ՀԲԸՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին. միության ղեկավարները ԱԺ-ում էին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 11-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յագուբյանին:

ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ գործունեությունը ազգապահպանման, պետականաշինության ու Հայաստանի կարողությունների հզորացմանն աջակցելու հարցում:

Արա Բաբլոյանը նշել է, որ երկարամյա գործունեության ընթացքում կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, կարեւոր ներդրում է ունեցել հայանպաստ ծրագրերում, մեր երկրի տարբեր ոլորտների զարգացմանը:

Ազգային ժողովի նախագահը, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, նշել է. «Պետք է ամեն ինչ արվի երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման, ժողովրդի բարեկեցության համար, որպեսզի հայն ապրի ու արարի սեփական հայրենիքում»: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Պերճ Սեդրակյանը նշել է, որ ՀԲԸՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին:

ՀԲԸՄ նախագահը կարեւորել է սփյուռքահայության ներդրումը մեր երկրի տնտեսության զարգացման հարցում:

Հանդիպմանն անդրադարձել են հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, հայապահպանությանն ուղղված ծրագրերի իրականացմանը: 

Տպել
1654 դիտում

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրդյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին

Առեւտրի կետից գողություն կատարելու հետքերով գնալիս, ոստիկանները հանցավոր խումբ են բերման ենթարկել

Հայաստանի Ազգային պատկերասրահից Արա Շիրազի աշխատանքները տեղափոխվել են Գյումրի

Հանրապետության, Շահումյան հրապարակներում, մի շարք փողոցներում վաղը երեկոյից մեքենաների կայանումը կարգելվի

Քոչարյանի գործն՝ ԱԺ Քննիչ հանձնաժողովում. Կոստանյանը հակասում է իրեն եւ Արփինե Հովհաննիսյանին

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն առաջին անգամ այցելել է Հայաստան, հյուրընկալվել ԱԺ-ում

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ

ՊՆ-ում քննարկվել են ռազմական բժշկության, աղետների ժամանակ հայ-ճապոնական աջակցության մասին հարցեր

Google vs Yerevan.today. ի՞նչ կասկածներ ունի ՔԿ-ն սկանդալային գաղտնալսման հրապարակման վերաբերյալ

Ջորկաեֆը հրաժարվել է լինել ՀՖՖ նախագահ. ՖԱՖ-ի անդամներին պատմել է Վանեցյանը

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել

ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսումն ապօրինի է. Գեւորգ Կոստանյան

ՕԵԿ-ն ապօրինի ազդեցություն է ունենում ընտրական հանձնաժողովների վրա. ՀԿ

Կբարեկարգվի Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհը. Սուրեն Պապիկյան

Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործող «Արագիլը» կշարունակի՞ երեխաներ բերել. հարցը դեռ բաց է