Արձագանք. ՀՀՇ-ն գնում է ճիշտ ուղով

09/06/2018 schedule14:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 9-ի համարում

Ասում է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Աբովյանի տարածքային կազմակերպության կողմից կիրակի օրը ՀՀՇ վարչությանը ներկայացված մեղադրանքներին արդեն անդրադարձել ենք՝ ներկայացնելով տարածքային կազմակերպության անդամ Գրիգոր Ոսկերչյանի  տեսակետները: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը պատասխանում է այդ մեղադրանքներին:

- Պարոն Զուրաբյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ՀՀՇ տարածքային կառույցներից մեկը մի շարք մեղադրանքներ է ներկայացնում ՀՀՇ վարչությանը եւ ՀՀՇ վարչության գործունեությունը բացասական գնահատող հայտարարություն ընդունում:

- Մինչեւ բուն խնդրին անդրադառնալը, ուզում եմ նշել, որ տեղի է ունեցել կեղծիք, քանի որ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի նիստում որեւէ հայտարարություն չի ընդունվել:  Իսկ տեղի ունեցած քննարկումը կարելի էր կառուցողական քայլ դիտարկել, եթե չլինեին մամուլում այդ հարցի հետագա քննարկումները: Սակայն դրանց առկայությունը հիմք է տալիս մտածելու, որ Գրիգոր Ոսկերչյանը եւ նրա մի խումբ համախոհներ մտել են բանսարկությունների դաշտ, իսկ ինքս անձամբ շահագրգռված չեմ օժանդակել այդ գործընթացներին, որոնց հետագա զարգացումը հղի է ավելի լուրջ վտանգներով այն բոլոր անձանց համար, ովքեր այդտեղ դիտարկվում են որպես կողմ: Չեմ ուզում նաեւ իմ գնահատականներով ավելի բարդացնել այն մարդկանց վիճակը, ովքեր ՀՀՇ կազմակերպության մեջ այսօր չունեն այն դերն ու դերակատարությունը, որ ունեցել են նախկինում:

- ՀՀՇ Աբովյանի տարածքային կազմակերպությունը վարչությանը մեղադրել է պասիվության եւ ներքաղաքական կյանքում գործընթացները ոչ թե առաջնորդելու, այլ դրանց ետեւից գնալու մեջ: Համաձա՞յն եք այս գնահատականներին:

-  Ներքաղաքական կյանքում  յուրաքանչյուրը յուրովի է ակտիվությունը պատկերացնում, եւ յուրաքանչյուր կուսակցություն կամ գործիչ քայլ է անում որոշակի տրամաբանությունից ելնելով: Չեմ կարծում, որ ՀՀՇ-ն ինչ-որ բան պակաս է արել կամ ինչ-որ ավելորդ քայլ է կատարել: Մենք ճիշտ ուղղությամբ շարժվում ենք դեպի մեր նպատակը, որը նախ եւ առաջ մեր կուսակցության հզորացումն է: Եթե համապատասխան գործընթացներ սկսվեն քաղաքական դաշտում, ապա մենք անպայման դրան մասնկից կլինենք: Իսկ իշխանությունների նախահարձակ լինելու պարագայում արժանի հակահարված կտանք նրանց: 

Սակայն մենք ճանաչում ենք պայքարի միայն սահամանադրական եղանակները եւ չենք կարող գնալ որեւէ տիպի հեղափոխության, որի մասին խոսվում է: Ես դեմ եմ գործող վարչախմբի բռնի տապալմանը, քանի որ կարծում եմ, որ իշխանափոխության գործընթացը պիտի տեղի ունենա ընտրությունների ճանապարհներով: Դրա համար հակված ենք այսօրվանից պատրաստվել ընտրությունների, անկախ նրանից՝ դրանք կլինեն արտահերթ, թե հերթական, քանի որ ՀՀՇ-ն այն կառույցն է, որը կարող է շատ արագ արձագանքնել ցանկացած զարգացման:

- Աբովյանի տարածքային կազմակերպության մյուս հարցադրումն այն է, որ ՀՀՇ ղեկավարման մեջ չեն օգտագործվում ՀՀՇ փորձառու գործիչների ուժերը: Ինչո՞ւ:

- Կարծում եմ, հարցը պետք է ուղղել հենց փորձառու գործիչներին, որոնցից յուրաքանչյուրին ես շատ հարգում եմ: Սակայն համոզված եմ, որ այսօրվա ՀՀՇ վարչությունում էլ փորձառություն ունեցողների պակաս չկա, քանի որ 89 թվականին կազմավորված կուսակցության անդամների 70-80 տոկոսը իրենց փորձառությամբ որեւէ մեկին չեն զիջում: Բացի այդ, ՀՀՇ-ում յուրաքանչյուր ոք ինքն է որոշում կուսակցության աշխատանքներին իր մասնակցության չափը: Յուրաքանչյուր ՀՀՇ անդամ կարող է ընտրվել ՀՀՇ համագումարի պատվիրակ, մասնակցել համագումարին, ընտրվել վարչության անդամ:

- Դա ֆորմալ իմաստով: Իսկ հնարավոր չէ՞, որ տեղի ունենա ՀՀՇ վարչության եւ «Արմատ»-ի միավորում:

- Չի կարելի դնել մի ամբողջ կուսակցության եւ մի փոքր հասարակական կազմակերպության միավորման խնդիր: Մանավանդ, որ այդ հասարակական կազմակերպության մի շարք անդամներ այսօր էլ ՀՀՇ վարչության կազմում են:

- ՀՀՇ վարչության որոշ անդամներ խոսում են մի շարք փորձառու գործիչների ՀՀՇ-ից հեռացնելու հնարավորության մասին: Ըստ նրանց, հասարակության մեջ բացասական ընկալում ունեցող անձանց հեռացումը ՀՀՇ-ից կարող է բարձրացնել ՀՀՇ-ի հեղինակությունը: Համաձայն ե՞ք նման մոտեցմանը:

- Գուցե շատերը կցանկանային նման քայլեր կատարվեին մեր կուսակցությունում: Սակայն անհրաժեշտ եմ համարում նշել, որ սովորաբար ՀՀՇ-ն չի հեռացնում, իսկ ՀՀՇ-ից հեռանում են նրանք, ովքեր անելիք չունեն քաղաքական դաշտում:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
3123 դիտում

Ոստիկանությունը գնդակահարել է Ստրասբուրգի ահաբեկչության հեղինակին

Դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերը հանձնեց Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին

Ֆիլիպ Կիրկորովը Բաքուն անվանել է «հարազատ դարձած տուն»

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ճանապարհը, փակ է Վարդենյաց լեռնանցքը, Լարսը

Կալանավոր տեղափոխող Վիլիսը Արթիկում վրաերթի է ենթարկել 2 երեխայի, բախվել պատին. 5 վիրավոր կա

Տեղի է ունեցել Արցախի մասին ռուսերենով ու անգլերենով պատմող ֆիլմի շնորհանդեսը (տեսանյութեր)

Հայաստանում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները

Ն. Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Սեմերիկովը

Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արման Հովակիմյանը

Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը. Վիրաբյան

ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախումբը պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել. Մարիան Ստրեյֆ-ֆելլերը՝ Աննա Հակոբյանին (լուսանկարներ)

Բուռն պայքար ու հաղթանակ. Հարություն Ուռուտյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին

Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ

Լրագրողին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանները դատապարտվել են տուգանքի

ՀՀԿ-ն գնաց, մնաց ՀՀԿ-իզմը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեկտեմբերի 6-ին չի լուծվել և չէր կարող լուծվել. Եղոյանը արձագանքում է Նազարբաևին

ԵՊԲՀ դիպլոմը կճանաչվի Շրի Լանկայի բժշկական խորհրդի կողմից