Հեղափոխությունը հետաձգվում է. ցուցարարները համաձայնության են եկել իշխանությունների հետ

Մայիսի վերջից մինչեւ հունիսի 4-ը հարեւան Վրաստանում բողոքի ցույցեր էին ընթանում: Ցույցերի կազմակերպիչը դեկտեմբերին սպանված երկու 16-ամյա դեռահասներից մեկի հայրն էր՝ Զազա Սարալիձեն: Ցույցերին մասնակցում էին հազարավոր քաղաքացիներ, որոնց թվում մշակույթի եւ սպորտի գործիչներ:

Սարալիձեն որդու սպանության գործով արդար դատավարություն է պահանջում: Նրա կարծիքով դատախազությունը թաքցնում է սպանության իրական մեղավորներին: Բանն այն է, որ սպանության մեջ մեղադրվում էր նաեւ դատախազության նախկին աշխատակից Միրզա Սուբելիանիի որդին, որի մեղադրանքը դատավարության ընթացքում փոխվեց կանխամտածված սպանությունից՝ կանխամտածված սպանության փորձի:

Այս գործով դատարանը որոշում կայացրեց միայն մեկ դեռահասի՝ Դադունաշվիլիի սպանության գործով: Սարալիձեի որդուն սպանողը անհայտ մնաց: Դատարանի այս որոշման հրապարակումից հետո Սարալիձեն, բողոքի ակցիայի մասնակիցների հետ սկսեցին պահանջել գլխավոր դատախազի հրաժարականը: Դատախազության շենքի մոտ անցկացված ցույցերի ընթացքում Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական տվեց:

Հրաժարականից հետո ցուցարարները վերադարձան խորհրդարանի շենքի մոտ եւ պահանջ ներկայացրեցին կառավարությանը՝ կալանավորել Միրզա Սուբելիանիին, քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին: Պահանջները չբավարարվեցին, եւ ցուցարարները սկսեցին պահանջել կառավարության հրաժարականը: Ավելի հաճախակի դարձավ ցույցերին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությունը: Հանուն արդարության, սակայն, հարկ է նշել, որ հարթակից ելույթներ էին հնչեցնում բացառապես քաղաքացիական ակտիվիստները:

Դրանից հետո մի շարք փորձագետներ սկսեցին խոսել Վրաստանում նոր հեղափոխության հնարավորության մասին: Ցույցերը սկսեցին կապել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի անվան հետ, իսկ ներկայիս նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի՝ ցուցարարների հետ հանդիպումից հետո, փորձագետներից շատերը սկսեցին խոսել հաջորդ ընտրություններում Սահակաշվիլի-Մարգվելաշվիլի դաշինքի մասին:

Սարալիձեն հունիսի 4-ին կառավարությունում հանդիպել էր Կվիրիկաշվիլիի եւ ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ: Նա վերջնագիր էր ներկայացրել կառավարությանը մինչեւ հունիսի 10-ը սպանությունը բացահայտելու ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարելու ուղղությամբ:

Վրաստանի կառավարությունը որպես կոնկրետ քայլ խորհրդարանում ժամանակավոր քննչական հանձնաժողով ստեղծեց, որի կազմում ներառվեցին 17 պատգամավոր՝ մեծամասնությունը ոչ իշխանական խմբակցություններից են: Սպանության հանգամանքները պարզելու համար հանձնաժողովը երեք ամիս ժամանակ ունի:

Վրաստանի կառավարության այս քայլը, թերեւս, կարելի է առանցքային համարել բողոքի ալիքի ապաքաղաքականացման տեսանկյունից: Մինչ հանձնաժողովի ստեղծումը դրա անհրաժեշտության մասին էր խոսում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը: Հանձնաժողովի ստեղծումից հետո այդ խմբակցությունը հրաժարվեց դրա կազմում ներկայացուցիչներ ունենալուց՝ պատճառաբանելով, որ իշխանությունների այդ քայլը ուղղված է հասարակության ուշադրությունը շեղելուն: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն էլ օգտվեց այդ իրավիճակից եւ մեղադրեց «Միացյալ ազգային շարժում» խմբակցությանը անհետեւողականության մեջ:

Հետաքննական հանձնաժողովի ղեկավար Սերգի Կապանաձեի հետ հանդիպման ժամանակ Սարալիձեն հայտարարել է, որ կփոխանցի գործի առնչությամբ ունեցած ամբողջ տեղեկատվությունը, սակայն անվստահություն է հայտնել հանձնաժողովի անդամներից մեկի հանդեպ:

«Բացի Բեսելիայից վստահում եմ հանձնաժողովի բոլոր անդամներին: Ես չեմ կարողանա վստահել մի մարդու, ով ինձ մեղադրում է, թե որոշ քաղաքական ուժերին թույլ եմ տալիս, օգտագործել որդուս հոգին իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար»,- ասել է Սարալիձեն:

Հանձնաժողովի ստեղծմամբ վրացական ճգնաժամը, կարծես, հանգուցալուծվեց: Համենայն դեպս այլեւս խոսք չկա քաղաքական բողոքի մասին, իսկ ընդդիմադիր խմբակցությունները, բացառությամբ «Միացյալ ազգային շարժման», Սարալիձեի հոր հետ աշխատելու են արդարության վերականգնման համար:

Վլադիմիր Մարտիրոսյան

Տպել
4196 դիտում

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին