ՀՀ դահուկասպորտի ֆեդերացիան դեռ նոր կանոնակարգերը չի ընդունել

ՀՀ դահուկասպորտի ֆեդերացիայում դեռ շարունակվում են նոր կանոնակարգեր մշակել: Այս տարվա ապրիլին պետք է ժողով լիներ, որի ընթացքում պետք է ընդունվեին նոր կանոնակարգերը, սակայն այն հետաձգվել է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը նշեց, որ որոշումները վերաբերում են բազմաթիվ ասպեկտների, այդ պատճառով էլ աշխատանքները ձգձգվում են: Բացի այդ՝ միջազգային ֆեդերացիայում փոփոխություններ են տեղի ունեցել: Մայիսի 13-19 Հունաստանում կայացած նիստի ընթացքում նոր չափանիշներ են սահմանվել, որոնք ՀՀ ֆեդերացիան պետք է ադապտացնի:

«Պետք է մշակվեն նոր կանոնակարգեր, կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ նոր ծրագրեր սկսած մարզիկների, մարզիչների էթիկայի կարգից, ընդհանուր էթիկայի նորմեր, անվտանգություն եւ այլն: Միջազգային ֆեդերացիայում եւս տեղի են ունեցել փոփոխություններ, եւ բոլոր օրենքները, որոնք ընդունվել են այնտեղ, պետք է տեղայնացվեն նաեւ մեզ մոտ»,- ասաց նա:

Դեռեւս հստակ չէ՝ երբ տեղի կունենա ՀՀ դահուկասպորտի ֆեդերացիայի ժողովը, սակայն, ինչպես ընդգծում է Գագիկ Սարգսյանը, այս աշխատանքները մարզիկների մարզումային գործընթացի վրա չեն արնդրադառնում: Բոլորը շարունակում են մարզվել անհատական ծրագրերով իրենց մարզադպրոցներում, իրենց անձնական մարզիչներին հետ:

ՀՀ դահուկասպորտի ֆեդերացիայում նման փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն էր առաջացել այս տարվա ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում ՀՀ հավաքականում տեղի ունեցած սկանդալից հետո: Փհենչհան 2018-ի ընթացքում լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը մնացել էր առանց դահուկների: Սա մեծ աղմուկ էր առաջացրել: Հետագայում ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ ժողովից հետո որոշվել էր նոր հավաքական ձեւավորել:

Լեռնադահուկային սպորտի նոր հավաքական դեռ չկա: Կազմավորման հարցը կքննարկվի ժողովի ընթացքում: Ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում Սարգսյանը նշել էր, որ գուցե մինչեւ դեկտեմբեր կամ դրանից հետո էլ լեռնադահուկային սպորտի հավաքական չունենանք: Դա կախված կլինի այն հանգամանքից, թե որքանով լեռնադահուկորդները կհամապատասխանեն նոր չափանիշներին:

Դահուկասպորտի հավաքականի հետ կապված նման խնդիրներ չկան: Այն շարունակում է իր բնականոն աշխատանքը:

Տպել
1529 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է