Ով է Ավինյանի օգնականը եւ ինչու էր ԱԺ-ում նրա նկատմամբ ծառայողական քննություն սկսվել

Քիչ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Վահե Դանիելյանին նշանակեց իր օգնական։ Այս նշանակումը մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց այն պատճառով, որ Վահե Դանիելյանը նախկինում աշխատում էր Ազգային ժողովում՝ իրավական ապահովման բաժնի պետ: Այստեղ հետաքրքիրն այն է, որ Վահեն ապրիլի 25-ին ֆեյսբուքի իր էջում հայտարարություն էր տարածել, որի համաձայն միանում էր համաժողովրդական շարժմանը:

«Հայկական ժամանակ»-ը ԱԺ-ի իր աղբյուրներից տեղեկացավ, որ Վահե Դանիելյանը հայտարարությունը տարածելուց հետո որոշել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, բայց աշխատանքից չի ազատվել: Այնուհետ, աշխատակազմը ցանկացել է ծառայողական քննություն սկսել՝ քաղաքական զսպվածությունը խախտելու պատճառաբանությամբ, քանի որ Դանիելյանի հայտարարությունը որակվել է քաղաքական:

ԱԺ աշխատակազմի ղեկավարին միջնորդություն է ներկայացվել ծառայողական քննություն սկսելու համար, այնուհետ, ընթացակարգի համաձայն, այդ միջնորդությունը ուղարկվել է Վահե Դանիելյանին: Տեղեկացանք, որ Դանիելյանը  իր պատասխանում հիմնավորել է, որ իր քայլը քաղաքական զսպվածության խախտում չէ: Այնուհանդերձ, Վահե Դանիելյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատման դիմում է գրել:

Ազգային ժողովի մեկ այլ աղբյուր՝ աշխատակազմից, տեղեկացրեց, որ Վահե Դանիելյանից զատ համաժողովրդական շարժմանը այլ աշխատակիցներ էլ են միացել, որոնք այժմ էլ շարունակում են աշխատել խորհրդարանում: Մեր զրուցակիցը նշեց, որ Վահեից բացի այլ աշխատակիցների նկատմամբ եւս ծառայողական քննություն են սկել, որոնք ՀՀԿ-ականներ են եղել՝ պաշտպանել են կուսակցական շահը:

ԱԺ աշխատակազմի մեր աղբյուրը նշեց, որ Վահեի եւ Աննայի (մյուս աշխատակիցը, որի հարցով եւս ծառայողական քննություն է սկսվել՝ այդ օրերին ՀՀԿ-ին պաշտպանելու համար) քայլի վերաբերյալ փորձել են հասկանալ, թե որն է նրանց որոշման պատճառը, սակայն պարզվել է, որ օրենսդրությունը այս առումով կարգավորված չէ: Նա տեղեկացրեց, որ դադարեցրել են սկսած բոլոր գործողությունները եւ դրա փոխարեն ցանկացել են օրենսդրական կարգավորումները բարելավել:

Աշխատակազմի մեր աղբյուրը նաեւ նշեց, որ Վահե Դանիելյանին այլ աշխատանք են առաջարկել՝ Սահմանադարական դատարանում՝ գործերի սպասարկման բաժնի ղեկավար, իսկ նրա բացատրությունը, թե ինչու՞ է մասնակցել շարժմանը, մասնագիտական տեսակետից հիացրել է աշխատակազմին:

Թեմայի շուրջ ՀԺ-ն կապ հասատեց Վահե Դանիելյանի հետ: Նա մեր հարցին ի պատասխան նշեց, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն եւ չցանկացավ մեկնաբանել մեր մյուս տեղեկությունները:

Առաջիկայում կներկայացնենք նաեւ ԱԺ լրատվության վարչության պարզաբանումը:

Տպել
8613 դիտում

Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործող «Արագիլը» կշարունակի՞ երեխաներ բերել. հարցը դեռ բաց է

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը նոր տնօրեն ունի

Գյումրիում երգեհոնային դպրոց կբացվի

ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է IntelExpress անհասցե փոխանցումների միջնորդավճարը

10 ծխողից 4-ը սխալմամբ մտածում է, որ նիկոտինը քաղցկեղ է առաջացնում․ Բրիտանիայի հանրային առողջապահության գործակալություն

«Սանիթեք»-ի 5 նոր աղբատար մեքենաներ հատում են Վրաստան-Հայաստան սահմանը. Սուրեն Պապիկյան

ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա առանց ուժի գործադրման․ ՌԴ ԱԳՆ

Պետական գաղտնիք. ո՞վքեր են ՏԸՀ անդամները

Գենետիկորեն ազնիվը.  ձեռքներդ հեռու Ալբերտ Բազեյանից

Զինվոր տղես ցավերի մեջ տանջվում է, ՊՆ-ն տեր չի լինում, դուպլեքս անելու տեղը հեռախոսով են նկարում. զինվորի մայր

ՏԻՄ. անսպասելի աշխուժություն Սյունիքում

Խուզարկության հիմքում գրված էր, որ հնարավոր է՝ մենք ենք այդ գաղտնալսում իրականացնողները

Ինչպե՞ս պաշտպանվել զրպարտչական բնույթի մեկնաբանություններից․ ոստիկանությունը պարզաբանում է

Դեռ չի կողմնորոշվել․ Քոչարյանը ՀՀԿ-ի հետ, թե՞ այլ ուժի աջակցությամբ է զբաղվելու քաղաքականությամբ

Դասագրքերը քչություն են անում. աշակերտները սովորում են հեռախոսով լուսանկարված գրքի էջերից

Լվացել են ադրբեջանական ու ռուսական ծագման փողեր․ Danske Bank-ի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Մոսկվայում որոշել են կանգնեցնել Կարո Հալաբյանի հուշարձանը

Հայաստանն ու Կոնգոն ցանկանում են զարգացնել բազմակողմ համագործակցությունը

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը տարվա վերջին գուցե մենամարտի գոտու համար

2,6 միլիոն եվրոյանոց բնակարան Էյֆելյանի մոտ․ Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Փարիզում