Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ըստ հայտարարագրի, երկու ավտոտնակ ունի, բայց ավտոմեքենա չունի

ՀՀ նորանշանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2018 թվականի հունիսի 8-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք Գրիգորյանը հայտարարագրել է 1 հողամաս, 1 բնակարան բազմաբնակարան շենքում եւ 2 ավտոտնակ: Հետաքրքիր է, որ երկու ավտոտնակ հայտարարագրած փոխվարչապետը շարժական գույք չունի` ըստ հայտարարագրի:

Գրիգորյանը արժեթղթեր եւ ներդրումներ հատվածում նշել է, որ ունի բաժնետոմս 5023 դրամի:

Փոխվարչապետի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 77 մլն 16 հազար դրամ:

2018 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը Մհեր Գրիգորյանն ունեցել է 28 մլն 23 հազար 485.20 դրամ եկամուտ: Եկամուտը գոյացել է երեք տարբեր աշխատավարձերից: Առաջինից` 21 մլն 86 հազար 913.20 դրամ, երկրորդից՝ 6 մլն 334 հազար 572 դրամ եւ երրորդից՝ 602 հազար դրամ:

Տպել
706 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել