ՏԻՄ ընտրություններին ամենաակտիվ համայնքները Արագածոտնում են, պասիվ են Կոտայքում, Լոռիում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  հրապարակելէ այսօր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի՝ թվով 18 համայնքներում անցկացվող  տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին ընտրողների մասնակցության տվյալները:

Ըստ այդմ՝ 18 համայնքներից, կեսօրի դրությամբ, ամենաակտիվը ընտրություններին մասնակցել է Արագածոտնի մարզի Դպրեվանք գյուղը՝ ընտրողների 20.69 տոկոսի մասնակցությամբ, իսկ ամենապասիվը՝ Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղը՝ 1.92 տոկոս ընտրողներով:

Դպրեվանքից ընտրական ակտիվությամբ քիչ հետ է մնում Կոտայքի մարզի Մարգարա գյուղը՝ 20 տոկոս մասնակցությամբ:

Ամենապասիվ քվեարկած գյուղերից մելն էլ Լոռու մարզի Անտառամուտ համայնքն է:

Հիշեցնենք, սյսօր՝ հունիսի 10-ին ՏԻՄ  ընտրություններ են ընթանում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 18 համայնքներում:

Նշված համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական  հանձնաժողովը:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 33 քաղաքացիներից 6-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: 

Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 27 թեկնածուներից 22-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 4-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: 

Ավագանու անդամի գրանցված 89 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 10 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 79 թեկնածուներից 76-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 2-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

ԿԸՀ տվյալների համաձայն,  առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 21 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու է թվով 29 տեխնիկական սարքավորում:

Տպել
3819 դիտում

Լրագրողը կատարվածը մասնագիտական գործունեության խոչընդոտում չի դիտարկում. ԽԱՊԿ

Դատախազությունն ուսումնասիրել է ընտրախախտումների ահազանգման 123 դեպք. 4 դեպքով հարուցվել է քրգործ

Սա պատմական հնարավորություն է եւ ձեր ձայնը իսկապես շատ վճռորոշ է. Նիկոլ Փաշինյան

Խնդիրներ են գրանցվել տեղամասերի կահավորման և հանձնաժողովների անդամների վարքագծի վերաբերյալ. ՄԻՊ

ԱԺ ընտրությունները տեղի կունենան այս տարի. Ալեն Սիմոնյան

Ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ. ԲՀԿ-ի շտաբում բռնություն են գործադրել իրավապահների նկատմամբ

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

Բաքվի Ղարադաղի շրջանում հրաբուխ է ժայթքել. բոցի բարձրությունը հասնում է 200-300 մետրի

Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ. դատախազություն

Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված Արցախ Հովսեփյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

14:00-ի դրությամբ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 23.72 տոկոսը

Ակնոցներդ կջարդեմ. «Անկախ դիտորդ» դաշինքը ժամը 13:45-ի դրությամբ գրանցել է մի շարք խախտումներ

Որոշ մարդիկ միտումնավոր փորձում են ստվեր նետել ընտրությունների օրինականության վրա. Հովակիմյան

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

75 խախտում, 10 միջադեպ. վիճաբանել են ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձիք

Սա պատմական լուսանկար է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գարեգին Բ-ի սելֆին

Մեր թիմի հանդեպ սև PR է օգտագործվում. Հայկ Մարությանը քվեարկեց

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին եւ թագաժառանգին

ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ

Ընտրությունները չեն արգելում սնվել. «Իմ քայլ»-ի ներկայացուցիչը՝ տեղամասեր պիցցա տանելու մասին