Մանկապարտեզի փոխտնօրեն են նշանակել հարսին, քրոջն ու ոչ միայն. նման հաստիք նախատեսված չէր

Լոռու մարզի իրավապահ համակարգում շարունակում են քննել Վանաձորում գործող մանկապարտեզների տնօրենների դեմ հարուցված քրեական գործերը: Լոռու դատախազ Արսեն Մարտիրոսյանը armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց, որ հարուցվել են 2 քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 325 հոդվածի եւ 314 հոդվածի հատկանիշներով:

Նշված մանկապարտեզներն են թիվ 19, 32, 33 եւ 30-ը: «Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ մի դեպքում փոխտնօրենի հաստիքը նախատեսված չի եղել օրենքով, տնօրենները աշխատանքի են ընդունել փոխտնօրենների, ընդ որում՝ աշխատանքի ընդունված աշխատակիցները որպես կանոն եղել են տնօրենների մերձավոր ազգականները, մեկի քույրը, մյուսի հարսը, մեկի այլ հարազատը»,- հայտնեց դատախազը:

Դատախազի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ կան որոշակի աշխատակիցներ, որոնք անգամ տեւական ժամանակ ՀՀ-ում չեն եղել, բայց ՆՈՒՀ-ում գրանցված են եղել որպես աշխատող եւ իրենց հաշվին փոխանցվել են գումարներ, կամ գրանցված տվյալ աշխատակիցը միաժամանակ համ սովորել է, համ աշխատել, որը, բնականաբար հնարավոր չէ:

Որոշ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններին էլ մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքը օգտագործելով վատնումներ եւ պաշտոնական կեղծիքներ կատարելու հիմքերով: Այս առիթով դատախազը միջնորդագիր է հասցեագրել համայնքի ղեկավարին՝ առաջարկելով քննարկել նրանց հետագա պաշտոնավարման հարցը, որին ներկա կլինի նաեւ դատախազության ներկայացուցիչը, ով էլ կներկայացնի հիմքերը, թե ինչու այլեւս նպատակահարմար չէ, որ տվյալ ՆՈՒՀ-ի տնօրենը շարունակի պաշտոնավարել: Դեռեւս որեւէ մեղադրական եզրակացություն չի ուղարկվել դատարան: Կատարված հանցագործություններն, ըստ մարզի դատախազի, բացահայտվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Հատկանշական է, որ 2018թ.-ի 5 ամիսների ընթացքում մարզի տարածքում հարուցվել են կոռուպցիոն բնույթի 26 քրեական գործ: Մինչդեռ միայն 2017թ.-ի ողջ տարվա ընթացքում հարուցվել էր 18 քրեական գործ. «Ակնհայտ է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ տարվող պայքարը է՛լ ավելի է ակտիվացել: Հարուցված քրեական գործերով 31 անձ ստացել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ, նույն ժամանակահատվածում 5 քրեական գործ 13 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, որոնց մի մասով արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ, մյուսների դատաքննությունը շարունակվում է»,- ասաց դատախազ Արսեն Մարտիրոսյանը:

Տպել
5856 դիտում

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ