Լոռիում հանցագործությունների թիվն ավելացել է, այդ թվում՝ ծանր հանցագործությունները

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Լոռու մարզի տարածքում գրանցվել է հանցագործության 440 դեպք, նախորդ տարվա՝ 397 դեպքի դիմաց: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ին հայտնեց Լոռու մարզի դատախազ Արրսեն Մարտիրոսյանը, նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրված 440 հանցագործության դեպքից բացահատվել է 405-ը:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործության 3 դեպք, նախորդ տարվա 0-ի դիմաց: Արձանագրված առանձնապես ծանր հանցագործության 3 դեպքից բացահայտվել է 2-ը:

Հաշվետու ժամանակահատվածում մարզի տարածքում 14-ով ավելացել են ծանր հանցագործության դեպքերը՝ 54 դեպք: 24 դեպքով ավելացել են նաեւ միջին ծանրության հանցագործությունները: Աճին զուգահեռ նվազել է նաեւ բացահայտման ցուցանիշը՝ 130 դեպք:

Ներկայացնելով իրավիճակն ըստ հանցատեսակների, մարզի դատախազը հայտնեց, որ 2018 թվականի 3 ամիսների ընթացքում 24 դեպքով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, որից բացահայտվել է 122-ը: Մարզի տարածքում 13 դեպքով նվազել են հասարակական անվտանգության և կարգի դեմ ուղղված հանցագործությունները: Նշված բնույթի հանցագործությունների թվաքանակում նվազել են հրազեն, ռազմամթերք ապօրինի կերպով պատրաստելու և պահելու դեպքերը:

Նվազում է արձանագրվել նաեւ ինչպես սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվում, այլ նաեւ՝ բացահայտման ցուցանիշում: Մարզի դատախազի խոսքով՝ հանցագործությունների քանակական աճը պայմանավորված է դեպքերի պատշաճ հայտնաբերմամբ ու հաշվառմամբ:

Տպել
2271 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ