Ազգային ժողովում անհասկանալի իրավիճակ է: ԵԼՔ խմբակցությունն իշխանության մաս է, բայց փոքրամասնություն, Հանրապետականն այլեւս բացարձակ մեծամասնություն չէ, սակայն խորհրդարանում ամենաշատ պատգամավորներ ունեցող խմբակցությունն է. այստեղից մեկը մյուսի հետեւից դուրս եկան պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանը, Արտակ Սարգսյանը, Արթուր Գեւորգյանը, Շիրակ Թորոսյանը, Արման Սահակյանը, Սամվել Ալեքսանյանը, երեկ էլ արդեն Աշոտ Արսենյանը:

Բացի այն, որ ՀՀԿ-ն իրեն խորհրդարանական ընդդիմություն է հայտարարել՝ առանց համապատասխան օրենքները հաշվի առնելու, հանրապետական խմբակցությունը լքած պատգամավորները խորհրդարանը Սահմանադրության դրույթներին կրկնակի անհամապատասխան են դարձրել:

Նախ՝ ՀՀԿ խմբակցությունը լքած պատգամավորները այս պահին համարվում են անկախ, իսկ Ազգային ժողովի կայքում վերջիններս գրանցված են որպես խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ: Սակայն եթե նախկինում պատգամավորները կարող էին դուրս գալ խմբակցությունից և կազմել անկախ պատգամավորների ֆրակցիա, ապա այժմ Ընտրական օրենսգրքում նման կարգավորում չկա:

ԱԺ կանոնակարգ օրենքի տրամաբանությունը հստակ է՝ խմբակցությունները ձեւավորվում են ԱԺ-ի առաջին նստաշրջանի առաջին նիստի օրը եւ ձեւավորվում են պատգամավորական մանդատներ ստացած համապատասխան կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների շրջանակներում ու ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորներից: Իսկ ԱԺ կանոնակարգը սահմանում է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ 54 տոկոս ստացած ուժը խորհրդարանում համարվում է կառավարող, մյուս ուժերը՝ ընդդիմադիր: Երրորդ ուժ չի կարող լինել: Այսինքն՝ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները հիմա փաստացի ո՛չ ընդդիմություն են, ո՛չ իշխանություն:

Այս պահին Ազգային ժողովում Հանրապետական խմբակցությունն ունի 51 պատգամավոր, Ծառուկյան խմբակցությունը՝ 31, ԵԼՔ-ը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7: Իսկ ՀՀԿ-ից դուրս եկած պատգամավորները յոթն են:

Այնուհետեւ՝ ՀՀ Սահմանադրության հոդված 89-ի երրորդ մասի համաձայն` Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Սակայն պատգամավորների՝ ՀՀԿ ֆրակցիայից դուրս գալու պատճառով խորհրդարանում կայուն մեծամասնություն այլեւս չկա: 

Այս պարագայում էլ խնդրի լուծման որեւէ հստակ տարբերակ չկա, որովհետեւ խնդիրը ոչ այնքան խորհրդարանում է, որքան խորհրդարանին ու պատգամավորներին վերաբերող օրենքների մեջ: Անհամապատասխանությունն առաջացել է այն պատճառով, որ ԱԺ կանոնակարգ օրենքի երկրորդ գլխի հոդված երեքի իններորդ մասի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի դուրս գալ խմբակցության կազմից: Սակայն որեւէ օրենք չի մեկնաբանում, թե ինչ է լինում, երբ խմբակցության անդամների դուրս գալու դեպքում ԱԺ-ում կայուն մեծամասնություն չի մնում:

Ստեղծված իրավիճակը չի համապատասխանում մեր սահմանադրական կարգավորումներին, տրամաբանությանը եւ այլ օրենսդրական ակտերին: Այս դեպքում էլ Սահմանադրությունը ԱԺ-ն արձակելու տարբերակ չի նախատեսում: Ուրեմն՝ ՀՀ Սահմանադրության մի քանի դրույթներին չհամապատասխանող Ազգային ժողովը կլուծարվի միայն օրենքով սահմանված մեկ այլ դեպքում, երբ վարչապետը հրաժարական տա եւ օրենքով սահմանված կարգով նոր վարչապետ չընտրվի:

Տպել
6359 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին