Առաջին անգամ. «Գայանեն» Աթաթուրքի անվան բեմում

09/06/2018 schedule14:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 9-ի համարում

Այսօր 140 հոգանոց կազմով Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը մեկնում է Թուրքիա: Ստամբուլի Աթաթուրքի անվան մշակույթի պալատում, որն այնտեղի ամենամեծ ու ամենահեղինակավոր օպերային դահլիճն է, երեւանյան օպերային թատրոնը ներկայացնելու է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Այս հյուրախաղերն աննախադեպ են ոչ միայն այն բանով, որ, փաստորեն, մեր երկրի թիվ մեկ մշակութային օջախի կոլեկտիվն առաջին անգամ, այն էլ՝ նման հսկայական կազմով, ելույթ է ունենալու Թուրքիայի ամենանշանավոր մշակութային դահլիճում, այլ հատկապես նրանով, որ կիսակառավարական բնույթ են կրում:

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Թուրքիայի մշակույթի նախարարության այս քայլը մշակութային պաշտոնական համագործակցության առաջին փորձն է: Իհարկե, մեր օպերային թատրոնի հետ բանակցությունները սկսել է Թուրքիայի «Ռոտարի» ակումբի նախագահը, սակայն հետագայում հենց Թուրքիայի մշակույթի նախարարությունն է հայկական կողմին տրամադրել Աթաթուրքի անվան դահլիճը եւ աջակցել կազմակերպչական հարցերում: Խաչատրյանի հանճարեղ այս ստեղծագործության բեմադրությունը տեսնելու համար Թուրքիան հոգացել է հայկական հյուրախաղերի բոլոր ծախսերը՝ սկսած տրանսպորտային, վերջացրած կեցության, սննդի եւ այլն:

Ընդ որում, այս ամենից բացի, նաեւ հոնորար է վճարելու մեր արտիստներին: «Գայանեն» Ստամբուլում ներկայացվելու է երկու օր՝ հունիսի 13-ին եւ 14-ին: Այս բալետի տոմսերը, որ Երեւանում վաճառվում են 1000-3000 դրամով, Թուրքիայում վաճառվում են 50, 70 եւ 100 դոլարով: Ըստ օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի, դեռ երկու օր առաջվա տվյալներով, Արամ Խաչատրյանի այս բալետի առաջին օրվա ներկայացման տոմսերն ամբողջությամբ վաճառված են եղել, իսկ հաջորդ ներկայացման տոմսերը՝ արագ սպառման պրոցեսում են (Աթաթուրքի անվան դահլիճը 1100 տեղանոց է):  Ի դեպ, «Գայանեի» ընտրությունը կատարել է Թուրքիայի «Ռոտարի» ակումբի նախագահն իր տիկնոջ հետ դեռ 2004-ի նոյեմբերին, երբ նույն կազմակերպության ֆրանսիական մասնաճյուղի ներկայացուցիչների հետ գտնվելիս է եղել Հայաստանում եւ այստեղ ներկա է գտնվել «Գայանեի» ներկայացմանը:

Երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ասում էր, որ բեմադրությունը հավանելուց հետո ակումբի նախագահն ասել է, որ եթե մենք դեմ չլինենք, իրենք «Գայանեի» հյուրախաղերը կկազմակերպեն Թուրքիայում: Հայկական կողմի համաձայնությունը ստանալուց հետո երկու ամիս անց «Ռոտարիի» նախագահը օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանին, տնօրեն Կամո Հովհաննիսյանին եւ Հայաստանի «Ռոտարի» ակումբի նախագահ Հովսեփ Սեյֆերյանին հրավիրել է Ստամբուլ՝ բանակցությունների: Տեսնելով, որ կազմակերպությունը, որի հետեւում շատ լուրջ մարդիկ են կանգնած ու նաեւ Թուրքիայի մշակույթի նախարարությունը շատ լրջորեն են տրամադրված հյուրախաղերի կազմակերպմանը, հայկական կողմը կնքել է պայմանագիրը:

Թե ինչպես կընդունվի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը թուրք հանրության կողմից, երեկ պարոն Հովհաննիսյանը դժվարացավ ասել: «Ես ամեն ինչ կասեմ միայն վերադառնալուց հետո: Ես այնտեղ տեսա, որ կան մարդիկ, ովքեր շատ բարձր էին գնահատում այս քայլը ե՛ւ մեր կողմից, ե՛ւ թուրքական: Բայց կարծում եմ, որ լավ է ընդունվելու: 99 տոկոսով վստահ եմ: Արվեստի համար սահման չկա: Հիմա Հայաստանում էլ թուրքերին չեն սիրում, բայց թուրքական երաժշտությունը լսում են»,- երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասում էր օպերային թատրոնի տնօրենը: Եթե մի կողմ դնենք երկու երկրների միջեւ առկա լարված հարաբերությունները՝ հաշվի առնելով այն, որ թուրքերն, ըստ էության, բալետային դպրոց չունեն, «Գայանեն» պետք է որ իսկապես հրաշալի ընդունվի թուրք հանդիսատեսի կողմից:

Համենայնդեպս, Արամ Խաչատրյանի երաժշտությունն ու Մինասի դեկորները, որոնք այս պահին Թուրքիայում են, արդեն դրա համար կայուն նախապայմաններ ապահովում են: Մնում է, որ բալետային խումբը լավ պարի, նվագախումբն էլ լավ նվագի: Համենայնդեպս, երեկ Կամո Հովհաննիսյանն ասում էր, որ իրենք շատ լրջորեն, լավ եւ ամենայն պատասխանատվությամբ են նախապատրաստվել սույն հյուրախաղերին: Անգամ երեկ թատրոնում փորձեր էին ընթանում: Տնօրենի կարծիքով, սույն հյուրախաղերը հետագայում շատ բաների կնպաստեն: Թեեւ խիստ կասկածելի է, որ անգամ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ որոշակի հարաբերություններ հաստատվելուց հետո, եթե թուրքերն այստեղ նման մեծ մասշտաբի որեւէ բան բերեն, այն մեր երկրում լավ ընդունվի:

Համենայնդեպս, նրանց մի փոքրիկ ֆիլմը մեր ամենաանշուք ու փոքրիկ դահլիճներից մեկում սկանդալով ու ձվերով ընդունվեց: Անձամբ օպերային թատրոնի տնօրենն էլ ակնհայտորեն մտավախություններ ուներ, որ իրենց թուրքական հյուրախաղերը կարող են մեր երկրում լավ չընդունվել, թեեւ խուսափում էր այս առթիվ որեւէ բան ասել: Թուրքիայից վերադառնալուց հետո, սակայն, թատրոնի ղեկավարությունը խոստանում է մամուլի ասուլիս հրավիրել եւ ամենայն մանրամասնությամբ տեսաերիզով ներկայացնել, թե ինչպես են անցել ստամբուլյան հյուրախաղերը: 140 հոգուց բաղկացած կազմը՝ բալետային խումբ, նվագախումբ եւ սպասարկող կազմ, Թուրքիայից կվերադառնա հունիսի 16-ին:

Լուսինե Բարսեղյան

Տպել
2039 դիտում

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար