Գյուղում ինչ կա սաղ սեփականաշնորհել ա. Ջրաշենցիները դժգոհ են գյուղապետից (տեսանյութ)

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի մի խումբ բնակիչ 18 տարվա  գյուղապետ Վահան Ուռուսյանին մեղադրում են գյուղի հողերն ու գույքը սեփականաշնորհելու մեջ՝ մատնացույց անելով այն շենք շինություններն ու հողատարածքները, որոնք ըստ նրանց՝ գյուղապետի սեփականությունն են. «Մենաշնորհել ա սաղ, գյուղում ինչ կա չկա սաղ սեփականաշնորհել ա, գյուղում չկա մի բան, որ գյուղապետինն ու ընտանիքի անդամներինը չլինեն»,- Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց Ջրաշենի բնակիչ, գյուղապետի նախկին թեկնածու Սամվել Հովհաննիսյանը:

 Բողոքող բնակիչները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ գյուղապետը իրեն չընտրած բնակիչներին անգամ տեղեկանք չի տրամադրում, ինչ մնաց թե հողատարածք կամ բնակարան հատկացնի: Բնակիչներն ասում են, որ գյուղապետն անգամ գյուղապետարանի շինությունն է սեփականաշնորհել: Գյուղապետի աշխատանքից դժգոհ բնակիչները 18 տարվա համայնքի ղեկավարից հաշվետվություն են պահանջում, թե ինչի վրա որքան գումար է ծախսել, գյուղապետին մեղադրելով յուրացումների, ազգականներին աշխատանքի տեղավորելու եւ շռայլություններ թույլ տալու, ինչպես նաեւ աղետի գոտու բնակարանաշինությունը կեղծիքներով ու կաշառքով կազմակերպելու մեջ. «Ով տուն չկորցրեց՝ տուն ունեցավ, ով կորցրեց՝ չունեցավ»,- ասում են բնակիչները:

Բնակիչների խոսքով՝ Վահան Ոռուսյանը շարունակում է գյուղապետ մնալ, քանի որ իր ազգը գյուղում մեծ է, հետեւաբար՝  իրեն ընտրողներն էլ են շատ, իսկ գյուղապետից դժգոհ բնակիչները ցանկանում են օր առաջ ազատվել գյուղապետից, բնակիչներին կոչ անելով չվախենալ ու օր առաջ պաշտոնազրկել: 

Գյուղապետ Վահան Ուռուսյանը լրագրողների հետ զրույցում իր աշխատանքից դժգոհողներին  նախ «օբիժնիկ» անվանեց,  նշելով, թե հավաքվածներն այն մարդիկ են, ովքեր ընտրությունների ժամանակ առաջադրված ու պարտված թեկնածուի թիմակիցներն են:

Իրեն ուղղված մեղադրանքներն էլ զրպարտանք որակեց: Այն դիտարկմանը, որ իր աշխատանքից դժգոհ բնակիչներն ավելի շատ են, պարզապես վախենում են բարձրաձայնել, գյուղապետն ասաց. «Էդ լավ ա, որ վախենում են, ես ուրախ եմ, որ վախենում են, էդ ովքեր էն վախեցողները…»:

Գյուղապետարանի բակում դժգոհող բնակիչները լրագրողների ներկայությամբ կրկին իրենց դժգոհությունն արտահայտեցին, որը վերածվեց լեզվակռվի, որը շարունակվեց գյուղի կենտրոնում՝ գյուղապետի աշխատանքից դժգոհ բնակիչների ու գյուղապետի աշխատանքից գոհ նրա ազգականների միջեւ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
7211 դիտում

Պուտինը հայտնել է Ասադին С-300 համակարգերի մատակարարման մասին

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսը եւ Ադրբեջանը. Շարմազանով

Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է վիրավորված զինծառայող Արթուր Գեւորգյանին

«Մանկական եվրատեսիլում» ՀՀ-ն կներկայացնի 12-ամյա L.E.V.O.N-ը

Իգոր Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է նախագահի պաշտոնից

Հարվածել են լրագրողի ձեռքին, օպերատորի ուսից քաշել․ Երեւանի ընտրություններում խախտվել են լրագրողների իրավունքները

Երթեւեկության փոփոխություն Կիեւյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներ հատվածներում

Երեւանի ընտրություններին ցածր մասնակցության մասին փաստարկները, մեղծ ասած, ծիծաղելի են. վարչապետ (տեսանյութ)

ՕԵԿ-ը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված. Բաբլոյան

Մենք հիմքեր չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների. ՀՀԿ խմբակցության ղեկավար

Ի՞նչ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել սփյուռքի նախարարը Լիբանանում․ այցն ավարտվեց

Քննարկում սկսելու որեւիցե խնդիր չունենք. Էնֆիաջյանը` Փաշինյանի հայտարարության մասին

Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում. ՀՅԴ ԳՄ

Երիտասարդ ազատոճայիններն աշխարհի առաջնությունից վերադառնում են 2 բրոնզով

Լոռու մարզի 3 համայնքում համայնքի ղեկավար կընտրեն

Վարչապետի խորհրդականը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն

Երեւանի ավագանու 65 մանդատից 57-ը կստանա «Իմ քայլը», 5-ը՝ ԲՀԿ-ն, 3-ը՝ «Լույս»-ը. նախնական

Ավազակային հարձակում «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվեց

ԿԸՀ-ն կհրապարակի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները