Եվրո 2016-ը ցնցած Իսլանդիան ԱԱ D խմբում կդիմակայի Մեսսիի Արգենտինային

Եվրո 2016-ի հայտնություն Իսլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականն այժմ էլ պետք է փորձի հրաշք գործել աշխարհի 2018 թ. առաջնությունում: Հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում կայանալիք մրցաշարի D խմբում պայքարելու է Արգենտինայի, Խորվաթիայի ու Նիգերիայի դեմ:  

Առաջին հայացքից իսլանդացիները շանսեր չունեն Արգենտինայի ու Խորվաթիայի հավաքականների առկայության պարագայում, սակայն նրանց չէին հավատում նաեւ Եվրոյի նախընտրական փուլում, իսկ նրանք ուղեգիր նվաճեցին: Շատերը մտածում էին, որ խմբայի փուլում հայտնվելը նրանց համար արդեն բավական է, բայց հաղթահարեցին նաեւ Եվրոյի այդ արգելքը:

Բոլորը սպասում էին, որ 1/8 եզրափակչում Անգլիան, վերջապես, իր տեղը ցույց կտա ֆուտբոլային գաճաճ պետությանը, բայց ֆուտբոլի հայրենիքը համարվող երկրի ընտրանուն էլ դա չհաջողվեց: Միայն քառորդ եզրափակչում նրանց ուժերը չբավարարեցին, ու զիջեցին կազմակերպիչ երկրին՝ Ֆրանսիային (5:2), բայց մինչեւ վերջ պայքարելով:

ԱԱ ուղեգիրն իսլանդացիները նվաճեցին ընտրական I խմբում գրավելով 1-ին տեղը: Ընդ որում՝ նրանք 2-րդ տեղում թողեցին նույն Խորվաթիայի, որն աշխարհի առաջնության D խմբում տեսականորեն Արգենտինայի հետ 2 ֆավորիտներից մեկն է, եւ որը նրանց զրկել էր ԱԱ 2014-ի ուղեգրից մրցաշարի որակավորման փլեյ-օֆ փուլում:

Իսլանդիա

Երբեք չի խաղացել աշխարհի առաջնություններում:

Գլխավոր մարզիչը՝ Հեյմիր Հելգրիմսոն

Նախկին ատամնաբույժ է: Լարս Լագերբակի հետ միասին որպես գլխավոր մարզիչ ազգային ընտրանուն առաջնորդել է մեծ հաջողությունների. Եվրո 2016-ի շրջանակներում նրանք հասան մինչեւ քառորդ եզրափակիչ:

Հելգրիմսոնը միայնակ թիմին իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է բերել աշխարհի առաջնություն: Իսլանդիա ամենաքիչ բնակչությամբ երկիրն է, որը երբեւիցե աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել:

Թիմի աստղը՝ կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոն

Իսլանդիայի հավաքականի թալիսմանն է: Վերջին 5 տարիներին ճանաչվել է իր երկրի լավագույն ֆուտբոլիստ: Աշխարհի առաջնության որակավորման փուլում դարձել է 4 գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

Արգենտինա

Աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցել է 1930-ին, վերջին անգամ՝ 2014-ին: 2 անգամ բարձրացրել է չեմպիոնական գավաթը՝ 1978-ին եւ 1986-ին:

Գլխավոր մարզիչը՝ Խորխե Սամպաոլի

Թիմը գլխավորել է 2017 թ.:

Թիմի աստղը՝ հարձակվող Լիոնել Մեսսի

Ընտրանու միակ առանցքային խաղացողը չէ, սակայն, շատերի կարծիքով, հենց նրանից է կախված «Լա ալբիսելեստեի» հաջողությունը: Պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը, «Ոսկե գնդակի» 5-ակի մրցանակակիրը դեռեւս ընտրանու կազմում խոշոր մրցաշարում չեմպիոն չի դարձել: Կատալոնական «Բարսելոնայի» առաջատարն Արգենտինայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Սա նրա համար աշխարհի 4-րդ առաջնությունն է:

Խորվաթիա

Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 1998-ին, վերջին անգամ՝ 2014-ին: Լավագույն արդյունքը 3-րդ տեղն է: Այդ ցուցանիշը գրանցել է 1998-ին:

Գլխավոր մարզիչը՝ Զլատկո Դալիչ

Հավաքականը գլխավորել է 2017 թ.:

Թիմի աստղը՝ կիսապաշտպան Լուկա Մոդրիչ

Համարվում է աշխարհի լավագույն կիսապաշտպանների մեկը: Առանցքային դեր ունի Մադրիդի «Ռեալի» կազմում, եւ նաեւ նրա արդյունավետ խաղով են պայմանավորված «արքայական ակումբի» վերջին տարիների հաջողություններն Իսպանիայում եւ եվրոպական մրցասպարեզում: Ըստ փորձագետների՝ այս առաջնությունում Խորվաթիայի համար Մոդրիչից շատ բան կախված կլինի:

Նիգերիա

Առաջին անգամ աշխարհի առաջնության մասնակցել է 1994-ին, վերջին անգամ՝ 2014-ին: Լավագույն արդյունքը 1/8 եզրափակիչն է: Նման արդյունքի կարողացել է հասնել 3 անգամ՝ 1994, 1998, 2014 թթ.:

Գլխավոր մարզիչը՝ Գերնոթ Ռոհր

Գերմանացի մասնագետը Նիգերիայի ընտրանին գլխավորել է 2016-ի օգոստոսին:

Թիմի աստղը՝ կիսապաշտպան Ջոն Օբի Միկել

Հավաքականի ավագը մնում է թիմի կարեւորագույն ֆուտբոլիստը: «Չելսիի» կազմում Չեմպիոնների լիգայի հաղթող է եղել: Նրա փորձը կարող է մեծ օգուտ տալ ընտրանուն:

Տպել
1327 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին