«Ֆիդայիներ» ՀԿ-ն հայ ֆիդայիների պատվին 600 նկարից բաղկացած ֆիդայապատ կստեղծի. Չիլինգարյան

Արդեն 1 տարի է՝ մի շարք ազատամարտիկներ եւ, պարզապես սրտացավ քաղաքացիներ ստեղծել են «Ֆիդայիներ» ՀԿ-ն: «Ֆիդայիներ» ՀԿ-ն տարբեր միջոցառումներ է կազմակերպում եւ անդրադառնում է հայ ֆիդայիներին:

«Ֆիդայիներ» ՀԿ-ի գործունեության եւ նպատակների վերաբերյալ զրուցեցինք ՀԿ-ի նախագահ Սեյրան Չիլինգարյանի հետ:

- Պարոն Չիլինգարյան, ինչո՞վ է զբաղվում «Ֆիդայիներ» ՀԿ-ն, ի՞նչ գործունեություն է իրականացնում:

- «Ֆիդայիներ» ՀԿ-ն ստեղծվել է անցած տարվա մայիսի 27-ին, Գեւորգ Չաուշի մահվան 110-ամյակի կապակցությամբ: Մեր ՀԿ-ն իր առաջ դրել է նախապայման, որպեսզի 1870-1920 թվականներն ընկած ժամանակահատվածում բոլոր ֆիդայիներին անդրադառնա եւ ներկայացնի հասարակությանը: Մենք շատ աշխատանքներ ենք տարել այդ կապակցությամբ:

- Ի՞նչ աշխատանքներ եք կատարել:

- Նախ, արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Աղբյուր Սերոբի գերեզմանաթմբից մի բուռ հող բերենք Սոսե մայրիկի գերեզմանը ընդհանրացնելու համար: Անձամբ ինձ պատիվ չի բերում, որ Աղբյուր Սերոբի գերեզմանի գլուխը մի  տեղում է թաղված, մարմինը այլ տեղում է թաղված, բոլորը գաղտնի են, ոչ ոք տեղը չգիտի: Կնոջն Ալեքսանդրապոլում են թաղել, հետո բերել են Հայաստան: Վերջիվերջո այդ մարդը Արեւմտյան Հայաստանի առաջին հայդուկապետն է եղել, որը ստեղծել է ամուր խումբ, ումից վախեցել են թե՛ թուրքերը, թե՛ քրդերը, եւ այդ հենքի վրա էլ ստեղծվել է մեր ֆիդայությունը:

Այս պահին որոշված է, որ ստեղծենք ֆիդայապատ, որի վրա կլինեն մոտ 300 ֆիդայի՝ սարդարապատյան եւ իմ ասած ժամանակաշրջանի հերոսներով: Արդեն պայմանավորվածություններ եղել են, ժողովներ ենք արել ԵՊՀ պատմության ֆակուլտետի ամբիոնում: Մեզ հետ է Նկարիչների միության նախագահը, Ճարտարապետների միության նախագահը: Մոտ 600 նկարի համար պատ պետք է լինի: Մեզ հետ կան հերոսներ` Արկադի Տեր-Թադեւոսյանը, Վաղարշակ Վարդանյանը, մեր ՀԿ-ի խորհրդի անդամներ են: Մեր շտաբի աշխատանքները համակարգելու է «Ֆիդայիներ» Հ/Կ-ի Վայոց Ձորի տարածքային շտաբի նորընտիր ղեկավար, Վայքի գնդի նախկին հրամանատարի տեղակալ՝ «Կայծ» մարտական անունով հայտնի Էդուարդ Բաբայանը:

- Ձեր ՀԿ-ում ընդգրկված մարդիկ բոլորը կռված ազատամարտիկնե՞ր են:

- Չէի ասի, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում՝ կռված է, թե`ոչ: Ես աշխատանք եմ ուզում անել, այսօր ինձ համար գիտական ճանապարհ անցած մարդը կարող է ավելի շատ բան անել, քան կռվածը: Ես էլ եմ կռվին մասնակցել, ընկերներս էլ են մասնակցել, մենք ընդամենը կոչվում ենք սիմվոլներ:

- Ձեր ՀԿ-ն ՊՆ-ին, ՊԲ-ին առնչվո՞ւմ է:

- Իհարկե, առնչվում է, ես հասարակական խորհրդի անդամ եմ, ՊՆ-ում գրանցված եմ: Պաշտպանական դիրքեր գնում եմ, իմ պատվոգրերով, իմ դրոշով ոգեւորում եմ, հայապահպանության համար հուշամեդալ ունեմ: Մայիսի 7-ին, 8-ին եւ 9-ին Արցախում եմ եղել, Նիկոլ Փաշինյանի վարորդին պատվոգիր եմ տվել, որ փոխանցի իրեն:

- Հայկական բանակում նախկինում տիրող իրավիճակի ու ներկայիս իրավիճակի միջեւ փոփոխություններ նկատե՞լ եք:

- Առաջ գնում ենք, տարբերություն կա թե՛ զենքի, թե՛ զինատեսակների, թե՛ հագուստի շատ տարբերություններ կան: Պարոն Փաշինյանի ասածը, որ չպետք է զինվորի համար ծնողները հագուստ գնեն, բավականին ոգեւորել է մեզ:

- Այս պահի դրությամբ, երբ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի ներքաղաքական կյանքում, ձեր ՀԿ-ն ի՞նչ սպասելիքներ ունի նոր կառավարությունից, ՊՆ-ից:

- Հարգանքը նոր կառավարության հանդեպ շատ մեծ է: Հին կառավարությունից շատերին անձամբ եմ ճանաչել, նրանք բարձրացել են մեր մարմնի մասերի վրայով: Նոր կառավարությունը արեց մի գործ, որը համաշխարհային հնչեղություն ստացավ, նման բան չի լինում, բայց ստացվեց: Նիկոլ Փաշինյանի ասած 0 թվով հասարակությունը շատ ոգեւորված է: Մի բան միայն կխնդրեմ պարոն Փաշինյանի կառավարության բոլոր անդամներին ու նրա հետ բոլոր քայլողներին՝ թող ոչ մեկը ոչինչ չուզի, թող ոչ ոք ոչինչ չակնկալի, որպեսզի կարողանան մի բան անել: Ոչ մի բան արագ չի լինում, թող բոլորը միահամուռ աշխատեն այդ մարդու հետ, որպեսզի կարողանանք այս վիճակից դուրս գալ: Եթե հայ ազգը մի անգամ էլ հիասթափվի, մեր վերջը արդեն կգա:

Տպել
1686 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան