Իրանը դիմագրավելու է ԱՄՆ-ի թշնամական քայլերին. Լարիջանի

11/06/2018 schedule12:20

ԱՄՆ-ը պետք է վստահ լինի, որ Իրանի ժողովուրդն անսալով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհուրդներին, ամուր քայլերով շարունակելու է դիմագրավել ամերիկացիների ու սիոնիստների թշնամական քայլերին: Այս մասին հայտարարել է Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:

Խորհրդարանի դռնբաց նիստում Լարիջանին ԱՄՆ նախագահի վերջին հակաիրանական հայտարարությունների մասին ավելացրել է. «Թրամփն այնպիսի հանգամանքներում է խոսում Իրանի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանելու մասին, երբ հանդես է գալիս նաեւ հարցերի լուծման նպատակով Իրանի հետ բանակցելու անհրաժեշտության մասին հայտարարություններով»:

Նշելով, որ քաղաքական դաշտը խելացի հաշվարկների ու հարաբերությունների հարթակ է, այլ ոչ թե քաղաքական անկարգության, Լարիջանին ընդգծել է, որ երբ Թրամփն առանց բարոյական հանձնառությունները հաշվի առնելու ոտքի տակ է դնում միջուկային համաձայնությունը, չի կարող ակնկալել, որ իր հայտարարությունները հաշվի են առնվելու:

Հինգշաբթի օրը, ԱՄՆ նախագահն Իրանի դեմ աննախադեպ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքով հույս է հայտնել, որ Իրանը հավաքական կոնսենսուսի է գալու:

Լարիջանին Սիոնիստական ռեժիմի եվրոպական շրջագայությունը ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ-ի հետ Եվրոպային համաձայն դարձնելու փորձ է գնահատել: Նա ասել է. «Իրաքում եւ Սիրիայում ահաբեկիչների պարտությամբ, սիոնիստները նպատակ ունեն տարածաշրջանում մեկ այլ ճգնաժամ ստեղծել՝ ռեժիմի ներքին ու արտաքին խնդիրները կոծկելու նպատակով»:

Նշելով, որ ԻԻՀ-ի պետայրերը Եվրոպայի անտեղի խոստումներին չեն սպասում, իսլամական խորհրդարանի նախագահը հավաստիացրել է. «Եթե Եվրոպան կարող է պահպանել ՀԳՀԾ-ն, ապա պետք է անհապաղ ու պարզ հայտարարի իր որոշման մասին: Հակառակ դեպքում, ԻԻՀ-ը հաջորդ քայլն է անելու եւ՛ միջուկային, եւ՛ այլ հարցերի վերաբերյալ»:

Տպել
419 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին