Ծաղկաձորի համայնքապետարանը նախատեսված բենզինի փոխարեն գազո՞վ է վարում ավտոմեքենաները

Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանը 2018 թվականին կատարվող իր գնումների պլանի մեջ նախատեսել է ձեռք բերել 4000 լիտր ռեգուլյար տեսակի բենզին, որի լիտրն արժե 430 դրամ, այսինքն՝ ընդհանուր 1 մլն 720 հազար դրամի: Դրանից զատ համայնքապետարանը նախատեսել է ձեռք բերել նաեւ 1000 լիտր պրեմիում տեսակի բենզին, որի լիտրն արժե 450 դրամ, ընդհանուր՝ 450 հազար դրամի:

«Հայկական Ժամանակ» օրաթերթը ահազանգ էր ստացել, որ Ծաղկաձորի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոմեքենաները, այդ թվում՝ համայնքապետի ավտոմեքենան, գազով են աշխատում: Դրանից բացի, մեզ մոտ լուսանկար հայտնվեց, որտեղ երեւում է, որ Ծաղկաձոր համայնքի ենթակայության տակ գտնվող 999LL70 պետհամարանիշներով ավտոմեքենան գազալցակայանում է:

Հարցի վերաբերյալ պարզաբանում ստացանք Ծաղկաձորի համայնքապետ Արթուր Հարությունյանից:

- Պարոն Հարությունյան, ձեր համայնքի գնումների պլանի մեջ ներառված է 4000 լիտր ռեգուլյար տեսակի եւ 1000 լիտր պրեմիում տեսակի բենզինի ձեռքբերում, մեզ մոտ լուսանկար կա, որտեղ երեւում է, որ ձեր համայնքապետարանին սպասարկող 999LL70 պետհամարանիշներով ավտոմեքենան գազալցակայանում է, ինչպե՞ս դա կբացատրեք:

- Ուզում ենք կրճատումներ անել, դրա համար երկու եռամսյակի բենզին ենք ներառել:

- Ավտոմեքենաները բենզինի փոխարեն փոխել եք գազի՞:

- Իհարկե, մենք երկու եռամսյակ ենք բենզին վերցրել: Եթե դուք նայեք մեր գնումների պլանը, ապա կնկատեք, որ դա ընդամենը երկու եռամսյակի բենզին է եղել:

- Ձեր գնումների պլանի մեջ գազի մասին նշում չկար:

- Գազ չկա ներառված, մենք ենք լցնում, այդ բենզինն էլ հո միայն մերը չի, տեղակալի ավտոմեքենան է, ծառայողական մեքենաներ են: Համայնքի ավտոմեքենաները անցնում են գազի: Արդեն կարելի է ասել, որ համայնքապետարանին սպասարկող ավտոմեքենաները գազով են լինելու:

Տպել
3848 դիտում

Կալանավորներին և դատապարտյալներին զրկել են հեռախոսային խոսակցություններից. ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը սոսկ իշխող կուսակցության փոփոխություն չէ. գնում ենք նոր ընտրությունների

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է

Մշակույթի նախարար Լ. Մակունցը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում մասնակցել է «Արմենիա» ցուցահանդեսի բացմանը

Նիկոլ Փաշինյանը եւ Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

ԱԳ նախարարը ուշադրություն է հրավիրել ՀՀ-ի ու Արցախի հետ սահմանին իրավիճակը լարելու Ադրբեջանի փորձերի վրա

Կառավարության ղեկավարը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ. Հասան Ռոհանին՝ Ն. Փաշինյանին

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Սյունիքում վագոն-տնակ է հրդեհվել, Երեւանում՝ գազի արտահոսքը վերածվել հրդեհի

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը