Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին. վարչապետն ընդունել է դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: 

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների բնականոն զարգացումը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերի արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի: «Մենք առավելագույն ջանքեր կգործադրենք երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին՝ փոխադարձ շահերի հիման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Այդ համատեքստում, դեսպան Սաջադին ընդգծել է երկկողմ փոխգործակցության ուղղությամբ առկա մեծ ներուժի իրացման անհրաժեշտությունը և նշել, որ կան բոլոր նախադրյալները տնտեսական կապերի ընդլայնման ու խորացման համար: Դեսպանի խոսքով՝ դրան կարող են էապես նպաստել նաև Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեությունը, Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի առկայությունը: 

Զրուցակիցները քննարկել են Մեղրի և Արաս ազատ տնտեսական գոտիների համագործակցության ընդլայնմանը, էներգետիկայի, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և պարոն Սաջադին ընդգծել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը և այդ առումով կարևորել ենթակառուցվածքների բարելավումն ու երկկողմ կանոնավոր չվերթերի իրականացումը: 

Կողմերն անդրադարձ են կատարել նաև հայ-իրանական համատեղ ներդրումային ծրագրերի ընթացքին: 

Տպել
1135 դիտում

Գյումրու թիվ 18 դպրոցը չի ջեռուցվում. ծնողները խոստանում են բողոքի ցույց անել

Եթե արտագաղթեմ՝ կգտնվեն հայ լրագրողներ, ովքեր կասեն ՝ չե՞ք կարծում, որ ԽԾԲ-ի շնորհիվ եք վիզա ստացել. պատգամավոր

Բերեզովսկու, Ռոհնի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգով ամփոփվեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը

Ժողովրդին համազգային «ղումարբազության» մեջ ներքաշելը անարգանք է. տոտոների եւ վիվառոների հարցն՝ ԱԺ-ում

Հրաժարական է տվել Իսրայելում ադրբեջանցիների հիմնական լոբբիստը․ պատմական պահ է ՀՀ-ի համար

Հասկանալի պատճառներով դադար եմ վերցրել աշխատանքից․ Վահագն Թեւոսյանը մտնում է ընտրապայքար

Հայտնի է նորաստեղծ «Մենք» դաշինքի ցուցակի առաջին տասնյակը. ցուցակը կգլխավորի Արամ Սարգսյանը

Մանե Թանդիլյանը հայտարարել է իր լիազորությունները վայր դնելու մասին

Հայտնի է նորաստեղծ «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը

Ավագ Գաբրիելյանը նշանակվել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Ինչպե՞ս է ազդում տեխնոլոգիական առաջընթացը կրթության մեթոդների վրա․ սեմինար Երեւանում

Սպառնացել եւ գումար է հափշտակել․ բացահայտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը

Յուրաքանչյուր զոհ կաթոլիկ երեխա էր․ ԱՄՆ-ում քննարկում են կաթոլիկ եկեղեցիներում սեռական ոտնձգությունների խնդիրը

Արմեն Աշոտյանի կոշտ արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի կոշտ գնահատականներին

ՀՀԿ-ի վիճակագրական մանիպուլյացիաները․ նախկին իշխանությունը շարունակում է «շտկել» իրականությունը

28-ամյա երիտասարդի Էլեկտրահարումը ՋՕ-ն եւ ՀԷՑ-ը իրար վրա են բարդում. քրեական գործ է հարուցվել

Լուրեր կան, որ N46 երթուղայինները շուտով չեն գործի. քաղաքապետարանում տեղեկություն չունեն

ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը մոտ 6 ամսում 22 մլն դրամի չափով եկամուտ է ունեցել

Գեւորգ Աճեմյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Արսեն Ջուլֆալակյանն ու Առաքել Միրզոյանը կմասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին