Երևան
16 °C
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ Եվրոպական միության հետ առկա է համագործակցության դրական փորձ՝ վստահություն հայտնելով, որ ապագայում այն առավել արդյունավետ կլինի: «ՀՀ նոր կառավարությունը կարևորում է կրթության ոլորտը, և լայնածավալ ծրագրեր իրականացնելու մտադրություն ունի: Մեր հիմնական մարտահրավերը կրթության համակարգի մթնոլորտի փոփոխությունն է, որովհետև այս ոլորտի հետ են ասոցացվում մի շարք բացասական երևույթներ՝ կոռուպցիա, քաղաքականացվածություն և այլն: Մարդկային ռեսուրսները շատ կարևոր են այս առումով. դա այն գլխավոր կապիտալն է, որն ունի ներկայիս կառավարությունը, ուղղակի անհրաժեշտ է դրա շուրջ ստեղծել համապատասխան միջավայր, նոր գիտելիքներ և հմտություններ տալ մարդկանց: Ներկայումս նախանշել ենք մի շարք երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ խնդիրներ, որոնցից հրատապ է կարճաժամկետների լուծումը:
Իրականում կրթության ոլորտում միջոցները քիչ չեն, պարզապես պետք է դրանք արդյունավետ բաշխել: Մեր առաջնահերթությունները հանրակրթության ոլորտում են, քանի որ գտնում ենք, որ հենց այստեղ է ընդհանուր կրթական մակարդակի բարձրացման բանալին: Հետևաբար մեզ համար առաջնային է դպրոցների կառավարման խորհուրդների և Կրթության ազգային ինստիտուտի ամբողջական վերափոխումը: Բուհական ոլորտում առաջնային է «Բարձրագույն կթրության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որը պետք է այնպես վերափոխել, որ ոլորտն ամբողջությամբ ապաքաղաքականացվի և բարձրացվի բուհերի ակադեմիական ինքնավարությունը: Բոլոնիայի գործընթացով պայմանավորված՝ ներկայումս զբաղվում ենք համալսարանների ցանցի գործարկմամբ, որը թույլ կտա ապահովել ուսանողների շարժունությունը և զգալի մեծացնել մրցունակությունը: Այս ամենի արդյունքում՝ որոշ բուհեր և մասնագիտություններ ինքնաբերաբար կփակվեն, որոշները՝ կզարգանան: Եթե այս ամենը չարվի, ապա գիտության զարգացման մասին միջնաժամկետ կտրվածքով դժվար է խոսել:
Այս բոլոր բարեփոխումները ենթադրում են լուրջ օրենսդրական և այլ կարգավորումներ, որոնց համար ակնկալում ենք նաև ԵՄ դրական փորձը և աջակցությունը: Կրթության ոլորտում ռեսուրսներ ներգրավելով՝ ինստիտուցիոնալ առումով այն լուրջ ազդեցություն կունենա ընդհանուր կրթական համակարգի վրա: Առանձին հաջողված կրթական ծրագրեր նախկինում էլ են եղել, բայց դրանք լուրջ ազդեցություն չեն թողել ընդհանուր համակարգի վրա և ցանկալի կլինի, որ մեր համագործակցությունն այս տրամաբանությամբ ընթանա»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ լուրջ անելիքներ կան «Հորիզոն-2020» ծրագրի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում: «Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովում ընդունվել է կոմյունիկե, որը գրեթե ամբողջությամբ համահունչ է մեր քաղաքականությանը, որի գլխավոր կարգախոսն է՝ կրթություն բոլորի համար: Եվրոպական կրթական տարածքը մեզ հարազատ է, և Հայաստանի կրթության ոլորտը զարգանում է հենց այս տրամաբանությամբ»,-ընդգծել է նախարարը:
Վասիլիս Մարագոսի խոսքով՝ անհրաժեշտ է ավելի լայն համագործակցության դաշտ ապահովել՝ կրթության ոլորտը զարգացնելու համար: Նա ընդգծել է, որ մարդկային ռեսուրսների զարգացման գործընթացը կարևոր է, որի մեջ մեծ դերակատարություն ունի որակյալ կրթության ապահովումը: Վասիլիս Մարագոսն անդրադարձել է Էրազմուս+ և «Հորիզոն-2020» ծրագրերի իրականացմանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել է, որ ՀՀ նոր կառավարությունը կարևորում է կրթության ոլորտի զարգացումը, և ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել նոր ծրագրերի իրականացման և դրանց շարունակականության ապահովման հարցում:
Կողմերը քննարկել են նաև «ԵՄ-ն Հայաստանում նորարարության համար. կրթության ընդլայնում STEM ուղղությամբ» ծրագրի մանրամասներ:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ