Ալավերդցի Վահագնը ապօրինի կերպով ձեռք է բերել 2 ատրճանակ. գործը Լոռու մարզի դատարանում է

Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սույն գործով որպես մեղադրյալներ են անցնում քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանը եւ Վլադիմիր Դավթյանը:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ սույն աղմկոտ գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանին. դատական նիստի օր դեռ չի նշանակվել:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Վահագն Աբգարյանը մեղադրվում էր այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին (Արկո մականունով հայտնի,-հեղ.), իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը,  ինչպես նաեւ Թաթուլ Շուշանյանին  (Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ) տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին (գործը քննող քննիչ,-Տ.Խ) խոշոր չափերով կաշառք:

Վլադիմիր Արթուրի Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վահագն Աբգարյանի կազմակերպմամբ եւ պատվերով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Կամո Փիրուզյանին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, կրել հրազեն եւ ռազմամթերք, ապօրինի կերպով կրել է քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակ:

Տպել
3564 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ