կապ հաստատեց համայնքապետարանի հաշվապահը եւ նշեց, որ մեծ մասը հին տվյալներ են, եւ իրենց ասել են, որ հենց այնպես է դա գրված, պետք է թողնեն ցուցակում: Հարցին, թե նոր տվյալների մեջ հին տվյալնե՞ր են, հաշվապահը պատասխանեց. «Այո, հին տվյալներ են, ու ասել են՝ իրավունք չունենք մենք ջնջելու»: Հարցին՝ ո՞վ է նման բան ասել, հաշվապահը չկարողացավ պատասխանել՝ նշելով միայն, որ «այդպես են ասել»:

Մի քանի ճշտեղ հարցերից հետո համայնքապետարանի հաշվապահը, ի վերջո հայտարարեց, որ Հայփոստից են ասում: «Դուք ինքներդ էլ շատ լավ գիտեք, թե ինչպես է լինում: Մենք անընդհատ փորձում ենք ճիշտ կազմակերպել ծախսերը, բայց երբեմն նաեւ պարտադրում են, չէ՞: Բերում են, թե թերթ էլի ստացեք, ասում ենք, որ թերթը մեզ պետք չի»:

Թե ի՞նչ թերթերի է բաժանորդագրված համայնքապետարանը, հաշվապահը նշեց, որ անունները չգիտի, ինչ-որ օրաթերթեր են:

«Ամեն տարի 35 հազար ինչ-որ կազմակերպության ենք վճարում, փորձել եմ ամեն տարի ճշտել, թե դա ի՞նչ է, ինչի՞ համար ենք վճարում, ասել են՝ դե, օրենքն ենք ձեզ ասում: Օրենքը, փառք Աստծո, այսօր կա ինտերնետ, մենք մտնում ենք ՊԵԿ եւ ինչ պետք է՝ օրենքով տեղեկանում ենք, բայց երբեմն պարտադրում են», - ասաց հաշվապահը:

Տպել
2848 դիտում

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը