Տնփեսա, խալաստոյ թվեր, մերկ եւ փայլուն բան. սերն ու համերաշխությունը ԱԺ-ին շրջանցել է

Երեկ Ազգային ժողովը հավանություն տվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին: Փաշինյանն այս ծրագիրը համարում է հեղափոխական: Հանրապետական խմբակցության քաղաքական թեւի պատգամավորները հանդես եկան քննադատական ելույթներով: Նախկին իշխանության այս պահվածքը չհանդուրժեց գործող կառավարության մաս կազմած ԲՀԿ-ն: ՀՀԿ-ականները իրենց քննադատություններում առիթը բաց չէին թողնում ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին «խայթելու»: Պարբերաբար ՀՀԿ-ականները հիշեցնում էին անցյալում նրանց իշխանության մաս լինելու հանգամանքը եւ  բարիքներից իրենց հետ հավասարաչափ օգտվելու փաստը:

ՀՀԿ էլիտայից Արմեն Աշոտյանը, մասնավորապես, ԲՀԿ-ին նոր կառավարությունում «տնփեսա» կարգավիճակը տվեց:

«Վարչապետի ելույթը դուրս եկավ, լավ խոսեց, ավելի լավ խոսեց, քան ծրագիրն էր ներկայացված։ Ելույթն ավելի լավն էր, քան հարցուպատասխանը, հարցուպատասխանն էլ ավելի լավն էր, քան ծրագիրը»,- Աշոտյանն իր ելույթը սկսեց նման հեգնական տոնով, ապա ոգեւորվելով՝ հասավ ԲՀԿ-ին:

Արմեն Աշոտյանին դուր չէր եկել այն, որ Ծառուկյան խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը թվեր պահանջող ՀՀԿ-ին իր հեգնական ելույթով մատնացույց արեց Հանրապետականի իշխանության «խալաստոյ» թվերը:

«ՀՀԿ-ականների սիրտը քանի որ թվեր է ուզում, ասում են՝ այս կառավարության ծրագրում թվեր չկան գործազրկության, աղքատության կրճատման, ներդրումների եւ այլն: Որոշեցի կրկին անգամ թերթել վերջին տարիների ՀՀԿ-ական կառավարությունների «խալաստոյ կրակած», ու այդպես էլ իրականություն չդարձած թվերն ու խոստումները: Միասին վերհիշենք ՀՀԿ կառավարությունների ծրագրային խոստումները՝ ՀՀԿ-ականների սիրած թվերի տեսքով ու սկսենք ամենամեծ բլեֆից: 2017-ի կառավարության ՀՀԿ-ական վարչապետը ԱԺ բարձր ամբիոնից հայտարարեց 850 մլն դոլարի ներդրումների մասին: Հետո կից նախարարները սկսեցին հայտարարության տակ բովանդակություն կարելու անհաջող փորձեր, արդյունքում՝ բյուջեի ծախսային մասը ներկայացվեց՝ որպես ներդրում: Սա, ինչպես հասկանում եք, համաշխարհային տնտեսագիտության մեջ աննախադեպ ֆոկուս էր՝ բլեֆագիտության ժանրից»,- մասնավորապես, ասաց պատգամավորը: 

Աշոտյանն էլ սրան ի պատասխան հայտարարեց. «Նման ելույթներով ձեր քաղաքական թիմին ավելի շատ վնաս եք տալիս, քան օգուտ։ Ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան կառավարության մեջ տնփեսայի կարգավիճակում հանգրվանած քաղաքական ուժ»։

Սա հունից հանեց խորհրդարանի ԲՀԿ-ականներին: Այս հայտարարությանը հաջորդեց Միքայել Մելքումյանի ելույթը, որտեղ նա Աշոտյանին հիշեցրեց 2015 թվականի հայտնի դեպքերը, թե «Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցները ինչ էին բղավում Աշոտյանի հասցեին:

«Պարոն Աշոտյանին ես խնդրում եմ, թող ինքը գնա, բացի նայի՝ էներգետիկ շարժման ժամանակ Բաղրամյան փողոցում հազարավոր մարդիկ ինչ էին խոսում, ինքն էլ ներկա էր։ Հիշեք էներգետիկ շարժումը, թե Աշոտյանն ով էր հեղափոխությունից առաջ»,- ասաց նա:

Սա էլ ավելի թեժացրեց կրքերը, երբ Արմեն Աշոտյանը վարման կարգով փորձեց ելույթ ունենալ: Այդ ժամանակ մեջ ընկավ Ծառուկյան դաշինքից Արթուր Մանուկյանը. դիմելով Աշոտյանին՝ ասաց. «Էշ-էշ մի խոսա»:

Այնուհետեւ իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ: Վիճաբանությանը միջամտեցին ՀՀԿ-ից Միհրան Պողոսյանը եւ Վահրամ Բաղդասարյանը, մի շարք պատգամավորներ տեղերից բարձրացան, կուտակվեցին նիստերի դահլիճի կենտրոնում: Նապոլեոն Ազիզյանը Աշոտյանին դուրս տարավ, որ կրքերը հանդարտվեն: Կարելի է ասել, որ ԱԺ-ում կանխվեց սկանդալային ծեծկռտուքը:

Այնուհետ ելույթ ունեցավ Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ կրկին անդրադարձավ Աշոտյանի հայտարարությանը:

«Պարո՛ն Աշոտյան, դուք ջերմոցային պայմաններում աճած քաղաքական գործիչ եք: Ես մեկ անգամ ասել եմ եւ էլի կասեմ, որ ամեն մի մերկ եւ փայլուն բան չէ, որ գլուխ է»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ԲՀԿ սկանդալային դեբատներին հետեւում էր ժպիտով:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ»-ի հունիսի 8-ի համարում:

Տպել
7214 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)