Տրանսպորտի փոխնախարարին ներկայացվել են միջազգային բեռնափոխադրումների ոլորտի խնդիրները

11/06/2018 schedule23:18
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը հունիսի 11-ին ընդունեց միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, նրանք իրենց դժգոհությունը հայտնեցին հարկային օրենսդրության փոփոխություններով պայմանավորված՝ 2018թ. հունվարի 1-ից միջպետական բեռնափոխադրումների ոլորտի հարկային քաղաքականության վերաբերյալ։
Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը, հանգամանալից ներկայացնելով իրավիճակը, նշեց, որ օրենսդրական փոփոխությունները բազմաթիվ խոչընդոտներ են առաջ բերել իրենց գործունեության մեջ։ Խոսքը վերաբերում է ավտոտրանսպորտային փոխադրումների հաստատագրված վճարները շահութահարկով փոխարինելուն, ՌԴ փոխադրումներ իրականացնելիս ֆիսկալ կտրոններ ներկայացնելու անհրաժեշտությանը և ճանապարհային վճարների կտրուկ թանկացմանը։
Հանդիպման ընթացքում առաջ քաշվեցին նաև այլ հարցեր՝ կապված բեռների քաշի, դրանց տեղափոխման թույլտվությունների, բնապահպանական վճարների, մի շարք այլ խնդիրների շուրջ։ Բեռնափոխադրողներն առաջարկեցին նաև ներկայացված խնդիրների լուծման իրենց տարբերակները։
Նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշեց, որ բարձրացված հարցերը հիմնականում հարկային ոլորտից են։ Սակայն, որպես տրանսպորտի բնագավառի պատասխանատու գերատեսչություն, նախարարությունը միջազգային բեռնափոխադրողների ներկայացրած առաջարկությունները կքննարկի պետական կառավարման շահագրգիռ այլ կառույցների հետ։
Տպել
821 դիտում

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին