Սեփական բուրդը ամենեեւին պետական բուրդը չէ. Լիլիթ Ավագյանի հոդվածը

09/06/2018 schedule13:30

Հեղափոխությունը եղավ: Քաղաքացիների տոտալ վերահսկողությունը կարող է երաշխիք լինել, որ իշխանությունը չի կրկնի նույն սխալները, ինչ արել են իր նախորդները: Առհասարակ, նրանք, ովքեր առաջարկ են ստանում զբաղեցնել պետական կամ հասարակական որեւէ բարձր պաշտոն, որոշում կայացնելու առաջին 5 րոպեներին անվերապահորեն հավատում են` իրենց ներկայությամբ իշխանությունները կդառնան առավել պրոֆեսիոնալ, հնարավոր է` առավել մաքուր: Իրենք գնում են վստահ` բարեփոխելու են այն ոլորտը, որն իրենց է վստահվել: Մեր աչքի առաջ երիտասարդ եւ ոչ այնքան երիտասարդ մարդիկ փորձեցին իրենց ներկայությամբ փոխել իշխանական համակարգը, սակայն չկարողացան: Ավելի ուշ` արդեն` չցանկացան:

Հունիսի 7-ին ԱԺ-ն կառավարության ծրագրին կողմ քվեարկեց, ինչը նշանակում է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում տեղի կունենա ԱԺ արտահերթ ընտրություն:

Ամենայն հավանականությամբ,  ընտրություններին մասնակցելու հայտ կներկայացնեն այսօր ԱԺ-ում ներկայացված ուժերը՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ԵԼՔ դաշինք:

Ի՞նչ են ներկայացնում իրենցից հայաստանյան կուսակցությունները: Դրանք, խոշոր հաշվով, ավտորիտար, մի դեպքում՝ մեկ անձի խարիզմայի,այլ դեպքում՝ մեկ անձի լծակների, երրորդ դեպքում՝ մեկ անձի ֆինանսական միջոցների շուրջ համախմբված միավորներ են:

Բոլոր ուժերը, որոնք գրեթե նույն կազմով ասպարեզում են արդեն տասնամյակներ, հավակնում են մնալ ասպարեզում: Ընդ որում, նրանց չի կաշկանդում փաստը , որ ժամանակին ունեցել են իշխանություն, սակայն ձախողել են երկրում դրական փոփոխություններ անելու հնարավորությունը:

Ահա ԲՀԿ-ն, որ ժամանակին ՀՀԿ-ի մասնաճյուղն էր, մի յուրօրինակ Նոյյան տապան, որտեղ իրենց տեղն էին գտել ՀՀԿ-ից դուրս մնացած գործիչները: Այս կուսակցությունը, որ համաժողովրդական ալիքի հանգուցալուծումից հինգ րոպե առաջ հասցրեց «կանգնել ժողովրդի կողքին», արդեն լուրջ ծրագրեր ունի. պատգամավորներից մեկն ասաց, որ ԲՀԿ-ն հավակնում է նոր ԱԺ-ում ունենալ մեծամասնություն: Գագիկ Ծառուկյանը, տասնամյակներ է՝ վայելում է երկրի առաջին օլիգարխի տիտղոսը: Եվ այսօր էլ, թավշյա հեղափոխությունից հետո, նա շարունակում է անմիջականորեն միջամտել երկրի կառավարմանը՝ ունենալով ներկայացուցիչներ կառավարությունում:

Մյուս ուժը Դաշնակցությունն է: Այս կուսակցությունը կյանքի բոլոր իրավիճակներում իշխանության կողքին է, սկզբունքայնության հարցում առանձնապես նախանձախնդիր չէ: Սա եւս փակ կառույց է, որտեղ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միմիկան բավական է՝ ՀՀԿ-ի գրկից թռչել ու կանգնել «հեղափոխության կողքին»՝ իր ունիվերսալ նախարար Արծվիկ Մինասյանով:

ՀՀԿ-ն՝ մինչ վերջերս անխորտակելի թվացող այդ ուժը, հաջողել էր երկրում այնքան իջեցնել արժանապատվության, բարոյականության նշաձողը, որ դրանից ցածր այլեւս անհավանական էր թվում:

Նախագահ Սերժ Սարգսյանին վարչապետ Սերժ Սարգսյանով փոխարինելու, նրան քծնելու, սեփական անձն առանց բարդույթների եւ հաճույքով նվաստացնելը հիշեցնում էր 4-րդ դարի պարսից արքունիքի նիստուկացը՝ ներքինիների հարուստ փորձով: Եվ այս կուսակցությունը պատրաստվում է դարձյալ շարունակել իր ներկայությունը Հայաստանի քաղաքական դաշտում՝ արդեն իբրեւ ընդդիմադիր:

Նոր կառավարությունն էլ բացառապես մեկ անձի խարիզմայի ու սկզբունքայնության վրա է խարսխված՝ Նիկոլ Փաշինյան: Երբ ասում ենք՝ այս կառավարությունն ունի ժողովրդի վստահության քվեն, այնքան էլ անկեղծ չէ. այս կառավարությունն այնքանով ունի ժողովրդի վստահության քվեն, քանի դեռ այն գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի օրինակով տեսանք, որ ՔՊ անդամ լինելը վստահություն վայելելու երաշխիք չէ. Ալեն Սիմոնյանի ցանկությունը՝ վայր դնել ԱԺ մանդատը՝ Երեւանի ավագանու կազմում մնալու եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնելու նպատակով, զրնգալով փշրվեց, երբ Փաշինյանն ասաց, թե Սիմոնյանի այդ մտադրության մասին ինքը տեղյակ չի եղել:

Առհասարակ, լիդերի պաշտամունքի ավանդույթը ձգվում է մինչեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարության տարիներ: Տեր-Պետրոսյանի շուրջ խորհրդավորության ու պաշտամունքի մթնոլորտը ՀԱԿ-ում կա նաեւ այսօր:

Հեղափոխության ընթացքում ակտիվացավ նաեւ «Օրինաց երկիրը»: Այս կուսակցությունը եւս անձի չհիմնավորված պաշտամունքի դասական օրինակ է:

Կուսակցությունները ձեւացնում են, թե ունեն քաղաքական եւ տնտեսական ծրագրերի ներկայանալի փաթեթներ: Եվ միայն դրանցով է հնարավոր երկիրը դուրս բերել «սոցիալ-տնտեսական ծանր վիճակից»: Բայց միայն մի պայմանով` պետք է իրենց ներկայությունն ունենան ԱԺ-ում:

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին կկարողանա՞ն մահու չափ ձանձրացրած այս կուսակցությունները մուտք ունենալ ԱԺ: Գուցե, եթե հանդես գան նոր դեմքերով, լինեն ոչ անձնակենտրոն:

Ամեն դեպքում, տեղի է ունեցել կարեւոր իրադարձություն: Այլեւս անպատասխան չէ «Ինչպե՞ս պետք է տեղի ունենա իշխանափոխությունը» հարցը: Դրա պատասխանը կա մի ժողովածուում, որի վրա գրված է` «ՀՀ Սահմանադրություն»: Այնտեղ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ, որ իշխանությունները ձեւավորվում են ընտրությունների միջոցով:

Տպել
7737 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին